16:41 16.01.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-7-ը՝ Ջերմուկ քաղաքում։ Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։
16:35 16.01.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, […]
16:28 16.01.2025
Ժողովրդական ժողովի պատգամավոր Ռոսեն Ժելյազկովը, որը ներկայացնում է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության կոալիցիան Ժողովրդավարական ուժերի միության հետ, ընտրվել է հանրապետության վարչապետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ժելյազկովի օգտին քվեարկել է 125 պատգամավոր, դեմ է եղել 114 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չի եղել։ Նույնպիսի աջակցություն է ցույց տրվել նաև 19 նոր նախարարներին։ Քվեարկությունից հետո կառավարությունը ամբողջ […]
16:22 16.01.2025
Ռուսաստանը չի մասնակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև իրավիճակի կարգավորման գործընթացին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը չի մասնակցել այս գործընթացին։ Եկեք սպասենք վերջնարդյունքին»,-ասել է Պեսկովը լրագրողներին։ Իսրայելն ու ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնել են 42-օրյա զինադադարի և հայտարարել են մարտական գործողությունների վերջնական դադարեցման ձգտման մասին։ Այս գործողությունները 15 ամսվա […]
16:16 16.01.2025
Ոստիկանությունից երեկ հայտնել էին, որ հունվարի 13-ին գողություն էր կատարվել Գավառ քաղաքի ոսկյա զարդերի խանութից։ Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն էր տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել էր, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը […]
16:11 16.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:
16:06 16.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր […]
16:00 16.01.2025
Կառավարությունը հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման իրավական հիմքը, որը համապատասխանելու է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի բովանդակությունը, թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն […]
15:35 16.01.2025
Հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
15:23 16.01.2025
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական […]
15:20 16.01.2025
Կրծքավանդակին մազութով կարապը գրկել է Անապայի կամավոր Լարիսա Շուլց-Պոպովային՝ ի նշան երախտագիտության։ Սիբիրից մեկուկես տարի առաջ տեղափոխված կինը Սև ծովում լցանավի վթարի առաջին իսկ օրերից օգնում է թռչուններին։ Կադրերում թռչունը գրկում է կամավորին այնքան ժամանակ, մինչև նա չի կարողանում զսպել արցունքները: Շուլց-Պոպովան խոստովանել է, որ ամբողջ կյանքում ցանկացել է գրկել կարապի և դելֆինի, մեկ երազանք […]
15:12 16.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:05-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
14:55 16.01.2025
Հունվարի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում ծառայություն իրականացնելիս, ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ։ Հայտնաբերվածն ու լողամիջոցի տերը՝ Սևան քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը, պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Սևանցի տղամարդը հայտնել է, որ ձկներն ինքն է որսացել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
14:42 16.01.2025
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա […]
13:14 16.01.2025
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի […]
13:07 16.01.2025
Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-20-ին առանձին […]
12:58 16.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ընթացքում զրուցել են պետության մոդելի ընտրության հարցի մասին՝ ի՞նչն է հարիր, և ինչը՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:35 16.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Տաշիր քաղաքում, Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է: Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում և Վարդենիսի, Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
12:29 16.01.2025
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ «Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ […]
12:12 16.01.2025
Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության: Այս մասին հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը: «Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվել է զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմա արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում ենք»,–ասել է նա: Ասատրյանը նաև նշել է, որ Գլենդելը խուսափել է […]
11:23 16.01.2025
2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերը և Երևանն սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով։ Համակարգի կիրառության վերաբերյալ հարցերը պարզաբանելու նպատակով «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ պատասխանատուների ներգրավմամբ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է համայնքների և նախագծային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք։ Հանդիպումների ընթացքում դիտարկվում են հարթակում ներգրավված բոլոր կառույցների գործառույթները, քննարկվում […]
11:12 16.01.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի […]
10:59 16.01.2025
Վերջին շրջանում հանրության շրջանում առկա է անհանգստություն օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների հետ կապված, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ Շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները։ Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական հրապարակներում տեղադրվել են սարքեր, որոնց միջոցով դիտարկում է փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակությունը։ Խնդիրը […]
10:50 16.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության` 11, ֆիզիկական ներգործության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ […]
10:45 16.01.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել և վկայականներ է հանձնել սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաղթահարած 11 անձի: Նախարարի տեղակալը հաջողություններ է մաղթել նրանց, ակնկալելով, որ նրանք մեծ ներդրում կունենան մասնագիտական ոլորտի կատարելագործման գործում։ Սնանկության կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ Տիգրան Սահակյանը ևս շնորհավորել է ստուգումը հաղթահարած անձանց […]
10:35 16.01.2025
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ […]
10:29 16.01.2025
Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները։ Ընթանում են հողային, ինչպես նաև թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքները։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում […]
10:26 16.01.2025
Հունվարի 14-15-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Միրաք, Շղարշիկ, Ծաղկահովիտ գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Բյուրականից «Ամբերդ ամրոց» տանող և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:16 16.01.2025
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանել է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն […]