10:11 16.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է այն թեմային, թե ինչ է խաղաղությունը։ «Խաղաղությունը հարեւանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է»,-գրել է Փաշինյանը:
10:05 16.01.2025
Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։ Այս մասին հայտնում են «Արեւելք»-ի Լիբանանի աղբյուրները։ «Սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել։ Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ […]
22:46 15.01.2025
«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […]
21:54 15.01.2025
Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […]
21:30 15.01.2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:
20:13 15.01.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փող. 7, 9, 11 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտաս պող. 49/4-49/12, 63, 65 շենքեր, Կոմիտաս պող. 51 ոչ բնակիչ-բաժանորդ («Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն»), Ադոնցի […]
20:05 15.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 19:55-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
19:29 15.01.2025
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու […]
19:10 15.01.2025
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը […]
18:10 15.01.2025
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը […]
18:07 15.01.2025
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ […]
17:51 15.01.2025
Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 22:00-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ: Մասիսի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել […]
17:41 15.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում. 1 […]
17:26 15.01.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել է՝ քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի վերաբերմունք լեգիտիմ է և բխում է սեփական շահերից: «Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ […]
17:20 15.01.2025
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա […]
17:10 15.01.2025
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին: «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, […]
17:00 15.01.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 9-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
16:50 15.01.2025
Օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի […]
16:44 15.01.2025
Բնակարանային ապահովման, մասնավորապես՝ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2024 թ․ ամենահաջողված միջոցառումներից է եղել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։ քաղաքացիների մեծ հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ ծրագրով նախատեսված 2 հազար ընտանիքների շեմը շատ արագ լրացվել է, և սա հաշվի առնելով՝ ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և […]
16:42 15.01.2025
2024 թվականը զինված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «2024 թվականը զինված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր: Այս հնարավորությունը նաև ԶՈՒ–ի համար ժամանակ էր, որ զինված ուժերը կարողանան իրենց առջև դրված խնդիրներն ըստ արժանվույն կատարել 2024–ի ընթացում: Իսկ մեր առաջ դրված […]
16:40 15.01.2025
2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տվել ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ։ Մեկնարկից սկսած՝ […]
16:37 15.01.2025
Թվայնացվում է վարչական դատավարությունը. արդեն իսկ մշակվել է էլեկտրոնային համակարգը, մեկնարկել են շահառուների վերապատրաստումների, համակարգի պիլոտային գործարկման և մասնագիտացված ընկերության կողմից համակարգի ՏՏ թեստավորման աշխատանքները: Համակարգը կգործարկվի 2025թ. գարնանը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
16:34 15.01.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս․ նախարարն ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2024 թ․ իրականացված աշխատանքները, նաև ներկայացրել 2025 թ․ նախատեսվող նախաձեռնությունները։ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես […]
16:27 15.01.2025
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի […]
16:08 15.01.2025
Կառավարության գործունեության կարեւոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների ու միջավայրի ձեւավորումն է. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը: Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ սահմանվում է պետական երիտասարդական քաղաքականությունը: Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կբարձրանա […]
15:45 15.01.2025
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները։ Գրանցման դասական հնարավորությունից զատ պարտապան և պահանջատեր Ֆիզիկական անձինք կարող են իրենց բջջային հեռախոսներից և համակարգիչներից գրանցվել, մուտք գործել «Անձնական գրասենյակի» իրենց օգտահաշիվ դեմքի նույնականացման Face-ID համակարգով կամ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Գրանցվելով հարթակում՝ քաղաքացիները կարող […]
15:38 15.01.2025
Պարեկային ծառայությունը համալրելու նպատակով հայտարարված ընդունելությունը շարունակվում է։ Ծառայության վերբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով հունվարի 13-14-ը Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել ծառայության ընդունվելու կարգը, ոլորտի առանձնահատկությունները, ծառայության պայմանները, խոսել սոցիալական երաշխիքների մասին։ Ներկայացուցիչները նաև անդրադարձել են իրականացվող վերապատրաստման ու ատեստավորման գործընթացներին, մասնագիտական աճի […]
15:16 15.01.2025
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, անհատական հանդիպումներ ունեցել նրանց հետ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան՝ հավելելով, որ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։ «ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է […]
14:37 15.01.2025
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների: Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն: Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 […]