14:35 08.01.2025
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։ Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ […]
13:57 08.01.2025
Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300-400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ […]
13:03 08.01.2025
Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
12:54 08.01.2025
Չինաստանի Ցինհայ նահանգում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինինգ քաղաքից 433 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 1,67 մլն մարդ: Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:45 08.01.2025
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք գործել Արցախի խճուղում գտնվող ընկերություններից մեկի պահեստ: Դեպքի վայր մեկնած ծառայողները հայտնաբերել են դիմակավորված անձի, որը մետաղյա ձողով փորձում էր բացել պահեստի դուռը: Անձը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գորիսի բաժին։ 23-ամյա երիտասարդն իրավապահներին խոստովանել […]
12:25 08.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 12, փաստաթղթեր կեղծելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 7, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական […]
11:58 08.01.2025
Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում նահանգում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, հաղորդվում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.30-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պասինլեր շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 14,8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
11:45 08.01.2025
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2024 թվականին կատարված աշխատանքները։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 588 427 մ² մակերեսով։ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և […]
10:26 08.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ:
10:18 08.01.2025
2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել վերոնշյալ հողամասի օտարման […]
10:11 08.01.2025
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:05 08.01.2025
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/9 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ […]
22:24 07.01.2025
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր: Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ […]
21:52 07.01.2025
Շարունակում է աճել Թուրքիայի ու Իսրայելի միջև առճակատոմը: Երուսաղեմում հնչում է Անկարայի դեմ լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու առաջարկը: Այդ լարվածությունը կապված է միայն Սիրիայի՞ հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելում կա այդպիսի մի պետական ատյան. այն կոչվում է «Նագելի կոմիտե»: Այդ ատյանը լիազորված է հաշվարկել, պարզել, թե ինչ կարիքներ ունի պաշտպանական ոլորտը և […]
20:50 07.01.2025
«Պաշտպան հայրենյաց». պատվաբեր կոչում և առաքելություն: ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել։
20:40 07.01.2025
Կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրով Կադաստրի կոմիտեն 2024թ.-ի համար նախատեսել է իրականացնել 13 միջոցառում և դրանք հիմնականում միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման և դրանք առավել արդյունավետ դարձնելուն: Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծառայությունների մատուցման կատարողականը նախորդ տարի եղել է աննախադեպ: Կադաստրի կոմիտեում 2024-ին իրականացվել են կառուցվածքային խոշոր փոփոխություններ. տարածքային 4 ստորաբաժանումները վարչապետի որոշմամբ վերամիավորվելու են՝ վերածվելով գրանցման միասնական մեկ […]
19:43 07.01.2025
Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:24 07.01.2025
2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։ […]
18:30 07.01.2025
Գրանցվելով Road Control Armenia հավելվածում՝ կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Այս պահին համակարգում գրանցված է 2842 քաղաքացի։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից՝ հավելվածի վերագործարկումից ի վեր, քաղաքացիների կողմից արձանագրվել և ուղարկվել է իրավախախտումների վերաբերյալ 107 տեսանյութ, որոնցով այս պահի դրությամբ կայացվել է 34 որոշում՝ վարչական պատասխանատվության […]
18:08 07.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ […]
17:55 07.01.2025
Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8167: Փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, […]
17:50 07.01.2025
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի […]
17:43 07.01.2025
Հանրապետության ամբողջ տարածքում հասցեները կճշգրտվեն, կնույնականացվեն, կմշակվեն ստանդարտներ: Ամփոփվել են Կադաստրի կոմիտեի 2024-ի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
17:35 07.01.2025
Արտաշատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում 42-ամյա կինը գոմում ապօրինի պահում է թմրանյութ, որը պատկանում է ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա ընկերն է օրեր առաջ այցելել և գոմում պահել թմրանյութը։ 42-ամյա կնոջ մայրը իրավապահներին ներկայացրել է մոտ 50 գրամ կանեփանման բույսի ճյուղերով փաթեթ և ստվարաթղթե արկղ՝ […]
17:26 07.01.2025
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ […]
16:59 07.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման, ծառայությունների մատուցման, ինստիտուցիոնալ արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2023-2025թթ. ճանապարհային քարտեզի համաձայն՝ ռազմավարական պլանավորման համակարգի բարելավման և հանրությանը մատուցվող ծառայությունների […]
16:42 07.01.2025
2024 թվականին սուբվենցիոն ծրագրերով հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար՝ 3.6 մլրդ դրամ արժեքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
16:35 07.01.2025
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։ Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով` մտել են նույն 27-ամյա երիտասարդի […]