10:31 18.01.2025
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Անն Հիդալգոյի նախաձեռնությամբ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի մի շարք բանաձևերի միաձայն ընդունումը, հայ ժողովրդի համար կարևոր ժամանակաշրջանում քաղաքապետ Հիդալգոյի՝ Հայաստան […]
10:19 18.01.2025
Հունվարի 17-18-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին, Քուչակ, Աշոցք, Մուսաելյան գյուղերում և Ծաղկաձոր քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
09:48 18.01.2025
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
09:33 18.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:27 18.01.2025
Բաքվում ապօրինի պահվող 15 հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա հունվարի 21֊ին։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ դատական նիստի հետաձգման և հաջորդ նիստի օրվա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ […]
21:40 17.01.2025
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների ցանկը։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։
19:54 17.01.2025
«Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել»,-Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:36 17.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Թազա գյուղում տեղ-տեղ մերկասառույց է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Ռյա Թազա գյուղում բուք է։ Տաշիր քաղաքում մառախուղ է:
19:28 17.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին՝ նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներն ու արժեքները պահպանելու կարևորությունը: Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։ Պաշտպանի շարունակական մշտադիտարկումները վկայում […]
19:17 17.01.2025
Հունվարի 16-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Հանդիպմանը ներկայացվել են 2024 թվականին ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքում արձանագրված […]
19:12 17.01.2025
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։ Մայր Աթոռը հրավիրում է ժողովրդին՝ միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար։
18:57 17.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Տաշիր քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:42 17.01.2025
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Քննարկվել են հունվարի 20-ից մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը, ինչպես նաև ներքաղաքական բնույթի հարցեր:
18:38 17.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է ռազմավարության նպատակների՝ կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործման, ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մանրամասներ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացված […]
18:34 17.01.2025
Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան – /Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ նորոգված ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Տեղադրվել է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Լրացվել են նաև կողնակները։ Ճանապարհը գծանշվել […]
18:20 17.01.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապատյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ՝ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ։ Նախարարին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը: Անդրադարձ է կատարվել նաև «Հայփոստ»-ի գործունեության ընթացիկ վիճակին […]
18:05 17.01.2025
Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են։ Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։ Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ […]
17:41 17.01.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնության շրջանակում կայացած «Արդյունքների առաջխաղացման ուղին․ հյուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում» խորագրով ամփոփիչ միջոցառմանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել է փախստականների, ճգնաժամից տուժած խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին, վեճերի այլըտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործմանը, […]
17:36 17.01.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
17:30 17.01.2025
Հունվարի 15-17-ը ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների և շքամուտքի երեսպատման սալիկների ապամոնտաժման վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Ախթալա քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող սառցալեզվակները և ապամոնտաժել շքամուտքի երեսպատման սալիկները։
16:35 17.01.2025
Հունվարի 16-ի գիշերը, ժամը 1․40-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող յուղման կետերից մեկում գողություն է կատարվում։ Կարճ ժամանակ անց նշված վայրից՝ հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործիքներ, շինարարական ռետինե միջադիրներ և պտուտակահանի գլխիկներ: Ձերբակալման ժամանակ […]
16:17 17.01.2025
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ՝ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս՝ փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը: Կարևոր է իմանալ, որ հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում […]
16:13 17.01.2025
Բաքվում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը։ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին բազմաթիվ շինծու մեղադրանքներ են ներկայացվել։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հետաքննությունն անցկացվել է 1987 թվականի հոկտեմբերից […]
15:27 17.01.2025
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային գրիպի դեմ: Արտահիվանդանոցային թոքաբորբը (ԱՀԹ) հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։ Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին` 🔹 ծխելը, 🔹 վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը՝ հակաբիոտիկների ընդունումով, 🔹 հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի […]
12:49 17.01.2025
Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Մարզերում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 17-20-ին առանձին […]
12:41 17.01.2025
Իսրայելը 33 իսրայելցի պատանդների դիմաց կազատի մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների փոխանակման գործարքի առաջին փուլում։ Այդ մասին հունվարի 17-ին հայտնել է Jerusalem Post թերթը: Համաձայնագրի առաջին փուլում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդների՝ սկզբում կանանց և երեխաներին, այնուհետև կին զինվորներին, 50-ից բարձր տղամարդկանց […]
12:18 17.01.2025
2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց) նոր խմբեր․ 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։ 2024 թվականի […]
12:05 17.01.2025
2025թ. հունվարի 18-ին՝ ժ. 10:00 – 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց ճանապարհ) և հունվարի 18-ին՝ ժ. 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Հերացի փողոցից թունելով դեպի Խանջյան փողոց երթևեկելի ճանապարհահատվածներում «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են հին ԼԵԴ տեսակի լուսատուները նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով փոխարինման աշխատանքներ։
11:44 17.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 401 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ: