15:03 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր իր դժգոհությունը ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: «Ինձ անհիմն կերպով զրկեցիք Հովհաննես Խուդոյանի հայտարարությանը պատասխանելու հնարավորությունից, թույլ տվեցիք պաշտպանական կողմին դեմոնստրատիվ կերպով հայտարարություն անել սույն գործով դատավարության քաղաքական բնույթի մասին, համեմատություններ անել այլ, սույն գործի հետ կապ չունեցող քրգործերի հետ և դրանց կապակցությամբ […]
15:00 07.10.2019
«Այս տարվա հուլիսի 26-ը ցնցեց համացանցը: Հրապարակվեց ՄԻԵԴ վճիռը, ըստ որի` ՀՀ կառավարությունը պետք է քաղաքացի Յուրի Վարդանյանի սեփականության իրավունքները խախտելու համար վճարեր 1 մլն 600 հազար եվրո: Եվ սա ընդամենը մեկ գործով մեկ քաղաքացու, իսկ այսպիսի վճիռներ դեռ լինելու են: Յուրի Վարդևանյանն իր կյանքի լավագույն օրերը ծախսեց այս վճռի համար, պարոն Վարդանյանին որպես օրինակ […]
14:43 07.10.2019
Այսօր ԱԺ-ում հուզումնառատ էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ելույթը, որ իր խոսքում անդրադառնում էր ունեզրկված քաղաքացիների կողմից պայքարի դրվագներին: Նրանց պատմությունները լսելուց հետո իր զարմանքի մասին խոսեց, ապա ավելացրեց. «Եվ մեկ այլ տեսարան էլ, որ ինձ վրա խոր և ցավալի ազդեցություն է ունեցել, դա մի տեսարան էր, երբ մի կին իր իրավունքների […]
14:19 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր աշխատանքային կարգով խնդրանք ուղղեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: «Ես ունեմ բավական նորմալ լսողություն, շատ հանգիստ լսում եմ մեղադրողների խոսքը, բայց Ձեր խոսքը շատ դեպքերում չենք լսում: Երբ Դուք նորմալ տոնով խոսում եք, մենք Ձեզ պարզ լսում ենք, բայց մի քանի նախադասություն ասելուց հետո անցնում եք ցածր […]
14:12 07.10.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիրանուշ Անտոնյանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 29-ին: Մրցույթի արդյունքում հաղթել և պաշտոնում նշանակվել է Սիրանուշ Աշոտի Անտոնյանը: Նշենք, որ Ս. Անտոնյանը ծնվել […]
14:11 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա դատական նիստի ժամանակ դիմեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: Պաշտպանը նշեց՝ ցանկանում է լրացնել դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքերը, սակայն դրա համար պետք է որոշ հարցերի պատասխաններ ստանալ: Խուդոյանը նշեց՝ դատական դեպարտամենտի տեղեկատվական կայքում տեղադրված է դատավորների ամենամյա արձակուրդների ցանկը, այնտեղ Աննա Դանիբեկյանի արձակուրդը նշված է […]
14:08 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: «Սակայն ես տեղեկացա, որ իմ կոլեգան պատրաստվում է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն անել: Ես դեմ չեմ, եթե դատարանը այդ միջնորդությանն առաջնահերթություն տա, հատկապես հաշվի առնելով, որ դատական քննություն նշանակելու Ձեր որոշման […]
13:35 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ երկու երիտասարդներ՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորված են՝ դատավորի տված հաղորդման հիման վրա: Խուդոյանը հիշեցրեց՝ այս դեպքին նախորդել են այլ նմանատիպ դեպքեր՝ դատավորի, ՍԴ անդամի նկատմամբ ֆիզիկական բռնության […]
12:34 07.10.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։ Այս մասին Շվեյցարիայից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of […]
12:26 07.10.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցելու է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons)։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նշանավոր անձանց խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և […]
11:52 07.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։
11:37 07.10.2019
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր իրացված տարածքների սեփականատերերի ոտնահարված իրավունքների վերականգնման հարցը, նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ևս օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է գերակա շահ ճանաչվող գույքի օտարման դեպքում 15 տոկոսի փոխարեն 25 տոկոս հավելյալ գումար տրամադրել՝ որպես խրախուսում։ «Ես ինքս անձամբ իրացված տարածքի բնակիչ եմ, լավ […]
11:33 07.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է WCIT 2019 համաժողովի տաղավարներով: Վարչապետի շրջայցն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում է նրա ֆեյսբուքյան էջում: Փաշինյանը ծանոթանում է ներկայացված արտադրանքին:
11:32 07.10.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ երեխաներին դաստիարակելու հարցում երբեմն նաև ուժային մեթոդների է դիմել և նույնիսկ «հայրական գոտի»-ով դաս տվել որդուն: «Լավ գոտին երբեմն նաև օգտակար է երեխայի համար, իհարկե՝ ոչ բոլորի: Վիկտորը մեծն է, նրան հաճախ էր գոտին բաժին հասնում: Դիման միջնեկն է, նա դա տեսնում էր և արդեն նույնի կարիքը չէր […]
11:18 07.10.2019
Այսօր ԱԺ-ում կազմակերպված հանրային լսումների ժամանակ իր ելույթում ՄԻՊ Արման Թաթոյանը խոսել է Հյուսիսային պողոտա-Կասկադ կառուցապատումների ընթացքում սեփականատերերի նկատմամբ կատարված ապօրինությունների մասին: «Կառուցումն իրագործելու անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելիորեն, անարդարացի, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ, և Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների […]
11:08 07.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում WCIT 2019 միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ: «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանի հետ»,- գրել է վարչապետը՝ ուղիղ եթերում ներկայացնելով հանդիպումը: Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ […]
10:12 07.10.2019
Փարիզում փողոցային կռվի ժամանակ սպանվել է «Ռեդ Սթար» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստ Քյուի Յիքիկմազը։ Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։ Պատանի ֆուտբոլիստը նոր էր համալրել ակումբի շարքերը: «Ռեդ Սթարը» իր պաշտոնական հաղորդագրությունում նշում է, որ ցավում է նրա մահվան կապակցությամբ, իր խորին ցավակցություններն է հղում Քյուիի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին: RMC Sport պարբերականի տվյալներով՝ ֆուտբոլիստը […]
22:09 06.10.2019
Հյուսիսային Կարոլինայի դատարանը քաղաքացի Քևին Հովարդի գործով որոշում է կայացրել՝ իմանալով, որ կինը դավաճանում է նրան: Ըստ այդ որոշման՝ կնոջ սիրեկանը պետք է տղամարդուն վճարի 750 հազար դոլար: Հովարդը օգտվել է օրենքից, համաձայն որի՝ նա իրավունք ունի անձամբ դատի տալ մարդուն «ամուսնության մեջ նպատակային միջամտությունների համար»: Նահանգների մեծ մասը չեղյալ է համարել օրենքը, բայց այն […]
20:48 06.10.2019
Աշխարհի ամենից բարձր վարձատրվող մոդելը դարձել է Reserved հագուստի բրենդի նոր հավաքածուի դեմքը: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, ում հաճախ անվանում են «Քարդաշյան» ընտանիքի ամենից գեղեցիկ ներկայացուցիչը, կիսամերկ լուսանկարվել է լեհական Reserved բրենդի գովազդի համար: Սուպերմոդելի կիսամերկ լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են Reserved-ի ինստագրամյան պաշտոնական էջում: Հրապարակված կադրերում Ջեները կիսամերկ է՝ […]
20:02 06.10.2019
Չինաստանում մի տղամարդ կեղծ հարսանիք է կազմակերպել դրամական նվերներ ստանալու համար, սակայն կեղծ հարսնացուին հրաժարվել է վարձահատույց լինել: Չինացին հարսնացուին, այսպես ասած, վարձակալել է մեկ շաբաթով և պարտավորվել է նրան գումար վճարել 7 օրվա համար, բացի դրանից՝ հոգալ նրա սննդի և բնակության ծախսերը: Շաբաթվա երրորդ օրը տեղի է ունեցել պայմանավորված շինծու հարսանիքը, որի ժամանակ 39-ամյա […]
17:30 06.10.2019
Կյանքի իմաստի ու դրա կարճ լինելու մասին մարդիկ հաճախ չեն էլ մտածում ու գնահատում են կյանքը միայն այն ժամանակ, երբ առողջական որևէ խնդրի են բախվում: Բրիտանիայի Աքրինգթոն քաղաքի բնակիչ Դեն Քեսիդինի կյանքը մի վայրկյանում այլ ընթացք է ստացել: Ինչպես հայտնում է LanceLive-ը՝ 2016 թվականին կազմակերպված խնջույքի ժամանակ երիտասարդը հանկարծակի վատ է զգացել ու վայրկյաններ անց […]
14:22 06.10.2019
Երբ, ինչքան և ում տալ թեյավճար հյուրանոցներում: Համաձայնեք, որ այս հարցը ձեզ էլ է հաճախ հետաքրքրում, երբ հայտնվում եք օտար երկրի հյուրանոցում: Ընդունված է թեյավճար թողնել հյուրանոցի բեռնակրին, իսկ ռեստորանում՝ մատուցողին: Աջուձախ շնորհարակալություն հայտնել ու առատ թեյավճարներ թողնել՝ էթիկետի պրոֆեսիոնալները խորհուրդ չեն տալիս: Թեյավճարն, առաջին հերթին, ձեր գոհունակությունն է հյուրանոցի աշխատակցին: Եվրոպական հյուրանոցներում ընդունված է […]
21:30 05.10.2019
Կոմպոզիտոր Գիա Կանչելին այսօր իր վերջին հանգրվանն է գտել Վրաստանի գրողների և հասարակական գործիչների «Դիդուբե» պանթեոնում: Քաղաքական հոգեհանգիստը տեղի է ունեցել Ռուսթավելիի թատրոնում: Սիրելի կոմպոզիտորի պատվին հրաժեշտի ժամանակ հնչել է նրա երաժշտությունը: Թատրոնից հանրահայտ կոմպոզիտորին վերջին անգամ ճանապարհել են ծափերով: Կոմպոզիտոր Գիա Կանչելին կյանքից հեռացավ հոկտեմբերի 2-ին ՝ 84 տարեկան հասակում: Հայ հասարակությանը նա հայտնի […]
21:27 05.10.2019
Երեք ամսվա ընդմիջումից հետո այսօր նիստ է անցկացրել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը: Անհրաժեշտ ձայների քվորում չլինելու պատճառով նիստը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ ուշացումով՝ նվազագույն 12 անդամների ներկայությունն ապահովելուց հետո։ Առաջինը քննարկման է դրվել խորհրդի անդամներ Գայանե Շագոյանի և Հայկակ Արշամյանի հրաժարականների դիմումների հարցը: Խորհրդի անդամությունից հրաժարվելու պատճառ Գայանե Շագոյանը ներկայացրել է քաղաքական հայացքների անհամատեղելիությունը, իսկ […]
21:17 05.10.2019
Մինչև տարեվերջ Շիրակի մարզում շահագործման կհանձնվեն 4 կամ 5 սպանդանոցներ: Այս մասին երեկ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Մարզում շուտով կունենանք մոտ 5 սպանդանոց: Գյումրիում գտնվող սպանդանոցը վստահ չեմ կաշխատի,թե՝ ոչ, որովհետև իրենց տեղը շատ վատն է, այսինքն՝ չի համապատասխանում ստանդարտներին, պետք է 300 մետր բնակելի տարածքից դուրս […]
20:27 05.10.2019
Պարզվում է, որ հազվադեպ հանդիպող դեպքերում մարդը կարող է հարբել՝ առանց անգամ մի գրամ ալկոհոլ ընդունելու: Այս փաստի մասին հայտարարել են գիտնականները՝ կատարված հատուկ հետազոտություններից հետո: Սա, ըստ մասնագետների, ստամոքսում որոշ մանր մարմինների՝ Klebsiella pneumonia-ների առկայությունն է: Դրանք ունակ են մարդու արյան մեջ ալկոհոլի առկայության չափը հասցնել առավելագույնի: «Մենք զարմացել էինք, որ մանրէները կարող են […]
18:30 05.10.2019
Օրեր առաջ «Եվրոպա լիգայի» խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել էր խաղադաշտում։ Ինչպե՞ս է Արցախի դրոշը հայտնվել խաղադաշտում. SHANTNEWS.am-ի տաղավարում այս թեմայի շուրջ է զրույցը ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:50 05.10.2019
DW-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ դանիացի ակտիվիստները գործարկել են նավակների անվճար վարձույթ: Բանն այն է, որ դրանք ոչ սովորական նավակներ են. դրանց վրա տեղադրված է աղբաման: Զբոսաշրջիկներին առաջարկվում է ճանապարհին հավաքել իրենց հանդիպող թափոնները: Այժմ նախագիծն արդեն դուրս է եկել Դանիայի սահմաններից. նավակների անվճար վարձույթը գործում է նաև Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Իռլանդիայում:
17:04 05.10.2019
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: