21:30 05.10.2019
Կոմպոզիտոր Գիա Կանչելին այսօր իր վերջին հանգրվանն է գտել Վրաստանի գրողների և հասարակական գործիչների «Դիդուբե» պանթեոնում: Քաղաքական հոգեհանգիստը տեղի է ունեցել Ռուսթավելիի թատրոնում: Սիրելի կոմպոզիտորի պատվին հրաժեշտի ժամանակ հնչել է նրա երաժշտությունը: Թատրոնից հանրահայտ կոմպոզիտորին վերջին անգամ ճանապարհել են ծափերով: Կոմպոզիտոր Գիա Կանչելին կյանքից հեռացավ հոկտեմբերի 2-ին ՝ 84 տարեկան հասակում: Հայ հասարակությանը նա հայտնի […]
21:27 05.10.2019
Երեք ամսվա ընդմիջումից հետո այսօր նիստ է անցկացրել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը: Անհրաժեշտ ձայների քվորում չլինելու պատճառով նիստը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ ուշացումով՝ նվազագույն 12 անդամների ներկայությունն ապահովելուց հետո։ Առաջինը քննարկման է դրվել խորհրդի անդամներ Գայանե Շագոյանի և Հայկակ Արշամյանի հրաժարականների դիմումների հարցը: Խորհրդի անդամությունից հրաժարվելու պատճառ Գայանե Շագոյանը ներկայացրել է քաղաքական հայացքների անհամատեղելիությունը, իսկ […]
21:17 05.10.2019
Մինչև տարեվերջ Շիրակի մարզում շահագործման կհանձնվեն 4 կամ 5 սպանդանոցներ: Այս մասին երեկ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Մարզում շուտով կունենանք մոտ 5 սպանդանոց: Գյումրիում գտնվող սպանդանոցը վստահ չեմ կաշխատի,թե՝ ոչ, որովհետև իրենց տեղը շատ վատն է, այսինքն՝ չի համապատասխանում ստանդարտներին, պետք է 300 մետր բնակելի տարածքից դուրս […]
20:27 05.10.2019
Պարզվում է, որ հազվադեպ հանդիպող դեպքերում մարդը կարող է հարբել՝ առանց անգամ մի գրամ ալկոհոլ ընդունելու: Այս փաստի մասին հայտարարել են գիտնականները՝ կատարված հատուկ հետազոտություններից հետո: Սա, ըստ մասնագետների, ստամոքսում որոշ մանր մարմինների՝ Klebsiella pneumonia-ների առկայությունն է: Դրանք ունակ են մարդու արյան մեջ ալկոհոլի առկայության չափը հասցնել առավելագույնի: «Մենք զարմացել էինք, որ մանրէները կարող են […]
18:30 05.10.2019
Օրեր առաջ «Եվրոպա լիգայի» խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել էր խաղադաշտում։ Ինչպե՞ս է Արցախի դրոշը հայտնվել խաղադաշտում. SHANTNEWS.am-ի տաղավարում այս թեմայի շուրջ է զրույցը ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:50 05.10.2019
DW-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ դանիացի ակտիվիստները գործարկել են նավակների անվճար վարձույթ: Բանն այն է, որ դրանք ոչ սովորական նավակներ են. դրանց վրա տեղադրված է աղբաման: Զբոսաշրջիկներին առաջարկվում է ճանապարհին հավաքել իրենց հանդիպող թափոնները: Այժմ նախագիծն արդեն դուրս է եկել Դանիայի սահմաններից. նավակների անվճար վարձույթը գործում է նաև Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Իռլանդիայում:
17:04 05.10.2019
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:13 05.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելգրադում եղել է այն խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 1988թ. Հայաստանին օգնություն բերելու ժամանակ ավիավթարից զոհված օդաչուների հիշատակին։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից, նա հարգանքի տուրք է մատուցել զոհված օդաչուների հիշատակին: Նախագահն այստեղ զրուցել է օդաչուների ընտանիքների անդամների, ինչպես նաև Բելգրադում ապրող հայերի հետ։
16:05 05.10.2019
Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Բազումի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորումը ստացել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած […]
15:48 05.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սերբիայում այցելել է նաև Գիտության և արվեստի ակադեմիա։ Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել, ծանոթացել ակադեմիայի աշխատանքին, զրուցել աշխատակիցների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:41 05.10.2019
Իսպանիայում թմրամիջոցների վաճառքի կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից հետապնդվող անձինք օգնության են հասել ծովն ընկած ոստիկաններին: Ինչպես հայտնում է Europa press-ը, Մալագայի ափամերձ հատվածում, հանցագործներին հետապնդելիս, Քաղացիական գվարդիայի աշխատակիցների լաստանավը բախվել է մյուս լաստանավին: Բախման հետևանքով մի քանի ոստիկան ջրում է հայտնվել: Աղբյուրը հայտնում է, որ նույն գործողություններին մասնակցող ոստիկանական ուղղաթիռի անձնակազմը կասկածյալներին վերևից հրահանգել է […]
15:05 05.10.2019
Սերբիայում Անհայտ զինվորի հուշարձան այցելելուց հետո հայկական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, այցելել է Կալեմեգդան ամրոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից: Ամրոցը 1079թ. հռչակվել է բացառիկ կարևորության մշակութային հուշարձան։ Հին միջնաբերդը հիմնադրվել է Ք.ծ.ա. 3-րդ դարում, շատ անգամ ավերվել արշավանքների ժամանակ: 12֊րդ դարում վերակառուցվել է ՝որպես ամրոց: Հայկական պատվիրակությանն ուղեկցում է հենց Բելգրադի քաղաքապետը: […]
14:40 05.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի […]
14:35 05.10.2019
Սերբիա կատարած այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Բելգրադի պատրիարք Իրինեյի հետ։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից, և´ պատրիարքը, և´ Սարգսյանը երկու երկրների պատմության նմանություններից են խոսել։ Պատրիարքն ընդգծել է, որ ուրախ է նախագահի այցի համար։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:14 05.10.2019
Սերբիայում շարունակվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը: Նախագահն այսօր այցելել է Անհետ կորած զինվորի հուշարձան։ Այս հուշարձանը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին։ Հուշարձանը Բելգրադին հարակից Ավալա լեռան բարձունքում է, կառուցվել է այստեղ, քանի որ այս տարածքում պատերազմի զոհերի գերեզմանոց է եղել։ Նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում՝ գրելով. «Այս պատմական […]
13:00 05.10.2019
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին: «Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրում է. «Սիրելիներ, Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադա՜ր առեք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն […]
12:30 05.10.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ Պետքարտուղարության աշխատակիցների ու Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակի հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շանտաժի է ենթարկել իր ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Կոնգրեսականը նշել է, որ երկար տարիներ հանդես է եկել որպես ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների սերտացման […]
11:50 05.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
11:40 05.10.2019
Իրաքում բողոքի ցույցերի ֆոնին հայտարարված պարետային ժամը կչեղարկվի: Ինչպես հայտնում է Al-Sumaria-ն, նման որոշում կայացրել է այդ երկրի վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդին: Նա հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով 5:00-ին։ Հիշեցնենք, որ երկրի իշխանությունները պարետային ժամ էին հայտարարել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել էին Բաղդադի միջազգային օդանավակայան:
11:29 05.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի UFAR20+ նախագծի վերաբերյալ: Փաշինյանը նշել է՝ Ֆրանսիական համալսարանը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այն կրում է ընդհանուր արժեքներ, կրթում է երիտասարդների, ովքեր այսօր աշխատում և իրենց լիակատար մասնակցությունն են բերում մեր երկրի զարգացմանը: Նոր նախագիծը, որ իրականացվելու է Ֆրանսիայի նախագահի հովանավորությամբ, լինելու է կրթական նորարարությամբ […]
11:10 05.10.2019
Էկոնոմիկայի նախարարությունն ու սննդի անվտանգության տեսչական մարմինը 2020 թվականից նախատեսում են օրենսդրական փոփոխություններ անասնաբուժասանիտարական ոլորտում։ Մասնավորապես՝ նախատեսվում է լուծարել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, փոխարենը անասնաբույժները կդառնան համայնքային աշխատողներ, ու նրանց աշխատավարձի վճարումը կկատարվի համայնքային բյուջեից։«Այն, ինչ որ արվում էր ՊՈԱԿ-ի միջոցով, դա ծառայության մատուցում էր ընդամենը, 2020-թվականին մենք դրույքաչափն ու գլխաքանակի ներարկման գումարը […]
11:00 05.10.2019
Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը. «Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին` իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»: Ֆերնանդեսի խոսքերով՝ Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ […]
10:49 05.10.2019
Հոկտեմբերի 4-ին` ժամը 09:10-ի սահմաններում, մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:
10:36 05.10.2019
Մալայզիայի բանակի զինծառայողը իր արարքով զարմացրել է ծառայակիցներին և համացանցի հազարավոր օգտատերերի: Նա բաց ձեռքերով կարողացել է սանձել 2 մետրանոց հսկայական թագավորական կոբրային: Տեսանյութից երևում է, որ նա օձերի հետ շփվելու բավականին մեծ հմտություն ունի: Իր հավասարակշռված գործողություններով զինվորը նախ ստիպել է օձին հորիզոնական դիրք ընդունել, իսկ հետո՝ բռնել գլուխը: Թագավորական կոբրաները համարվում են աշխարհի […]
09:39 05.10.2019
ԱՄՆ Արիզոնա նահանգում 31-ամյա տղամարդը ձերբակալվել է իր որդու սպանության մեղադրանքով: Ինչպես հայտնում է FOX8-ը, ոստիկանական բաժանմունքում Պաբլո Մարինեզը հայտնել է, որ ինքն իր 6-ամյա որդու մեջ դևեր է տեսել ու փորձել է քշել։ Տղամարդը քննիչներին խոստովանել է, որ երեխայի կոկորդը տաք ջուր է լցրել։ Նա հայտնել է, որ տեսնելով դևերին՝ երեխային տաք ջրի տակ […]
23:43 04.10.2019
Անգլիական «Նոթինհեմ Ֆորեսթ» ակումբի երկրպագու Բեն Բյորդը որոշել է կրոնափոխ լինել և ընդունել իսլամը: Որոշումն ընդամենը մեկ պատճառ ունի: Այդ պատճառը եգիպտացի հայտնի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահն է: «Ես երկար ճանապարհ եմ անցել ատելությունից դեպի իսլամ: Իմ կյանքում շատ մուսուլմանների հետ եմ շփվել: Այդ կրոնը դավանողներն ինձ համար հետամնաց մարդիկ էին, որոնք, իմ կարծիքով, չէին կարող […]
23:13 04.10.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել Լոս Անջելեսում բնակվող միգրանտ` 52 ամյա Էմիլի Զամորկայի մասին: Տեսանյությում նա Ջակոմո Պուչինիի օպերաներից մեկի մեներգն է կատարում մետրոյի դատարկ կառամատույցի վրա: Էմիլին դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից է արտագաղթել ԱՄՆ: Բայց կյանքն այստեղ էլ չի դասավորվել: Նա անտուն է և իր ամբողջ ունեցվածքը իր հետ է ման տալիս սուպերմարկետի մի անվասայլակում:Տեսանյութը հրապարակել […]
23:02 04.10.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ամենուր ասում էր, որ ճանաչում էր նրան: ԱՄՆ նախագահի մասին Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Օդեսայում՝ երիտասարդ մարքեթոլոգների հետ հանդիպման ժամանակ: «Թրամփը եկավ Բաթում և ասաց, որ հինգ տարի հետո այն կդառնա աշխարհի լավագույն քաղաքը: Այդ մասին նա ասել է ամերիկյան հեռուստաալիքների եթերում: […]
21:23 04.10.2019
2019 թվականի առաջին 5 ամիսներին երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առիթով 110 ծնողի դեմ քրեական գործ է հարուցվել: Նշված վիճակագրությունը Իրավական հարցերով հանձնաժողովի նիստին ներկայացրել է ՆԳ նախարարության մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Գոգա Խատիաշվիլին: «Մի կողմից` այս վիճակագրությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս հանցագործությունների կանխումը, ուստի այս ուղղությամբ կշարունակենք համագործակցությունը, մյուս […]
19:30 04.10.2019
Մուշ 2/2 թաղամասում շուրջ երեք հեկտար տարածքի վրա կառուցվող հրապարակի շինարարությունը մեկուկես տարի անց դեռ անավարտ է: Շինարարը՝ «Վահրադյան» շինընկերությունը, խախտել է պայմանագրի ժամկետները, աշխատանքները կատարել է թերություններով, ինչի պատճառով պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը, որոշել է ոչ թե լուծարել շինընկերության հետ կնքած պայմանագիրը, այլ հետագա շինարարությունը վստահել է ենթակապալառու կազմակերպության` սա հիմնավորելով կրկնակի մրցույթ չհայտարարելու և […]