16:58 03.08.2019
Աղետի գոտում տնակների հաշվառման աշխատանքային խումբն այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում։ Ներկայացվել են տնակների ազատման վերաբերյալ կազմված առաջարկների ուղղությամբ անելիքները։ Աշխատանքային խումբը նորից քննարկել է, թե որ տարբերակն է արդյունավետ՝ բնակարանաշինությո՞ւնը, թե՞ բնակարանների գնման վկայականների տրամադրումը։ Դրա համար նոր ուսումնասիրություններ են պետք ոչ միայն բնակարանային շուկայում, նաև եղած բնակֆոնդի տեխնիկական վիճակը գնահատելու համար: Ինչպես […]
16:17 03.08.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում տեղեկություն է հայտնել այսօր Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին. «Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։ Բոլորը ստացել են […]
13:53 03.08.2019
Տնակից տուն մեկ քայլ է․․․Այսպես է կոչվում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որը «մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի շարունակությունն է։ Հիշեցնենք՝ նախորդ տարիներին հիմնադրամը մի քանի բնակարան ձեռք բերեց խորհրդանշական բացիկների վաճառքից ստացված հասույթով։ Այս անգամ ևս անօթևան առնվազն 2 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով 15 հազար կտորից բաղկացած փազլ են կազմել, որի յուրաքանչյուր […]
08:28 03.08.2019
Շոտլանդական Էդինբուրգ քաղաքի բնակչուհին հայտարարել է, որ իր ամուսինը Մեծ Բրիտանիայի ամենաանփույթ տղամարդն է: Կինը Daily Mail-ին պատմել է իր ամուսնու բազմաթիվ անհաջողությունների ու ձախողումների մասին: «Քրեյգը քայլող աղետ է: Այն ամենը, ինչին նա դիպչում է, փոշու է վերածվում: Ես կյանքում ավելի անփույթ մարդու չեմ հանդիպել»,- պատմել է 55-ամյա Դեբի Սթիվենսը: Նա պատմել է, որ […]
20:14 02.08.2019
Հալեպում նորից լարվել է իրավիճակը: Արաբագետ Արաքս Փաշայանը SHANTNEWS-ին ներկայացնում է Հալեպի վերջին օրերի ռազմական լարվածության պատճառը՝ նշելով, որ ջիհադական կազմակերպություններն աննախադեպ ակտիվացել են Սիրիայում: Նա խոսում է նաև այլ պատճառների մասին․ և այդ համատեքտում ներկայացնում է հայկական մարդասիրական առաքելության դերը Սիրիայում: Ըստ նրա, չնայած ԱՄՆ և այլ երկրների բացասական կեցվածքին, հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում, […]
18:46 02.08.2019
Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ SHANTNEWS.am-ը ֆիքսել է մեքենայի փախուստի պահը:
14:28 02.08.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը SHANTNEWS-ին մեկնաբանություններ է տալիս ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղվելիք օժանդակությունը կրճատելու տեղեկության շուրջ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտադիր կրճատել կամ դադարեցնել Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը, և արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանին տրվող օգնության չափն ավելացնելու մասին լուրերը, պարզաբանում է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը՝ նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ […]
13:15 02.08.2019
Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։ Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» […]
08:50 02.08.2019
ՌԴ հյուսիսում ապրող բնիկ ցեղերի կախարդները որոշել են հատուկ ծեսեր անցկացնել, որոնք, նրանց համոզմամբ, կպաշտպանեն Սիբիրի անտառները հրդեհներից: Այս մասին տեղեկացրել է Խանտի-Մանսիյսկում բնակվող ազգագրագետ Տիմոֆեյ Մոլդանովը: Նրա խոսքերով՝ օգոստոսի 2-ին յուրաքանչյուր կախարդ հատուկ ծիսակարգ կկատարի իր տանը, սակայն ոմանք դեռ երեկվանից են սկսել ծիսական արարողությունները: Կախարդները երկնային ուժերից անձրևներ են խնդրելու: Դրանց մեջ են […]
08:15 02.08.2019
Ամերիկյան Այդահո նահանգի բարերից մեկում անվտանգության տեսախցիկների գիշերային կադրերը մտահոգությունների տեղիք են տվել: Ըստ օգտատերերի` դրանք փաստում են ուրվականների գոյության մասին: Կադրերում երևում է, թե ինչպես սրահներից մեկում, որտեղ բացարձակ ոչ ոք չկա, աթոռները հանկարծ սկսում են շարժվել: Առավոտյան էլ սրահի աշտակիցները նշել են, որ աթոռները հայտնաբերել են ոչ իրենց սովորական տեղերում: Շատ օգտատերեր համոզված […]
22:33 01.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ նա մարզասրահում մարզվում է: «Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց սպորտը ոչ ոք չի արգելվել: Բարի լույս, բոլորին»,- նկարի տակ գրել է Զելենսկին: Առհասարակ Զելենսկին սիրում է մարզվել, հատկապես վաղ առավոտյան ժամերին, աշխատանքից առաջ: Այդ մասին ավելի վաղ պատմել էր նախագահի գրասենյակի ներկայացուցիչներից մեկը: […]
22:10 01.08.2019
Հայաստանում վերջին մի քանի օրերին գրանցվող շոգ եղանակն անհանգստություն է պատճառում ոչ միայն քաղաքացիներին, այլև կենդանիներին, և նրանք դա չեն թաքցնում: Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ պատկերված է Թայֆուն անունը կրող գետաձին: Լուսանկարում երևում է, որ կենդանին տեղափոխվել է իր տարածքի ստվերոտ հատված՝ արևի ճառագայթներից խուսափելու համար: «Դիմացե՛ք մի քիչ էլ, […]
19:15 01.08.2019
Կառավարությունն այսօր հաստատեց ավտոմեքենաների մաքսային ձևակերպման ամբողջ գործառույթը, այսինքն` ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին նախագիծը։ Այս նպատակին հատկացվել է Գյումրու նախկին ռուսական տանկային զորամասի մոտ 21․5 հա տարածքը, որը պաշտպանության նախարարության ենթակայությունից կանցնի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշիռ։ Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ավտոմաքսատան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի, մեկնարկային այլ աշխատանքների կազմակերպման համար կառավարությունից խնդրել […]
18:52 01.08.2019
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը՝ իրեն նախկին աշխատանքում վերականգնելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Դիմումատուի փոխանցմամբ՝ աշխատավայրից իրեն ծանուցել են, որ կազմակերպության լուծարման հիմքով ազատվել է աշխատանքից, մինչդեռ ինքը 2017 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Բացի դրանից՝ աշխատանքից ազատելիս այլ […]
17:15 01.08.2019
Արդյո՞ք միջազգային դատարանների կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ դառնալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ զրույցում այս հարցն են ուղղել լրագրողները: «Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա: Սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե […]
16:24 01.08.2019
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության նախընտրական մարմինը սկսել է իր աշխատանքները: Ըստ որոշ տվյալների՝ մինչև այս տարվա վերջ պատրիարքը վերջապես կընտրվի, սակայն նոր կանոնադրության կարիք կա, որի համար նախընտրական կառույցը դիմել է Թուրքիայի իշխանություններին: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը SHANTNEWS-ին ներկայացնում է կանոնադրության անհրաժեշտությունը: Նա մանրամասնում է նաև, թե ինչպիսի պատրիարքի կարիք կա այսօր՝ նշելով, որ պաշտոնն […]
15:57 01.08.2019
Երևանում հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: 16-րդ թաղամասում թիվ 39 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորուհին իջնելիս սայթաքել է և ընկել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վիրավորին առաջինն օգնության են հասել ուղևորները և վարորդը: Այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել կնոջը, որը վնասվածքներ էր ստացել հոնքի շրջանում։ Այնուհետև նրան տեղափոխել […]
15:53 01.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Մինչ այդ, լրագրողները նախարարին հարցեր են ուղղվել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու նա որոշեց դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար, կամ արդյո՞ք կոնվենցիան չունի կասկածելի կետեր: «Ընդամենը խորհրդատվական կարծիք է, և մենք Վենետիկի հանձնաժողովին […]
13:05 01.08.2019
Մինչև հոկտեմբեր կավարտվեն աշխատանքները: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին: «Հոկտեմբերից, ըստ էության, ավտոմաքսատունը պետք է որ գործի: Ինչո՞ւ հյուսիսում, որովհետև մաքսակետերի կառուցվածքը երբ տեսնում ենք, 90 տոկոսից ավելի հոսքը գալիս է 3 մաքսակետերից, որոնք գտնվում են հյուսիսում: Տարածքը, որ ակնկալում ենք՝ պետք […]
12:42 01.08.2019
Հունվարի 1-ից հուլիսի 31-ը Հայաստան է ներկրվել շուրջ 68 հազար ավտոմեքենա: Սա այն դեպքում, երբ ամբողջ նախորդ տարվա ընթացքում 67 հազար ավտոմեքենա է ներկրվել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Կարծում ենք, որ կրկնապատկվելու է թիվը, հնարավոր է նաև, որ ինչ-որ փուլում մեքենաների ծավալները երկրաչափական պրոգրեսիայի նման կաճեն»,-ասաց Անայանը: Նա նշեց, […]
11:58 01.08.2019
Ավիափոխադրումները և տուրիստական փաթեթները փոխկապակցված շուկաներ են: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Ավիափոխադրումները և տուրիստական փաթեթները փոխկապակցված շուկաներ են, մեր ունեցած օպերատիվ տվյալներով՝ այստեղ մեծ խնդիր կա: Շատ հաճախ ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է ծախում: Այստեղ պետք է բացահայտենք՝ արդյոք […]
11:55 01.08.2019
ՀՀ կառավարությունը Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին կվճարի 12000 դոլար: Այս մասին որոշման նախագիծ կա: Այսօր՝ 14:30-ին «Տարոն Ավիա» ավիաընկերության միջոցով Հուրգադայից Երևան կտեղափոխվեն 109 քաղաքացիներ: Ավելի վաղ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել էր 47 միլիոն դրամ՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու համար:
11:44 01.08.2019
Կառավարության հերթական նիստն է, այն վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նիստը սկսեց Հուրգադա-Երևան չեղարկված չվերթի մասին խոսելով: «Նախորդ շաբաթվա վերջին մենք տեղեկացանք, որ Հուրգադայից Երևան մի քանի չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ: Շատ արագ մի քանի գերատեսչությունների հետ ինտենսիվ աշխատանքների շնորհիվ, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության, մասնավորապես Եգիպտոսում ՀՀ դեսպանության […]
11:39 01.08.2019
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Կառլոս Բալդոմիրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է դստեր նկատմամբ սեռական բռնության համար: Ըստ World Boxing News-ի հրապարակումների՝ Բալդոմիրը բռնությունները սկսել է, երբ աղջիկը դեռ 7-8 տարեկան է եղել: Ու այսպես շարունակվել է 6 տարի՝ 2012-2018 թվականները: Իրավապահ մարմիններին դիմել է Բալդոմիրի նախկին կինը: Արգենտինացին իր պահվածքով զարմացրել է […]
11:36 01.08.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ: Գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով: Սա այն տուրիստական գործակալությունն է, որի նախաձեռնած` Եգիպտոս-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Եգիպտոսից: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ […]
23:03 31.07.2019
38-ամյա The King of Random կեղծանունով YouTube-ի բլոգերը մահացել է: Նա հայտնի էր նրանով, որ գիտական փորձարկումներ էր կատարում և տեսանյութերը տեղադրում սոցիալական ցանցերում: Հաճախակի նա փորձարկումներ էր կատարում պայթուցիկների միջոցով: Բլոգերի մահվան պատճառը, սակայն, այլ է: Նա մահացել է պարապլանով թռիչքի ժամանակ, ամերիկյան Յուտա նահանգում: Նրա մարմինը փրկարարները հայտնաբերել են հաջորդ օրը: Նա պարապլանով […]
22:24 31.07.2019
Մայրաքաղաքի կանաչ գոտիների թերի են ոռոգվում, իսկ դրա հիմնական պատճառը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է: Քաղաքապետարանը բացատրել է ստեղծված իրավիճակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունում էլ տեղեկացրել են, որ շոգ եղանակի, չոր խոտի առկայության ու խոտածածկույթը պատշաճ չոռոգելու պատճառով բազմաթիվ հրդեհներ են առաջանում:
22:15 31.07.2019
Չերկասի այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նրա՝ գիպե քանդակն են ցանկացել նվիրել, սակայն նախագահը հրաժարվել է նվերից: Ի դեպ, այս քանդակը ինտենսիվորեն վաճառվում է համացանցի միջոցով: Զելենսկու համար նախատեսված նմուշի վրա եղել է հեղինակի՝ համբույրից մնացած շրթներկի հետքը: Սակայն դա չի ոգևորել նախագահին: «Որտեղի՞ց եք սա վերցրել: Սա սարսափելի է: Ես սա համացանցում եմ […]
20:47 31.07.2019
Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանին: Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին` նշելով, որ նրա ղեկավարությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ունեցել է բազում ձեռքբերումներ: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Հրաչ […]