TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.17 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ

16:57 20.01.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Օշականի 48-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ և թմրանյութ է օգտագործում։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 փաթեթ, որոնցից մեկը դեղնականաչավուն, 3-ը` բյուրեղանման զանգվածներով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
Հունվարի 21-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում

16:43 20.01.2025

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

̰
Ջրային պարեկները բացահայտել են ապօրինի որսի նոր դեպքեր

16:40 20.01.2025

Հունվարի 19-ին Նորաշեն և Չկալովկա բնակավայրերում ծառայություն իրականացնելիս ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի որսած ձկներ։ Նորաշենի մոտ ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 47-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում նկատել են ձկներ։ Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ 400 հատ սիգը կշռել է 135 կգ: Ըստ վարորդի` ձկները մի անծանոթից […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ

16:34 20.01.2025

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝ Քաղաքաշինության կոմիտեն հստակեցնում է դիմումների ներկայացման ժամկետները։ Մասնավորապես՝ եթե հունվարի 1-ից առաջ ստացել եք թղթային տարբերակով հաստատված կառուցապատման թույլտվություններ, ապա հաջորդող փուլերի համար նախատեսված դիմումներն urban.e-gov.am հարթակով ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես թվայնացնել առկա թղթային թույլտվությունները հարթակի «Կառուցապատման թույլտվությունների թվայնացման դիմումներ» […]

̰
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

16:22 20.01.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 20-ին ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Զրուցակիցներն անդրադարձել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:11 20.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

15:45 20.01.2025

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել շուրջ 250 շահառու․ տրամադրվել է շուրջ 220 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 12,370 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 8 մլրդ 837 մլն դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական […]

̰
Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար

15:30 20.01.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 17-ամյա մի պատանի տանն ապօրինի պահում է ինքնաձիգ։ Հունվարի 14-ին, հրազեն և ռազմամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով, իր բնակության վայրում նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Տղան հայտնել է, որ ինքնաձիգն ու փամփուշտները գտել է նախորդ տարեվերջին՝ Բյուրական համայնքի մոտակա սարում, դրանք նախ տեղափոխել ու […]

̰
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում

15:24 20.01.2025

2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած 1935 թվականից։ Տարեկան տեղումների քանակը կազմել է 669 մմ, որը նորմայից ավել է։ Տեղեկացնենք, որ ամենատաք տարին դիտվել է 2010 թվականին՝ 8․2 °C, իսկ ամենացուրտը 1992 թվականին՝ 3․9 °C։ Ամենախոնավ տարին դիտվել է 1963 […]

̰
37 ծառայողի նկատմամբ նշանակվել է  «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները

15:12 20.01.2025

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», […]

̰
Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս

14:45 20.01.2025

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի և պաշտոնատար այլ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 299 հզր 250 ՀՀ դրամի գույքային վնաս: Մասնավորապես՝ Գ.Խ.-ն պարտավոր լինելով ապահովել ՊՈԱԿ-ի մասնաճյուղի […]

̰
Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ

14:37 20.01.2025

Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը […]

̰
Ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը․ ԱՆ

14:15 20.01.2025

Ծխելը սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է: Այն մեծացնում է բազմաթիվ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ աթերոսկլերոզ, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, զարկերակային գերճնշում և այլն։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է․ ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Երկրորդային ծուխը ևս վտանգավոր է, որի ազդեցությունը մեծացնում է սիրտ-անոթային […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 24 պատահար․ մեկ մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:08 20.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 51, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, խարդախության` 17, ֆիզիկական ներգործության` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 8, […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

13:09 20.01.2025

Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

̰
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

13:02 20.01.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ

̰
Ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

12:57 20.01.2025

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության […]

̰
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

12:46 20.01.2025

Հունվարի 19-ին Երևանի պարեկները ծառայություն իրականացնելիս Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի` իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով և փաթեթով յոթ փամփուշտ: Կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին։

̰
Անհայտ կնոջ դի է հայտնաբերվել ջրատարում

12:37 20.01.2025

Հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի ջրատարներից մեկի մեջ:

̰
Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:30 20.01.2025

Հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Գերմանիայի արտգործնախարարը գնահատել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը

11:41 20.01.2025

Գազայի հատվածում զինադադարը կարող է դառնալ ավելին, քան պարզապես կարճ դադար՝ պայմանով, որ բոլոր կողմերը պահպանեն պայմանավորվածությունները, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը։ «Գազայում զենքերը վերջապես լռեցին: Մենք խորապես երախտապարտ ենք Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների բանակցող թիմերին, որոնց ջանքերին մենք ակտիվորեն աջակցել ենք: Եթե բոլորը հավատարիմ մնան ձեռք բերված պայմանավորվածություններին, այս զինադադարը […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 20-ին

11:16 20.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:  

̰
Ազատ արձակված իսրայելցի պատանդները ՀԱՄԱՍ-ից «նվերներով» փաթեթներ են ստացել

10:45 20.01.2025

Գազայի հատվածից ազատ արձակված իսրայելցի պատանդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից «հուշանվերներով» փաթեթներ են ստացել, հայտնում է Ynet-ը։ «Երեք վերադարձածներ ՀԱՄԱՍ-ից «նվերներով և հուշանվերներով» մի պայուսակ են ստացել , այդ թվում՝ Գազայի հատվածի քարտեզը», – ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ փաթեթում եղել են նաև գերության մեջ արված նրանց լուսանկարները և ազատ արձակման վկայականները:

̰
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի բեռնատար է այրվել

10:35 20.01.2025

Հունվարի 20-ին, ժամը 02:42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բեռնատար է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 05:07-ին: Այրվել է «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Տ․):

̰
ՃՏՊ Վեդի-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:28 20.01.2025

Հունվարի 20-ին, ժամը 04:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ի., ծնված 1980 թ․) դուրս է […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:09 20.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 9:05-ի դրությամբ, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Բաղրամյանի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]

̰
Մոսկվայից Դուբայ մեկնող ինքնաթիռը Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել

10:00 20.01.2025

Մոսկվայից Դուբայ թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Boeing 737-800 օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 06:27-ին, ուղևորին անհապաղ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև

23:35 19.01.2025

Հայտնաբերվել է կապ նախաճաշը բաց թողնելու և սրտի կաթվածի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների ռիսկի միջև: Այս մասին KP.RU-ի հետ զրույցում խոսել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Քսենիա Էրուսլանովան։ Բժիշկը բացատրել է, որ մարդիկ հաճախ բաց են թողնում նախաճաշը ժամանակի սղության կամ սթրեսի պատճառով։ Այն իրավիճակներում, երբ մարդը կանոնավոր կերպով բաց է թողնում սնվելն այս […]

̰
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը

22:48 19.01.2025

Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։ Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Շամիրի Պապիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ից, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

̰
Բացահայտվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները

21:04 19.01.2025

Որոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա UfaTime.ru-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքի հիմնական հակացուցումները։ Ուրազակովայի խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշությամբ սուրճ խմել, եթե արյան բարձր ճնշում ունեք։ «Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար»,- բացատրել […]

̰
BACK_TO_TOP