13:26 07.01.2025
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի […]
13:14 07.01.2025
Հունվարի 5-ին, ժամը 4։30-ին, Աշտարակի խճուղում ճանապարհի երթևեկելի մասից դուրս գալով` 28-ամյա երիտասարդը «Մերսեդես» մակնիշի մեքենայով բախվել է ավտոտնակի։ Վարորդը տեղում մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրի քննչական բաժին։
12:59 07.01.2025
Երևանում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։
12:50 07.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 27-ական, խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 14, […]
11:39 07.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․78 դրամ:
11:03 07.01.2025
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը Գ.Գ.-ն դանակով սպանել է մորը՝ Գ.Կ.-ին և դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև, Գ.Գ.-ն վրեժի շարժառիթով հայտնվելով իր […]
10:35 07.01.2025
Հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
10:27 07.01.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:18 07.01.2025
Հունվարի 6-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող չշահագործվող պահակակետում […]
10:00 07.01.2025
Հունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում: […]
21:04 06.01.2025
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Սուրբ Էջմիածնի մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Նախօրեին էլ հայ Առաքելական Եկեղեցիներում տեղի էր ունեցել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:17 06.01.2025
Հունվարի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատարագին։ Այս մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության Տոնի կապակցությամբ մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին […]
18:39 06.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշտարակ քաղաքում և Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:28 06.01.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Այս օրը Հայոց եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Աստվածհայտնությունը, որը խորհրդանշում է հոգևոր վերածնունդ, մաքրագործում և նոր սկիզբ: Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով: Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը […]
18:06 06.01.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։ «Եվ եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում: Ո՞վ կարող էր դա պատկերացնել: Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը։ […]
17:42 06.01.2025
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:47 06.01.2025
Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, […]
16:34 06.01.2025
Ինչպե՞ս են մարդիկ սովորաբար անցկացնում Ամանորը. ընկերների և հարազատների հետ, մի տաքուկ անկյունում, բարեմաղթանքներով և կենացներով: Սակայն այս ամենի մյուս կողմում կան մասնագիտություններ ու աշխատակիցներ, որոնք Ամանորը դիմավորում են հենց աշխատավայրում, որպեսզի մյուսները լինեն անվտանգ և զերծ անցանկալի միջադեպերից: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:14 06.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է իսրայելական ցուցակից ազատել 34 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական կազմակերպության աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ներկայացրած և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաների և հիվանդների: Նշվում […]
15:07 06.01.2025
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ:
14:04 06.01.2025
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Եկիր ի փրկութիւն ազգի մարդկան, Թագաւոր փառաց, Քո անճառ խոնարհութեամբդ» (Շարական): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ […]
13:27 06.01.2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորական ուղերձ է հղել X-ում: «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, հատուկ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու»,- գրել է նա:
13:22 06.01.2025
Երևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Մարզերում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի`5-7 աստիճանով։
13:12 06.01.2025
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։ Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է,ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։ Հաշվի առնելով […]
12:59 06.01.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
12:04 06.01.2025
Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհը։ Մի քանի տասնամյակ ճանապարհը չէր նորոգվել ու անանցանելի էր դարձել։ Նորոգված ճանապարհը միմյանց է կապում մարզի մի քանի գյուղեր։ Կարևոր այս ենթակառուցվածքի բարելավումը, տեղի բնակիչների խոսքով, իրենց համար լուծում է սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրներ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
11:00 06.01.2025
Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական […]
10:35 06.01.2025
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է […]
10:29 06.01.2025
Հունվարի 6-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: