TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Zoom համակարգի հազարավոր տեսագրություններ համացանցում են հայտնվել

13:14 04.04.2020

Zoom համակարգում կատարված հազարավոր զանգերի տեսագրություններ հայտնվել են համացանցում: Այս մասին հայտնել է  The Washington Post-ը: Այդ տեսագրություններում եղել են թե՛ աշխատանքային խորհրդակցություններ, թե՛ տարրական դասարանի դասընթացներ, ինչպես նաև առանձին օգտատերերի մասնավոր զրույցներ: Պարբերականի տվյալներով՝ այդ տեսագրությունները հայտնվել են  YouTube-ում և Vimeo-ում: Ընդ որում՝ մարդիկ, որոնց տեսագրությունները հայտնվել են համացանցում, չգիտեին, որ իրենց զրույցը տեսագրվում […]

̰
Վրացի գիտնականներն իրականացնում են կորոնավիրուսի շտամմի գենետիկական վերլուծություն․ apsny.ge

10:21 04.04.2020

Վրացի գիտնականներին հաջողվել է 6 հիվանդներից կատարված նմուշառման ուսումնասիրություն անցկացնել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ փոխանցում է apsny.ge-ն։ Նրա խոսքով` կորոնավիրուսի շտամմի գենետիկական վերլուծությունը շատ կարևոր է՝ դրա էվոլյուցիան և տարածման դինամիկան հասկանալու համար: «Վիրուսները շատ ճշգրտությամբ տեղավորվում են խմբերի մեջ. վարակված իրանցու մոտ առկա […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Boeing-ը դադարեցնում է ռազմական տեխնիկայի արտադրությունը

19:30 03.04.2020

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի մեծ ծավալով տարածման պայմաններում Boeing ավիաշինական ընկերությունը դադարեցնում է իր գործարաններից մեկի աշխատանքը։ Փենսիլվանիայում գտնվող այդ գործարանը թողարկում էր հիմնականում ռազմական տեխնիկա․ H-47 Chinook հայտնի բեռնատար ծանր ուղղաթիռները, V-22 Osprey ուղղաթիռները, որոնք ինքնաթիռի ռեժիմով թռչելու կարողություն ունեն, MH-139A Grey Wolf բազմանպատակային ուղղաթիռները։ Այս տեխնիկան հիմնականում մատակարարվում է ԱՄՆ զինված ուժերին։ Սակայն դրանց […]

̰
Արմեն Սարգսյանը զրուցել է Հայաստանի FAST-ի գործադիր տնօրենի հետ

18:59 03.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը: Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել […]

̰
Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

13:25 03.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի […]

̰
Ստեղծվել է ծալվող անիվներով հեծանիվ

11:35 02.04.2020

Կալիֆորնիայում բնակվող ինժեներ Ալեքս Անիմաշոնը՝ Jaguar Land Rover և Mobius Motors- ի նախկին ինժեներ, ստեղծել է ծալվող անիվներով հեծանիվ: Նա հուսով է, որ իր գյուտը լայն կիրառություն կգտնի հատկապես մեգապոլիսների բնակիչների շրջանում: Այս մասին գրում է New Atlas- ը: Ծալված ժամանակ հեծանիվը հիշեցնում է անվավոր պայուսակ: Այն կշռում է 14 կիլոգրամ: Գյուտարարի խոսքով՝ հեծանիվի մոտավոր […]

̰
Շիրակի մարզի «Արմաթ» լաբորատորիաներում եռաչափ տպիչով կորոնավիրուսից պաշտպանվելու դիմավահաններ են պատրաստել

19:15 31.03.2020

Շիրակի մարզի առաջնային բուժօգնության օղակը և գյուղական մանկաբարձագինեկոլոգիական կետերը կապահովվեն պաշտպանիչ դիմավահաններով, որոնք տեղական արտադրության են՝ պատրաստվել են Գյումրիում: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գյումրիի խմբավարները դիմավահաններ ստանալու համար դիմել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությանը՝ օգտագործել են եռաչափ մոդելավորման տպիչներ: Ընդամենը 3 օրում պատրաստվել է 80 դիմավահան, որոնք այսօր տրամադրվել են Շիրակի մարզպետարանին՝ համապատասխան բուժհաստատություններին հատկացնելու համար: Եռաչափ […]

̰
Առավել խոր պատկերացումներ տեխնոլոգիաների մասին. ԲՏԱ նախարարությունը նոր նախագիծ ունի

13:43 31.03.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց HighTech Talks (Հայթեք զրույցներ) շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից: Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով: Նախարարության հաղորդագրության մեջ […]

̰
Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը

16:02 30.03.2020

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը: Այն բրենդավորվել է iUniversity անվամբ, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը: Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային […]

̰
Angry Birds խաղը կվերածվի հեռուստասերիալի

20:22 29.03.2020

Netflix սթրիմինգային ծառայությունը 2021թ.-ին կթողարկի «Angry Birds: Summer Madness» անիմացիոն սերիալը համակարգչային համանուն խաղի մոտիվներով: Ալիքի ներկայացուցիչները Twitter-ում պատմել են՝ հեռուստասերիալի գլխավոր հերոսները Ռեդ, Բոմբ ու Չակ թռչուններն են: Դեռահասները կհայտնվեն ամառային ճամբարում, որտեղ ստիպված կբախվեն «հակառակորդ խոզերի» հետ: Angry Birds խաղն առաջին անգամ ներկայացվել է 2009թ.-ին: Խաղի մոտիվներով նկարահանվել է 2 անիմացիոն ֆիլմ:   […]

̰
Գտնվել է բոլոր ժամանակակից կենդանիների նախնին

15:20 29.03.2020

Ավստրալիայում առաջին անգամ հայտնաբերվել են խորհրդավոր արարածներ, որոնք պարզվել է՝ բոլոր կենդանիների նախնիներն են: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի Proceedings ամսագրում: Ռիվերսայդ քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանի երկրաբանները կարողացել են «հայտնաբերել» խորհրդավոր արարածների: Այդ արարածներին կոչել են Ikaria wariootia: Նշվում է, որ հայտնաբերվել են 2-7 մմ երկարությամբ և 1-2,5 մմ լայնությամբ հետքեր: 3D սկաների […]

̰
Մշակվել է նեյրոհամակարգիչ, որը գերազանցում է մկան ուղեղին

23:32 28.03.2020

Intel կորպորացիան հայտարարել է իր ամենամեծ նեյրոմորֆային համակարգչի գործարկման մասին: Այն պարունակում է հարյուր միլիոն նեյրոններ՝ ավելի շատ, քան մկան ուղեղը: Nauka.vesti.ru-ն հայտնում է, որ այն որոշ հատուկ առաջադրանքներ հարյուր անգամ ավելի արագ է լուծում, քան ավանդական համակարգիչները: Միևնույն ժամանակ, սարքը շատ փոքր չափերի է. Pohoiki Springs- ը զբաղեցնում է այնքան տարածք, որքան հինգ ստանդարտ […]

̰
Ռուսաստանում ներկայացրել են կորոնավիրուսը բուժող դեղամիջոց. RIA Novosti

18:24 28.03.2020

Ռուսաստանի Դաշնային Բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոց՝ մալարիայի դեմ նախատեսված մեֆլոխին դեղամիջոցի հիմքով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Դրա մեջ ասվում է, որ “Фармзащита” գիտաարտադրական կենտրոնը մշակել է բուժման սխեմա՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը: «Դեղամիջոցը բարձր սելեկտիվությամբ արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպատիկ […]

̰
Ինչո՞ւ չեն կարող ՀՀ-ում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. նախագահն ապագա ինժեներներից ու բժիշկներից ակնկալում է առաջարկ-լուծումներ կատարել

18:36 27.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար: Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ […]

̰
Օզոնային շերտը վերականգնվում է քիմիական նյութերի օգտագործման դադարեցման շնորհիվ

13:20 27.03.2020

Անտարկտիկայի վրա օզոնի շերտի վրայի անցքը փակվում է և ազդում այն փոփոխությունների վրա, որոնք առաջացրել են հարավային կիսագնդում քամիներ, հայտնում է DailyMail-ը: Կոլորադո Բուլդերի համալսարանի հետազոտողներն ասում են, որ դա մասամբ պայմանավորված է 1980-ականներին օզոն քայքայող նյութերի (ODS) արգելքի պատճառով: Սա փոխում էր անձրևի օրինաչափությունները և հարավային կիսագնդում և Ավստրալիայի նման երկրներում առաջանում էր խիստ […]

̰
Նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը. Արմեն Սարգսյան

19:55 24.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին: Նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափներն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը: Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան Ստարտափ Սամմիթ-2020»-ի […]

̰
Գրենլանդիայի սառույցների հալման հետևանքով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է

20:20 23.03.2020

Միայն 2019թ.-ի ամառային 2 ամիսների ընթացքում օվկիանոսում լուծված ջուրը 600 տարի կբավականացներ 10 միլիոնանոց քաղաքին:

̰
Զբոսաշրջիկներին առաջարկում են այցելել Համաշխարհային օվկիանոսի ամենախորը կետը

15:00 22.03.2020

Մարիանյան իջվածքը, որն ամենախոր կետն է Համաշխարհային օվկիանոսում, հունիսից դառնալու է «մարդաշատ» վայր։ Այդ ամսվանից սկսված՝ մեկնարկում են զբոսաշրջային այցելությունները իջվածք, որը 10,9 կիլոմետր խորության վրա է։ Այս փաթեթի մասին հայտարարել է Eyos Expeditions զբոսաշրջային ընկերությունը։ «Զբոսավարները» մտադիր են իրենց պատվիրատուներին գերդիմացկուն սուզանավերով իջեցնել այդ կետը և ցուցադրել, թե ինչպես են այնտեղ ուսումնասիրություններ անում գիտնականները։ […]

̰
LEGO-ի դետալները օվկիանոսում կարող են պահպանվել 1300 տարի. գիտնականներ

13:30 22.03.2020

LEGO-ի պլաստիկ դետալները մինչև 1300 տարի կարող են պահպանվել Համաշխարհային օվկիանոսում: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, ովքեր փորձել են պարզել՝ ինչպես է ծովի ջուրը վնասում պլաստիկ դետալները: Environmental Pollution ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ գիտնականները վերլուծել են վերջին տասը տարիներին Անգլիայի հարավարևմտյան ափին հայտնաբերված հիսուն դետալների վիճակը: Յուրաքանչյուր մասի համար գիտնականները չափել են յուրաքանչյուր դետալի […]

̰
YouTube-ը, հետևելով Netflix-ի օրինակին, կիջեցնի տեսանյութերի որակը

11:50 22.03.2020

Alphabet Inc. ընկերությունը ծանուցել է YouTube վիդեոհոսթինգին, որ կնվազեցնի տեսանյութերի որակը Եվրամիությունում, որպեսզի համացանցը չխափանվի այն պատճառով, որ շատ եվրոպացիներ անցել են հեռահար աշխատանքի՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ ընկերությունը նման քայլի է դիմել, քանի որ տեսանյութերը կազմում են համացանցային թրաֆիքի զգալի մասը:

̰
Մարդկային արյունատար անոթները սկսել են աճեցնել խոզերի օրգանիզմում

23:44 21.03.2020

Մինեսոտայի համալսարանի հետազոտողների մի խումբ փորձարկել է մարդու արյան անոթների աճեցման նոր մոտեցում: Դա թույլ կտա անսահմանափակ քանակությամբ անոթներ ստանալ փոխպատվաստման համար: Քանի որ խոզի և մարդու ֆիզիոլոգիան շատ ընդհանրություններ ունեն, նորամուծությունը կփորձարկվի խոզերի վրա: Գիտնականների խումբը փորձել է մարդկային արյունատար անոթները աճեցնել խոզի օրգանիզմում: Համապատասխան բջիջները ներարկվել են խոզի սաղմի մեջ: Արդյունքում մարդկային անոթներով […]

̰
WhatsApp-ում պաշտոնական չաթբոտ է գործարկվել ԱՀԿ-ի կողմից

17:30 21.03.2020

WhatsApp հավելվածում գործարկվել է պաշտոնական չաթբոտ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից պատասխանելու է հետևորդների հարցերին։ Այն նաև ամենօրյա թարմ տեղեկություններ է տրամադրելու վարակի տարածման վերաբերյալ։ WHO Health Alert ալիքի լրահոսում լինելու են նաև տարածվող բամբասանանքերի հերքումները, ինչպես նաև օգտակար խորհուրդներ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ։ Ալիքը առայժմ գործում է անգլերեն, սակայն շուտով գործարկվելու են […]

̰
Իրանն ազատ է արձակել ֆրանսիացի գիտնականին

14:30 21.03.2020

Նրան մեղադրում էին Իրանի ազգային անվտանգության դեմ դավադրություն կազմելու մեջ:

̰
Ինքնամեկուսացումը զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար 

19:13 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում […]

̰
ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում

17:00 19.03.2020

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել  ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։ Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից […]

̰
Ունենալու ենք հեռախոսային հավելված, որ թույլ կտա պարզել կորոնավիրուսի առկայությունը. Ավինյան

16:01 19.03.2020

Պարետատունն ամենօրյա ռեժիմով քննարկում է ընթացիկ հարցեր, կայացնում է որոշումներ: Մարտի 19-ին`Կառավարության նիստում, այս մասին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Նախկինում այդ միտքը հնչեց, որ կորոնավիրուսից հետո կա կյանք, ես ուզում եմ նշել, որ կորոնավիրուսի ժամանակ էլ կյանք կա և զգուշության կանոնները պահպանելով` մեր կյանքը շարունակվելու է, և Արսեն Թորոսյանը արդեն ծրագիր է ներկայացրել որոշակի […]

̰
Օգտագործե´ք տանը մնալու հնարավորությունը հայկական ստարտափներ ուսումնասիրելու համար. կառավարություն

12:20 17.03.2020

ՀՀ կառավարությունն առաջարկում է օգտագործել տանը մնալու այս հնարավորությունը հայկական ստարտափներ ուսումնասիրելու, ինչու չէ նաև նոր մտքեր գեներացնելու համար: Կառավարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակների հերոս» հաղորդումը, որն այս անգամ պատմում է Fimetech և Chessify ընկերություների հիմնադիր Գոռ Վարդանյանի մասին:

̰
Վարակաբանները կորոնավիրուսի դեմ պայքարում հուսադրող բացահայտման մասին են հայտարարել

14:19 15.03.2020

Ուտրեխտի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում: Գիտական խմբի ղեկավարը ասել է, որ չէր ցանկանա սին խոստումներ տալ, բայց բացահայտումը հուսադրող է: Վարակաբանների խոսքերով՝ բուժման այդ մեթոդը կարելի է շատ ավելի արագ ստանալ, քան պատվաստանյութը, սակայն պատվաստանյութի համեմատ այդ բուժումը կլինի թանկարժեք: Մասնագիտական շրջանակներում այդ մեթոդի քննարկումներից հետո այն կհրապարակվի: Վիրուսոլոգների […]

̰
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական ընկերության հավելվածը հայտնվել է Ֆորբս-ի լավագույն 5 հավելվածների շարքում

21:42 14.03.2020

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։ Կրիսպը (Krisp) հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ […]

̰
Google Chrome-ը ցուցադրել է համացանցը՝ դալտոնիզմով հիվանդների աչքերով

22:30 13.03.2020

Google Chrome դիտարկիչում հայտնվել է մի նոր գործառույթ, որը թույլ է տալիս ցուցադրել վեբ էջերը, ինչպես  դրանք տեսնում են դալտոնիզմով հիվանդները, և տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Google-ի աշխատակիցներից մեկը՝ Մատտիաս Բինենսը: Նոր գործառույթը նախատեսված է առաջին հերթին մշակողների համար: Այն նախատեսում է մի քանի ռեժիմներ: Նրանք ցույց […]

̰
BACK_TO_TOP