20:30 19.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:12 19.01.2025
Գազայի հատվածում ազատ արձակված երեք պատանդ հանձնվել է իսրայելական բանակին եւ բուժզննում է անցնում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ազատ արձակված երեք պատանդները հանձնվել են Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության և անվտանգության ուժերին: Ազատ արձակված երեք պատանդներին դեպի Իսրայել են ուղեկցում, նրանք կանցնեն նախնական բժշկական զննում»,- ասված է հաղորդագրությունում։
19:25 19.01.2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ փակ կլինի։ Դ-ր Մարտին Լյութեր Քինգն իր ողջ կյանքի ընթացքում հավասարության, սոցիալական արդարության և բոլորի համար տնտեսական հնարավորությունների ապահովման ջատագով է եղել։ Նա իր կյանքով ու գործունեությամբ մեր մեջ սերմանել է հույս, սեր, կարեկցանք և խիզախություն, որն արդիական է բոլոր ժամանակներում։
18:25 19.01.2025
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, աղոթք բարձրացրեց առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։
17:00 19.01.2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երնջատափ գյուղից «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ապարանի […]
16:35 19.01.2025
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո զգուշացրել է, որ արմատական ՀԱՄԱՍ շարժման իշխանության պահպանումը պաղեստինյան անկլավում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության շարունակականությանը: «Եթե ՀԱՄԱՍ-ը մնա իշխանության ղեկին, ապա տարածաշրջանային անկայունությունը, որի պատճառը ՀԱՄԱՍ-ն է, կշարունակվի: Երկու կողմերի համար (իսրայելցիների և պաղեստինցիների) խաղաղություն, կայունություն և անվտանգություն չի լինի, եթե ՀԱՄԱՍ-ը […]
16:12 19.01.2025
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հունվարի 19-ին ազատ կարձակի իսրայելցի երեք պատանդների։ Նրանցից մեկն ունի նաև Ռումինիայի, մյուսը՝ Բրիտանիայի քաղաքացիություն։ «Մենք հաստատում ենք, որ երեք պատանդների անունները փոխանցվել են իսրայելական կողմին, որոնցից մեկն ունի ռումինական քաղաքացիություն, իսկ մյուսը՝ բրիտանական»,- X-ում գրել է Կատարի դիվանագետը։ Ավելի […]
15:15 19.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:
14:52 19.01.2025
Երևանում 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն […]
13:22 19.01.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
12:58 19.01.2025
Հունվարի 19-ին արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից ազատ արձակվելիք պատանդների ցուցակը ստացվել է միջնորդների կողմից և Իսրայելին «հանձնման փուլում է»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Դմիտրի Գենդելմանը, ով հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականն է։ «Ցուցակը ստացվել է մի քանի րոպե առաջ։ Ցուցակն այժմ տեղափոխման փուլում է», – ասել է Գենդելմանը:
12:48 19.01.2025
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով առնվազն տասը պաղեստինցի է զոհվել, ավելի քան 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Վեց մարդ զոհվել է Գազա քաղաքում, մեկը՝ Ռաֆահ քաղաքում, ևս երեքը՝ անկլավի հյուսիսային շրջաններում։ Բոլորը զոհվել են իսրայելական բանակի կողմից առավոտյան, երբ պետք է սկսվեր հրադադարը։
12:32 19.01.2025
Հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին համայնքում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
10:36 19.01.2025
Հունվարի 18-19-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Աբովյան, Հրազդան քաղաքներում, Քաղսի, Ֆանտան գյուղերում, Ճարճակիս-Մելիքգյուղ և Քուչակ Եղիպատրուշ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:00 19.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:20 18.01.2025
Հունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա […]
20:40 18.01.2025
Հունվարի 18-ին, ժամը 15:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։
20:20 18.01.2025
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց բազաներում ու հենակետերում պարբերաբար լրացնում են աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
20:02 18.01.2025
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ […]
16:29 18.01.2025
Այս տարվա առաջին իսկ նիստում Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը անդամակցելու նախաձեռնությանը և հաստատեց օրենքի համապատասխան նախագիծը: Դա նշանակում է, որ եվրաինտեգրման ջատագովների առաջարկը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդունվել է: Որո՞նք կլինեն հաջորդ քայլերը և ո՞ւր դրանք կբերեն: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են նախաձեռնության հեղինակներից մեկի, «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության […]
16:14 18.01.2025
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի և ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի […]
15:46 18.01.2025
Վարչական և քաղաքացիական դատավարություններում լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը՝ սահմանելով իրավունքի չարաշահման դեմ պայքարի նոր մեխանիզմներ. օրինակ՝ դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու հնարավորությունը, ինչը կապահովի ոչ միայն դատական նիստերի, այլև գործի քննության ողջ ընթացքում դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը, իրավունքի իրականացման սահմանափակումը, որը չարաշահվող իրավունքների ժամանակային կամ քանակական պայմանների սահմանման կառուցակարգ է։ Այս մասին հայտնում […]
15:25 18.01.2025
2024 թվականը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գնահատմամբ, հագեցած և հիշարժան տարի է եղել։ Ամփոփելով տարվա արդյունքները և ձեռքբերումները՝ Լուսինե Գևորգյանը «Շանթ» հեռուստաընկերությանը ներկայացրել է նաև 2025 թվականի ծրագրերը, որոնք միտված են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և երկրի սահմաններից դուրս Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:23 18.01.2025
Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է […]
13:20 18.01.2025
Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Բացումը փետրվարի մեկին՝ ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,-գրել է նա:
11:47 18.01.2025
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց […]
11:05 18.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:
10:57 18.01.2025
Իսրայելի արդարադատության նախարարությունը հրապարակել է պաղեստինցի բանտարկյալների նոր ցուցակը, որոնց նախատեսում են ազատ արձակել հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Նոր ցուցակը, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատել է հրադադարի համաձայնագիրը, ներառել է ավելի քան 700 պաղեստինցի բանտարկյալների անուններ, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար […]
10:31 18.01.2025
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան […]