17:00 13.03.2020
Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի […]
22:15 12.03.2020
Twitter Inc.-ի աշխատակիցներն աշխատում են տնից՝ կորոնավիրուսի վտանգի պատճառով, հայտնում է սոցիալական ցանցի բլոգը: Տասը օր առաջ ընկերությունը խորհուրդ է տվել, որ իր աշխատակիցներն անցնեն աշխատանքի հեռահար ռեժիմի: Այնուամենայնիվ, ընկերությունն այժմ հայտարարել է, որ ամբողջ աշխարհում գրեթե 5000 աշխատող կորոնավիրուսի պատճառով պետք է տնից աշխատի:
17:12 12.03.2020
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փակ կլինի մինչև ապրիլի 12-ը ներառյալ: Այդ մասին գրառում է արվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ գրված է. «Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ […]
13:32 12.03.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Նախարարի խոսքերով՝ այն նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, Սփյուռքի ներուժը: Մանրամասները` տեսանյութում:
11:19 12.03.2020
Հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականները հայտնաբերել են միջատների նոր տեսակ և այն անվանել՝ ի պատիվ Լեդի Գագայի: Հետազոտողները որոշել են ճանճերին տալ այդ անունը նրանց «էքսցենտրիկ ոճի» պատճառով, հայտնում է NME- ն: Իլինոյսի համալսարանից Բրենդան Մորիսն իր հետազոտական նախագծի համար հետևել է մոտ հազար տեսակի ճանճերի, երբ հանկարծ նկատել է մեկին, որը տարբերվել է մյուսներից։ Այդ յուրահատոկությունը […]
23:55 08.03.2020
Ճապոնական Tone Mobile ընկերությունը ներկայացրել է սմարթֆոն, որն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ տիրոջը արգելում է ոչ պատշաճ լուսանկարներ անել: Մոդելի անունը Tone e20 է, հեռախոսը դասական տեսք ունի և չի առանձնանում տեխնիկական բնութագրիչներով: Միակ առանձնահատկությունն այն է, որ այն թույլ չի տալիս այդ հեռախոսով անել մերկ լուսանկարներ: Իսկ այդ գործառույթը կարգավորվում է […]
23:15 08.03.2020
Ջորջիայի տեխնիկական ինստիտուտում ստեղծվել է ռոբոտ-երաժիշտ, ով կմեկնի իր առաջին համերգային շրջագայությանը: Այդ մասին հայտնում է International Business Times- ը: Shimon անունով ռոբոտը ստեղծել է 10 երգերից կազմված երաժշտական ալբոմ: Երգերը կարելի է լսել Spotify-ով: Ռոբոտն ունի ձեռքի նման ինչ-որ բան, երկար պարանոց և բերանով ու հոնքերով գլուխ: Shimon-ին ստեղծել են 2017 թվականին: Այդ […]
22:00 08.03.2020
Cadillac-ի պատմության մեջ էլեկտրական շարժիչով առաջին մոդելը կներկայացվի առաջիկայում Նյու Յորքի ավտոսրահում: Այդ մասին գրում է Motor-ը։ Առաջին էլեկտրամոբիլի շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա ապրիլին Նյու Յորքի ավտոսրահում։ Այդ մասին պատմել է Cadillac-ի ղեկավար Սթիվ Քարլայլը Ավտոմեքենաների դիլերների ազգային ասոցիացիայի հերթական համագումարի ժամանակ: Թոփ-մենեջերը նշել է, որ ապրանքանիշը մեծ ծրագրեր ունի՝ կապված ներքին այրման շարժիչներից […]
21:14 08.03.2020
Խաղալիքներ արտադրող Hot Wheels ընկերությունը ներկայացրել է Cybertruck-ի երկու տարբեր մոդելների խաղալիք տարբերակը: 1:64 մասշտաբի մոդելը կարժենա ընդամենը 20 դոլար, իսկ 1:10 մասշտաբով մեծացված տարբերակը՝ 400 դոլար: Փոքր և շատ ավելի մատչելի տարբերակն ունի ընդամենը երեք դյույմ երկարություն և կարող է զարգացնել ժամում մինչև 500 մղոն արագություն: Cybertruck խաղալիքները հասանելի են ԱՄՆ-ում և Կանադայում:
17:34 08.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է դասերի վերսկսման մասին:
16:30 08.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ […]
18:51 07.03.2020
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Facebook-ը ժամանակավոր արգելք է դրել բժշկական դիմակների գովազդի վրա: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում: Նշվում է, որ ընկերությունը հույս ունի դադարեցնել կորոնավիրուսից պաշտպանվելու հետևանքով գոյացած մեծ պահանջարկի դեպքում սպեկուլյացիաները: Ըստ հաղորդագրության՝ խուճապային տրամադրություններից շատերը փորձում են օգտվել և մեծ գումարներ վաստակել:
20:36 06.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ […]
18:00 06.03.2020
Հնդկական Չերտալա քաղաքի բնակիչ Ռակեշ Բաբուն ջարդոնից իր համար հավաքել է դասական Volkswagen Beetle-ը: Այդ ջարդոնը նա գտել էր իր հոր արհեստանոցում: Ի դեպ, Volkswagen Beetle նա իրականում երբեք չէր տեսել: Անհրաժեշտ բաղադրիչների և փողի բացակայության պատճառով Բաբուն անձամբ է մեքենայի թափքը վերականգնել մոդելի լուսանկարների օգնությամբ: Ինքնաշեն մեքենան կարող է զարգացնել մինչև 40կմ/ժ արագություն և […]
13:20 06.03.2020
Չինաստանի Չենդու քաղաքի ոստիկանությունն օգտագործում է հատուկ սաղավարտներ՝ «տաք գլուխներ» հայտնաբերելու համար: Երկու րոպեի ընթացքում մեկ սաղավարտը կարող է ստուգել հարյուրավոր մարդկանց մարմնի ջերմաստիճանը: Եթե այն գերազանցում է 37.3 աստիճանը, սարքը հատուկ ազդանշան է տալիս: Չինաստանում նոր տեխնոլոգիաների շնորհիվ փորձում են որքան հնարավոր է շուտ ի հայտ բերել կորոնավիրուսով վարակվածներին՝ կանխելու վարակի զանգվածային տարածումը:
13:00 06.03.2020
Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է Xperia 1 II սմարթֆոնը, որն իր առաջին մոդելն է 5G ցանց ապահովմամբ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Sony Mobile Communications Inc.-ի նախագահի խոսքերով՝ Xperia 1 II սմարթֆոնը նախատեսված է արագության համար: Վերջինս հայտնել է, որ նորույթը նախ և առաջ կբավարարի նույնիսկ լուսանկարչի պահանջները, քանի որ այն աշխարհում առաջին սմարթֆոնն է՝ […]
22:05 05.03.2020
Ֆրանսիային պատկանող Կորսիկա կղզու գրադարաններից մեկում հայտնաբերվել է աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Իսաակ Նյուտոնի աշխատություններից մեկի վաղ տպագրությունը։ Դա «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հրատարակության օրինակ է։ Մասնագետներից մեկն այն գտել է՝ ուսումնասիրելով գրադարանի նախկին աշխատակցի՝ Նապոլեոն Բոնապարտի եղբայր Լյուսիեն Բոնապարտի աշխատություններից մեկը։ Դրա միջոցով մասնագետները պարզել են գրքի գտնվելու վայրը՝ […]
19:14 05.03.2020
Իրանական Electronic Pardazesh Sabalan ընկերության տեխնոլոգները հաջողությամբ մշակել են ռոբոտ` կորոնավիրուսի դեմ պայքարում բուժքույրերին փոխարինելու համար, հայտնում է IRNA ընկերությունը: Ռոբոտը, որը մշակվել է Մերձավոր Արևելքում` Արդեբիլ նահանգում, ներկայացվել է Արդեբիլի նահանգապետի և պաշտոնատար անձանց ներկայությամբ, այն պետք է տեղակայվի Արդեբիլի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցում արդեն հաջորդ շաբաթ: Ռոբոտը ստեղծվել է հիվանդանոցներում սպասարկման, կորոնավիրուսի կանխարգելման […]
12:40 05.03.2020
Երկու իռլանդացի ճարտարապետներ՝ Իվոն Ֆարելը և Շելլի Մակնամարան, դարձել են Պրիտցկերի մրցանակի բարձրագույն ճարտարապետական մրցանակի 2020 թվականի դափնեկիրներ, հայտնում է The Guardian-ը: Իվոնն ու Շելլին չորրորդ և հինգերորդ կանայք են, որոնք մրցանակի գոյության 41 տարիների ընթացքում ստացել են այն: Նրանք հիմնադրել են Grafton Architects Studios-ը 1978 թվականին: Նրանց աշխատանքի հիմնական փիլիսոփայությունն այն տարածության ստեղծումն է, […]
16:52 04.03.2020
1947 թվականից սկսած իր պատմության մեջ առաջին անգամ Ժնևի ավտոսրահը չեղարկվել է։ Այն չի անցկացվելու իր սովորական ձևաչափով, քանի որ դա կարող էր նպաստել նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը։ Նույն պատճառով Շվեյցարիայի իշխանությունները ընդհանրապես արգելել են զանգվածային միջոցառումների անցկացումը։ Ավտոսրահը, սակայն, այլընտրանք է գտել․ ցուցադրություններն անցկացվում են վիրտուալ տարածքում՝ համացանցում, ուղիղ միացումներով և այլն։ Այդպիսի ձևաչափով […]
11:15 04.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի […]
23:15 29.02.2020
Ռադիոաստղագիտական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի գիտնականները հայտնաբերել են տիեզերքում ամենամեծ պայթյունը, որը տեղի է ունեցել Մեծ պայթյունից հետո։ Դա տեղի է ունեցել Օձակիր համաստեղության գալակտիկաներից մեկի կենտրոնում։ Պայթյունը տեղի է ունեցել գալակտիկայի կենտրոնում գտնվող գերմեծ սև խոռոչում։ Պայթյունի չափն այնքան մեծ է, որ այնտեղ կարող էր տեղավորվել մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինի չափ 15 այլ գալակտիկա։ Դա […]
19:15 26.02.2020
iPhone հեռախոսները, պարզվում է, ունեն խոցելիություն, որը որոշակի պայմաններում թույլ է տալիս գողանալ հեռախոսի տիրոջ բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը, նկարները և այլ տվյալներ։ Այս խոցելիությունը բացահայտել է ծրագրավորող-բլոգեր Թոմի Միսկը (Tommy Mysk)։ Հեռախոսներն արտադրող Apple ընկերությունը, սակայն, հրաժարվում է դա խոցելիություն համարել և ուղղել դա։ Բանն այն է, որ այն ինֆորմացիան, տեքստը, նկարը, որ copy […]
18:16 26.02.2020
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները կարողացել են նավթից, առանց որևէ այլ հավելանյութի կամ կատալիզատորի, ստանալ իսկական արհեստական ալմաստ՝ չմշակված ադամանդ։ Նրանց գիտափորձի արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում։ Գիտնականները դրա համար օգտագործել են նավթամթերք, որը պահել են որոշակի ջերմաստիճանում և որոշակի ճնշման պայմաններում։ Ընդ որում՝ այդ գիտափորձը արդյունավետ է համարվել ծախսերի տեսանկյունից։ Այսինքն` այդպիսի ճանապարհով ստացված […]
13:36 25.02.2020
Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգ» (Süddeutsche Zeitung) հայտնի օրաթերթը 2020թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար որպես առանցք ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- […]
13:30 25.02.2020
102 տարեկանում մահացել է մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնը, որ տարիներ շարունակ հաշվարկել է ամերիկյան տիեզերական գործակալության թռիչքների մաթեմատիկական ուղիները։ Նա է մասնակցել դեպի Լուսին, Մարս թռիչքների համար հաշվարկների անցկացմանը և հարմար ուղիների մշակմանը, դրանց մաթեմատիկական մոդելավորմանը։ «Այս երեկո նայե´ք աստղերին ու հիշե´ք մարդուն, որ հարթում էր ճանապարհը»,- այս խոսքերով են NASA-ի թվիթերյան էջում հարգում գիտնականի մեծ […]
23:05 24.02.2020
Ճապոնիայում հետազոտողների թիմն աշխատում է սինթետիկ մաշկի ստեղծման ուղղությամբ: Եվ եթե փորձարկումները ստացվեն, ապա ռոբոտները կկարողանան զգալ այն, ինչ մարդիկ են զգում: Նմանատիպ փորձարկումներ արվել են արդեն Աֆֆերո անունով ռոբոտի վրա, որը հստակ արձագանքել է մի շարք սենսորային զգացողությունների: Մասնագետները նշում են, որ եթե ծրագիրը հաջողեն, ապա կկարողանան ստեղծել ապագայի ռոբոտ-խնամակալներ:
22:05 24.02.2020
Ինժեներ Ժյուստին Հաուպթը արտասովոր սմարթֆոն է ստեղծել: Այն նման է 20-րդ դարի հեռախոսներին. այն առանց էկրանի և սենսորային ստեղների է և ունի թվերով սկավառակ և ալեհավաք: Նյու Յորքում գտնվող Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայում աշխատող ինժեները մտահղացել է այդպիսի հեռախոս ստեղծել, քանի որ ժամանակակից գաջեթները նրան դուր չեն գալիս: Տևական ժամանակ նրա օգտագործած հեռախոսը եղել է խանութներից […]
19:30 24.02.2020
Google ընկերությունը հայտարարել է Google Station ծրագրի փակման մասին: Նախագիծը, որը մեկնարկել է 2016 թվականին, ենթադրում է անվճար Wi-Fi-ի տեղակայում ամբողջ աշխարհի ավելի քան 5 հազար վայրում և որի շրջանակում ինտերնետ հասանելիություն են ստացել միլիոնավոր մարդիկ: Նախագծի փակվելու պատճառները չեն հստակեցվում, միայն նշում են, որ այն մշակողների կարծիքով, բազմաթիվ շուկաներում մոբայլ ծառայություններն էժանացել են և […]
19:00 24.02.2020
Ծրագրավորող Ջեյսոն Մայեսը ստեղծել է սկրիպտ, որը հնարավորություն է տալիս մարդկանց ռեալ ժամանակում հեռացնել տեսանյութից: Սկրիպտը առանց այլ ծրագրերի կամ տեխնիկական սարքերի կարողանում է շարժվող առարկան հեռացնել՝ ֆոնը թողնելով նույնությամբ: Տեխնոլոգիան դեռևս թեստային ռեժիմում է, սակայն հնարավոր է այն ստուգել բրաուզերում։ Անհրաժեշտ է միայն բացել էջը և միացնել WEB տեսախցիկը՝ տեսագրելու հնարավորություն տալով նրան: