14:37 15.01.2025
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների: Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն: Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 […]
13:58 15.01.2025
Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական […]
13:43 15.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 14-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 50, թմրանյութի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, կեղծ փաստաթղթի՝ 5, խարդախության ու պաշտոնեական […]
13:27 15.01.2025
Հունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում […]
12:52 15.01.2025
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում […]
12:35 15.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:
12:09 15.01.2025
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող նախագծի ընտրության նպատակով: Միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթում ներկայացվել էր 9 հայտ: Մրցութային մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Microarchitecture through Al: Making New Memories with Ancient Monuments» նախագիծը (համադրող՝ Մարիաննա Կարապետյան): Նշենք, որ […]
11:29 15.01.2025
2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28, իսկ լեռնային մարզերում -30․․․-36 աստիճան։ Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանհը։ «Զգացողական սառնությունը պայմանավորված է […]
11:22 15.01.2025
Հունվարի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
10:58 15.01.2025
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու […]
10:15 15.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Աբովյանի, Արարատի, Թալինի, Սևանի տարածաշրջաններում՝ 50-100 մետր տեսանելիության։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
10:09 15.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, […]
09:49 15.01.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փող. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զաքյան փող. 8 շենքի բնակիչ-բաժանորդները և […]
21:20 14.01.2025
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն […]
20:12 14.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
20:05 14.01.2025
Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված […]
19:25 14.01.2025
Հունվարի 14-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
18:26 14.01.2025
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Հունվարի 13-ից, ժամը 21։00-ից հասանելի է Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։
17:54 14.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության […]
17:50 14.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը […]
17:47 14.01.2025
Հունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է սրահի դուռը բաց թողնելով՝ մտել մոտակա մթերային խանութ, այդ ընթացքում էլ գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։ Տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի […]
17:08 14.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
17:03 14.01.2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ջերմությամբ է հիշում իր պիոներական և կոմսոմոլական տարիները և կարտոֆիլի բերքահավաքները։ «Ես հաճույքով եմ հիշում իմ պիոներական և կոմսոմոլական տարիները: Հատկապես ջերմությամբ եմ հիշում գործնական պարապմունքներն ու կարտոֆիլ հավաքելու ճամփորդությունները», – ասել է նա 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
16:55 14.01.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 15-ին ժամը 08:00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
16:44 14.01.2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում: Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում, դասընթացների կազմակերպում և […]
16:38 14.01.2025
Հանրային քննարկման է ներկայացվել ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես, առաջարկվել է՝ ✅ 4 մլն դրամ […]
16:10 14.01.2025
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
16:05 14.01.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Խուդաթյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում […]
15:44 14.01.2025
Մոսկվան բարձր է գնահատում Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ես դրանք շատ բարձր եմ գնահատում, նախագահները կանոնավոր կերպով շփվում են, փակ թեմաներ չկան»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։