16:16 09.01.2025
Վաղարշապատի համայնքային ոստիկանները հունվարի 5-ին տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի 57-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է թմրանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու տանը կատարված զննության ժամանակ նա իրավապահներին ներկայացրել է ափիոնի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
16:11 09.01.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի հինգերորդ նիստը: Պատասխանատուներն ամփոփ ներկայացրել են ձմեռային խաղերի անցկացման համար արդեն իրականացված աշխատանքները: Օրակարգի շրջանակում մանրամասն քննարկվել են կազմակերպչական աշխատանքների հետ կապված ընթացիկ հարցերն ու դրանց հնարավոր լուծումները, անդրադարձ է կատարվել խաղերի անցկացման համար անհրաժեշտ […]
16:06 09.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:
16:00 09.01.2025
Ավելի քան 46 000 պաղեստինցի է սպանվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերին մարտերի սկսվելուց ի վեր: Այս տվյալները Telegram ալիքով տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 006-ի, ևս 109 378 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Գազայի առողջապահության […]
14:38 09.01.2025
Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի մեկնարկից սկսած կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցում է նոր՝ ավելի բարձր ցուցանիշներ։ Մեկնարկից սկսած ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ […]
14:27 09.01.2025
Թուրքական Բուրսայի բնակչի ոտքին են կրակել այն բանից հետո, երբ չի կարողացել անցորդին ցույց տալ ճանապարհը, գրում է Sabah թերթը։ «Բուրսայի 53-ամյա բնակիչ Է.Օ.-ն կանգնած է եղել սրճարանի մոտ, երբ նրան է մոտեցել անհայտ անձը և հարցրել, թե ինչպես հասնի տուն: Է.Օ.-ն պատասխանել է, որ ինքը ճանապարհը չգիտի։ Անցորդը վրդովվել է հարց տվողի պատասխանից ու […]
13:58 09.01.2025
Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում արդեն իսկ գերազանցել է պարենային զամբյուղի արժեքը 15,9 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Վիճակագրական կոմիտեի 2024 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած պարենային զամբյուղի արժեքը 31 հազար 53 դրամ է, իսկ մեր արդեն իսկ բարձրացրած նվազագույն կենսաթոշակով գերազանցել ենք 15,9 տոկոսով։ Այսինքն՝ […]
13:13 09.01.2025
Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 29-ին հաստատել էր […]
12:49 09.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աայսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների՝ ԵՄ ստանալու գործընթացում առաջացած խնդիրներին։ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն ուղևորահոսքն աճել է մի քանի անգամ։ Դա, ըստ նրա, առաջացրել է մեծ հերթեր ԵՄ երկրների դեսպանատներում։ «Եվրամիության գործընկերներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավել են քաղաքացիների դիմումները։ Այսինքն՝ իրենք կանխատեսում էին, որ մի […]
11:33 09.01.2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՆԳՆ ջրային պարեկային ու ՇՄՆ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։ Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և […]
11:20 09.01.2025
Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։ Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ […]
11:02 09.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 9, հոգեկան ներգործության՝ 6, անձնական […]
10:09 09.01.2025
Հունվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 80-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
23:11 08.01.2025
Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […]
21:08 08.01.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Ավան՝ Չարենց թաղամաս 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փող. 16, 24, 28, 32Ա, 42, 48, 95, 111, 253, 257 առանձնատներ, Ա․ Արմենակյան փող. 1-ին նրբ. 33 […]
20:38 08.01.2025
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ, հայտնում են Մայր Աթոռից։ «Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը հոգենորոգ տոների առիթով և Հայոց […]
20:08 08.01.2025
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
19:25 08.01.2025
Հունվար ամսվանից Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների համար կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի […]
18:53 08.01.2025
2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
18:45 08.01.2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում պաշտոնավարումն ավարտվում է հունվարի 20-ին, հույս ունի պատմության մեջ մտնել որպես մի առաջնորդ, ով փորձել է վերականգնել տնտեսությունը և Ամերիկայի գերիշխող դիրքն աշխարհում։ «Հուսով եմ` պատմությունը կասի, որ ես եկա ու ծրագիր ունեի վերականգնելու տնտեսությունը, վերականգնելու Ամերիկայի առաջնորդությունն աշխարհում: Դա իմ հույսն է եղել: Եվ ես հույս ունեմ՝ պատմությունը կարձանագրի, […]
18:36 08.01.2025
Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում հայ թատերարվեստի անվանի ներկայացուցիչ, թատերական գործիչ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը։ Հոբելյանի կապակցությամբ Նիկոլայ Ծատուրյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի՛ վարպետ, անուրանալի է Ձեր ավանդը հայ թատերարվեստի պահպանման, զարգացման ու տարածման գործում։ Ստեղծագործական ու մանկավարժական գործունեության […]
18:06 08.01.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն […]
17:54 08.01.2025
73 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։ Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, […]
17:36 08.01.2025
Հունվարի 8-ին հրավիրված ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատորը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը […]
17:26 08.01.2025
2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը։ Նշված ճանապարհահատվածը գծանշված է, կահավորված է երթևեկության նշաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և կից տեսանյութ հրապարակել:
17:18 08.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ […]
15:58 08.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով․ «Հարգելի՛ պարոն Ծատուրյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին: Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր […]
15:41 08.01.2025
2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի […]
14:48 08.01.2025
20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 947 որոշում։ Ուշադրություն. […]
14:35 08.01.2025
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։ Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ […]