TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան. Նիկոլ Փաշինյան

17:02 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ: «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»,- գրել է նա:

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

16:30 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին: «Կառավարությունում հյուրընկալել եմ Քիմ Քարդաշյանին»,- գրել է նա:

̰
Միակ խոշոր ներդրումը Հայաստանում, որ կատարվել է վերջին տարիներին, Ամուլսարի վրա կատարված ներդրումն է. Ներսես Կարամանուկյան

16:09 09.10.2019

Կովկասում Lydian International-ի նախկին գլխավոր մենեջեր Ներսես Կարամանուկյանը, որ այսօր մասնակցում էր «Ինչ անել-2» խորհրդաժողովին, ելույթ ունենալով՝ խոսեց այն մասին, թե որ ոլորտներում Հայաստանը կարող է հաջողության հասնել, խոսեց այն մասին, որ պրակտիկորեն Հայաստանը չի օգտվում իր հնարավորություններից: «Ես չեմ ուզում ասել Ամուլսարի մասին, որովհետև աշխատել եմ այնտեղ, կլինի սուբյեկտիվ, բայց ես կարծում եմ, որ […]

̰
Եթե եկամտահարկի գծով արտոնություն ենք տալիս, ինչ-որ չափի գումար բյուջեն չի ստանում. Մհեր Գրիգորյան

15:51 09.10.2019

«Եթե տալիս ենք եկամտահարկի գծով ինչ-որ արտոնություն, դա նշանակում է՝ ինչ-որ չափի գումար բյուջեն չի ստանում, ինչը նշանակում է, որ բյուջետային ծախսերը էդ թիրախավորմամբ որոշակիորեն դեֆորմացվում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ընդգծեց՝ այնքան, որքան հնարավոր է կառավարելի թիրախավորում անել, այս պահի դրությամբ օրենսդրությամբ թիրախավորված է, քանի որ բոլորը կարող են […]

̰
Այս պահին «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագրի խզման հարց չկա օրակարգում. Մհեր Գրիգորյան

14:09 09.10.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են ռուսական լրատվամիջոցներում հայտնվող տեղեկությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղիները» Հայաստանի հետ ցանկանում են միակողմանի լուծել պայմանագիրը: Գրիգորյանը, այս համատեքստում անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի հետ վարչապետի հանդիպմանը, նշեց. «Ես կարծում եմ՝ լրիվ բնական և կոնստրուկտիվ հարաբերություններ են, երեկվա հանդիպմանը ես մասնակցել եմ, քննարկումների օրակարգն էր` երկաթգծի ապագա […]

̰
Անհեթեթ լուր է. վարչապետը՝ Տոնոյանի ազատման մասին

14:07 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտված տեղեկություններն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ազատել է աշխատանքից: «Անհեթեթ լուր է»,- արձագանքել է Փաշինյանը:

̰
Հնարամիտ տղամարդը բանջարեղենը վաճառելու նոր մեթոդ է մտածել

13:36 09.10.2019

Առաքում բնակարանի պատուհանի՞ց. ինչո՞ւ ոչ: Ղազախստանում բանջարեղենի վաճառողը գտել է հաճախորդների սիրտը գրավելու նոր միջոց: Շինարարական վերամբարձ կռունկի միջոցով տղամարդը մոտեցել է բարձրահարկ շենքերի պատուհաններին՝ բնակիչներին առաջարկելով գնել կաղամբ և կարտոֆիլ: Դատելով տեսանյութից` նրա ջանքերն ապարդյուն չեն անցել:

̰
Տնտեսական հեղափոխության բովանդակությունը նախ խաղի կանոններ փոխելն է. տնտեսագետ

13:11 09.10.2019

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տնտեսական հեղափոխության բովանդակությանը: «Իշխանափոխությունից հետո կառավարությունն ի՞նչ խնդիր էր դրել: Տնտեսական հեղափոխության բովանդակությունն, ի վերջո, դա է՝ վարքագծի փոփոխության խնդիրը, որը վերաբերում է բոլորին՝ քաղաքացիներից գործարար: Տարիներ շարունակ բիզնեսն ու գործարարները չէին կարող ինքնարտահայտվել, իրենց տեղը գտնել: Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը խաղի կանոններ փոխելն է, վարքագծի փոփոխությունը»,- ասաց […]

̰
Ինձ անընդհատ «տուլիտ են անում». կանադացի աղջկա պատմությունը` վարքագծային ծուղակների մասին

13:10 09.10.2019

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին ներկա տնտեսագետ Ռուբեն Գևորգյանը խոսեց Հայաստանում տարածված նորմի՝ վարքագծային ծուղակների մասին, և որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, օրինակ բերեց. «Մի օրինակ պատմեմ. մի կանադացի աղջիկ, որ երկու ամիս Հայաստանում էր փոխանակման ծրագրով, պատմում է, որ Վերնիսաժում նվեր է առել, եկել է տուն, հասկացել […]

̰
Բիզնես-համաժողովներին պետք է հետևեն որոշումներ և գործիքակազմեր. Վարդան Արամյան

12:56 09.10.2019

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տնտեսական հեղափոխությանը: «Մենք միշտ հայտարարում ենք, որ տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի դեպի արտահանում, սա ճիշտ է: Ե’վ նախկին, և’ ներկա կառավարություններն ասում են՝ մեր տնտեսական քաղաքականության հիմքը պետք է լինի այն ոլորտը, որտեղ մրցունակ ենք: Դա պետք է լինի արտահանելու ոլորտը»,- ասաց […]

̰
Ուրախալի է Հայաստանի նկատմամբ սերն ու հոգատարությունը. Սիմոնյանը՝ սանկտպետերբուրգյան հանդիպումների մասին

12:46 09.10.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ու ջերմ ընդունելությանը: «Սանկտ Պետերբուրգում մեր հայրենակիցների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումը բազմաթիվ դրական լիցքեր տվեց: Հայաստանի հանդեպ այն սերը, հոգատարությունը, ինֆորմացվածությունը, որ տեսա նրանց մեջ, շատ ուրախալի և պարտավորեցնող էր»,- գրել է նա:

̰
Հայ-ռուսական զորախումբը չեզոքացրեց «դիվերսանտներին»

11:45 09.10.2019

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարի համաձայն՝ միացյալ ուժերը հենց նոր չեզոքացրին պայմանական դիվերսանտներին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Դիվերսանտները» խախտել էին սահմանը և փորձում էին գործողություններ իրականացնել հայկական տարածքում: Հայ-ռուսական ուժերը չեզոքացրին նրանց և իրենց հետ տարան ձերբակալվածներին: Զորավարժությանը մասնակցող հայ-ռուսական զորախումբը ՀՀ ԶՈւ և Ռուսաստանի՝ Հայաստանում գտնվող ռազմաբազայի միացյալ կազմավորումն է, որն ապահովում է […]

̰
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում

11:40 09.10.2019

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային: 63 […]

̰
Ստվերի դեմ պայքարի հետ կապված լավ և վատ նորություններ ունեմ. Նիկոլ Փաշինյան

11:30 09.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր ելույթն այսօր մեկնարկած խորհրդաժողովում: «Միջանկյալ դիտարկումներս «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին հնչած ելույթների վերաբերյալ»,- գրել է նա: Վարչապետը տեղեկացրել է՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ կապված լավ և վատ նորություններ ունի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ես սիրում եմ Հայաստանը. Իվոն Չու

11:12 09.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրո խոստովանություն արեց Հայաստանին: «Ես սիրում եմ Հայաստանը»,- հայերենով ասաց նա, ապա հավելեց իր իմացած մեկ այլ հայերեն բառ՝ «շնորհակալություն»: Իվոն Չուն Հայաստանում է WCIT 2019 համաժողովի շրջանակներում:

̰
ՀՀ-ում տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր խնդիրը պետք է լինի այն ամրապնդելը. Փաշինյան

10:51 09.10.2019

Մեկնարկել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը մասնակցում են հանրապետության լավագույն տնտեսագետները, ոլորտի մասնագետները: Բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ համագործակցությունն այն կարևոր գործոններից է, որ ապահովում է այն հոգեբանությունը, որն իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսության վրա: […]

̰
Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

10:49 09.10.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը՝ տեղեկացնելով, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնել՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։ Նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա […]

̰
«Մասիս» ֆուտբոլային ակումբը կասկածվում է պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ. shamshyan.com

10:12 09.10.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց՝ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և  պամանավորվածության մյուս […]

̰
Երկու ամերիկացի կալանավորվել են կոկորդիլոսին գարեջուր խմեցնելու համար

23:53 08.10.2019

ԱՄՆ-ի երկու բնակիչներ կոկորդիլոս են բռնել և ստիպողաբար գարեջուր խմեցրել: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին: 22-ամյա Նոա Օսբորնը և 27-ամյա  Թիմոտի Կեպկեն բաց ձեռքերով բռնել են կոկորդիլոսին, հետո սկսել են կատաղեցնել կենդանուն: Կոկորդիլոսը կծել է տղաներից մեկի ձեռքը, որից հետո երիտասարդները որոշել են գարեջուր խմեցնել կոկորդիլոսին, ապա ազատ են արձակել: Այս ամենը, պարզվում է, տեսանկարահանել […]

̰
Գեղեցկուհի Օքսանան խոստովանել է, որ ստիպված է եղել վաճառել Մալայզիայի նախկին թագավորի նվիրած մատանին

23:28 08.10.2019

Ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի ամուսնալուծության թեման նորից ակտիվ քննարկվում է համացանցում: Հիշեցնենք՝ զույգն ամուսնացավ անցած նոյեմբերին, իսկ ապրիլին արդեն նախկին թագավորը հայտարարեց, որ հեռանում է կնոջից: Այդ ժամանակ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը 4 ամսական հղի էր: Հետո նա ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել վաճառել ամուսնական […]

̰
Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում հոկտեմբերի 9-ին ջուր չի լինի

22:01 08.10.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Այգեստան թաղամասի 9-11, Օստրովսկու, Որմնադիրների,  Արհեստավորների, Աղյուսագործների, Սարի Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի,  Խորենացու 65-231,  Քրիստափորի 12-120, Ծխախոտագործների 40-110, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

̰
Վրաստանի գլխավոր դատախազի փաստաթղթերում անհամապատասխանություններ են եղել

21:54 08.10.2019

«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության տվյալներով՝ գործող գլխավոր դատախազի և գերագույն դատարանի թեկնածու Շալվա Թադումաձեի դիպլոմի հետ կապված անհամապատասխանություն կա: Կազմակերպությունը հրապարակել է այս հարցի վերաբերյալ հետազոտություն և փաստաթղթի պատճեն: Դիպլոմի համաձայն՝ Շալվա Թադումաձեն ուսումնարան է ընդունվել 1993 թվականին, սակայն համալսարանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1994 թվականը: Կազմակերպության տարածած տեղեկատվության մեջ ասվում է նաև, որ Շալվա Թադումաձեն […]

̰
Գյումրիում թերություններով ասֆալտապատված փողոցները քաղաքապետարանը չի ընդունի. թեժ քննարկում

21:24 08.10.2019

Այսօր Գյումրու ավագանին հերթական նիստն է անցկացրել: Օրակարգային հարցերի մեծ մասը դարձյալ առնչվել է անհատ քաղաքացիներին ու տարբեր կառույցների տեղական բյուջեից ֆինանսական հատկացումներին:Օրակարգի 13 հարցերի քննարկումից հետո առաջին անգամ ավագանու անդամների և քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուների միջև  տեղի է ունեցել հարցուպատասխան։ Հետաքրքրող հարցերը վերաբերել են հիմնականում փողոցաշինական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև փողոցների լուսավորությանն ու ճանապարհային […]

̰
Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին ու Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում

20:00 08.10.2019

Մինչ ավագանու նիստը սկսելը ներկաները մասնակցել են Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ավագանու որոշմամբ՝ պատվավորի կոչումներ են շնորհվել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին և արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր, խմբավար Ռոբերտ Մլքեյանին: Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, իր խոսքում նշել է, որ իր կյանքում Շիրակ աշխարհն ու Գյումրին կարևոր հետք են […]

̰
Գյումրիում դարձյալ փողոցաշինական աշխատանքներ են կատարել` փակելով տան դռները

19:30 08.10.2019

Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ: Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի  գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու […]

̰
Երբ ասում ես՝ չի լինի, փակում ես քո ճանապարհը. Փաշինյանը՝ «Մեր ժամանակի հերոսների» ու հաջողության ուղիների մասին

19:00 08.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մեր ժամանակի հերոսը» հաղորդաշարից մի հատված և կից գրառման մեջ նշել. «Մարդիկ իրենց համար ստեղծել են լիքը պատնեշ. չի լինի, հնարավոր չի, չկա: Լիքը չկաներ են ստեղծել ու այդ չկաների մեջ ապրում են: Երբ ասում ես՝ չի լինի, փակում ես քո ճանապարհը»:

̰
Համացանցում հայտնվել են Խաչատուրյան քույրերի նախնական հարցաքննությունից պատառիկներ

18:20 08.10.2019

Համացանցում են հայտնվել կադրեր հորը՝ Միխայիլին սպանած Խաչատուրյան քույրերի հարցաքննությունից: Ինչպես հաղորդում է Vz.ru-ն, հարցաքննությունը եղել է հանցագործության վայրում: «Դժվար էր նրան սպանելու որոշում կայացնելը: Ես նրա համար ուտելիք էի պատրաստում, հետո մենք ասացինք՝ պետք է ռիսկի գնալ, փորձել»,- տարածված տեսանյութում ասում է Անգելինան: Նա բացատրել է, որ քրոջ՝ Մարիայի հետ, ավագ քրոջը՝ Կրեստինային, խնդրել […]

̰
Քիմ Քարդաշյանը երեխաների և Քորթնիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

17:55 08.10.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյան Ուեսթը Հայաստանում է WCIT 2019 համաժողովի շրջանակներում։ Տեսանյութը՝ News.am-ի:

̰
Նախագահը ՔԿ փոխնախագահներին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

17:20 08.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին»: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝ Արման Վարդանի Պողոսյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի […]

̰
Не верю. Խաժակյանը՝ քաղաքապետին

16:44 08.10.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց՝ նախորդ նիստին դարձյալ քննարկում էին հաստիքացուցակի փոփոխության հարցը, այդ պահին իրավիճակ էր, երբ «Սանիթեք»-ը դադարեցրել էր աշխատանքը: «Այդ իրավիճակից մեկ ամիս անց նոր արձանագրում ենք, որ համապատասխան սարքավորումները չեն հասցնի գալ, պետք է այս փոփոխությունը ժամանակավորապես իրականացվի: Հնարավոր չէ՞ր արդյոք մեկ ամիս […]

̰
BACK_TO_TOP