TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարցին պետք է տրվի քաղաքական լուծում. Խաժակյանը՝ քաղաքապետարան-«Սանիթեք» հակամարտության մասին

12:44 30.07.2019

Աղբահանության հարցում, ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի, քաղաքապետարանը միայն մեկ կոչ ունի, այն է՝ սպասել: ««Սանիթեք»-ը և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, և ո՛չ քաղաքապետարանն է քայլ իրականացնում խնդիրը «Սանիթեք»-ի հետ լուծելու համար, ո՛չ էլ «Սանիթեք»-ն է այսքան ժամանակ ականջալուր լինում մեր հասարակությանը: Այս երկու կողմերը բռնվել են վեճի, արդյունքում տուժում […]

̰
Դավիթ Խաժակյանը «Սանիթեք»-ին կոչ է անում հրաժարվել Թբիլիսիում ասուլիս անցկացնելու մտքից

12:33 30.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մամուլի ասուլիս է հրավիրել կառավարության շենքի առջև: Նա խոսել է «Սանիթեք»-ի աշխատանքի և Թբիլիսիում հրավիրած ասուլիսի մասին: «Կազմակերպությունը հանդիսանում է օտարերկրյա ներդրող, այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելը, կարծում ենք, որ ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա: «Սանիթեք»-ի ղեկավարությանը պետք է կոչ անեմ զերծ մնալ […]

̰
Բժիշկները 22-ամյա հնդկուհու ստամոքսում գանձեր են գտել

08:51 30.07.2019

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի բնակչուհին 1․6 կիլոգրամ զարդեղեն, մանրադրամ և այլ առարկաներ է կուլ տվել: Այս մասին գհրել է Hindustan Times պարբերականը: 22-ամյա Ռունի Հաթունը տեղափոխվել է հիվանդանոց որովայնի շրջանում ուժեղ ցավեր զգալուց հետո: Նա պատմել է, որ ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո նրա մոտ սրտխառնոց է սկսվել: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ […]

̰
Գյումրու մսի վաճառակետերում խնդիրները մասնակի կարգավորվել են․ որոշ տնտեսվարողների  գործունեությունը դեռ կասեցված է

23:49 29.07.2019

Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներն այսօր նորից ստուգայցով եղել են Գյումրու շուկայի տարածքի մսի  վաճառակետերում: Հիշեցնենք, որ 20 օր առաջ կատարած ստուգումների ժամանակ վաճառողներին ցուցումներ ու ժամանակ էր տրվել՝  ապահովել մսի վաճառքի անհրաժեշտ պայմանները, վերջնաժամկետը հուլիսի 25-ն էր: Այսօրվա այցի նպատակը հանձնարարականների կատարման արդյունքների ստուգումն էր։Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների ու աշխատակիցների ստուգումներն այսօր սկսվեցին […]

̰
Հայտնի են այն երկրները, որտեղ բենզինը մատչելի ու հասանելի է

23:35 29.07.2019

Միջին աշխատավարձով ամենաշատը  բենզին կարող են գնել Լյուքսեմբուրգի բնակիչները, ամենաքիչը՝ Ուկրաինայի: Այս մասին փաստում են ուսումնասիրությունները՝ պատրաստված «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության համար: Բենզինի գինը որոշվում է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ հարկային ռեժիմով: Նշվում է նաև, որ բենզինի հասանելիությունը սպառողների համար կախված է ոչ միայն գնից, այլև բնակչության աշխատավարձերից: Լյուքսեմբուրգում, օրինակ, միջին աշխատավարձ ստացող բնակիչը կարող […]

̰
Հուրգադայում շատ վատ էին վերաբերվում մեզ, դուրս էին հանում հյուրանոցի նախասրահից. չեղարկված չվերթի ուղևորուհի

21:37 29.07.2019

Հուրգադա-Երևան «Orange to fly» 3701 չվերթը կայացել է ըստ ժամանակացույցի: Հայաստանի կառավարությունը չվերթը նախաձեռնել էր այն բանից հետո, երբ զբոսաշրջային ընկերություններից մեկը չէր կատարել պարտավորությունները, և Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկները խնդիր ունեին վերադառնալու հետ կապված: Մեր նկարահանող խումբը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցել է ժամանած քաղաքացիների հետ, իսկ ավելի ուշ զրուցել այն ուղևորուհու հետ, որը հուլիսի 29-ի […]

̰
Մարդկությունը բնական ռեսուրսները 1,75 անգամ ավելի արագ է սպառում, քան էկոհամակարգը կարող է վերականգնվել. զեկույց

18:00 29.07.2019

«Global Footprint Network» կազմակերպությունը զեկույց է հրապարակել բնական ռեսուրսների մսխման մասին: «Մարդկությունը բնական ռեսուրսները 1,75 անգամ ավելի արագ է սպառում, քան մեր երկրագնդի էկոհամակարգը կարող է վերականգնվել»,-ասված է զեկույցում: Նշվում է, որ անտառները ոչնչացվում են, կենսաբազմազանությունը վերանում է, այս ու այլ բազմաթիվ գործոնների պատճառով կլիմայական փոփոխություններ են տեղի ունենում: «Մենք միայն մեկ Երկիր ունենք, և […]

̰
Բանկոմատը պայթեցրել են և հափշտակել 18 մլն դրամ

17:07 29.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18 մլն դրամ գողանալու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի […]

̰
Երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա

16:53 29.07.2019

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հուլիսի 28-ին 10-ամյա երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա: ՀՀ ոստիկանությունից SHANTNEWS-ին փոխանցեցին. «Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեծամորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել Մեծամորի բաժին, որ մեջքի շրջանում առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Մեկնել է ոստիկանության օպերատիվ խումբը և պարզել, […]

̰
Վարդավառին երիտասարդ աղջկան ջրել են՝ պատճառելով աչքի վնասվածք

15:51 29.07.2019

Հուլիսի 28-ին Երևանի սրճարաններից մեկում աշխատող երիտասարդ աղջկան ջրել են, որի հետևանքով նա աչքի վնասվածք է ստացել: «Հուլիսի 28-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ձախ աչքի ակնագնդիկի այրվածք ախտորոշմամբ իրենց է դիմել մի բնակչուհի: Ոստիկանները պարզել են, որ Երևանի սրճարաններից մեկում Վարդավառի տոնի հետ կապված մի քաղաքացի շշով […]

̰
Մոսկվայի ակցիաների կալանավորված մասնակիցների թվում 22 հայ կա

14:59 29.07.2019

Հուլիսի 28-ին ոստիկանությունը կալանավորել է Մոսկվայի Պետդումայի ընտրությունների թեկնածուներին չգրանցելու դեմ ակցիային մասնակցած ավելի քան 1373 մարդու։ ՕՎԴ-Ինֆո-ն հրապարակել է կալանավորվածների ցուցակը։ Ըստ վերջին տվյալների՝ կալանավորվածների մեջ 22 հայ կա: ՆԳՎ ունեցած տվյալներով՝ նրանք են. Պավել Սարգսյան (Ֆիլի-Դավիդկովոյի շրջան), Նելլի Ադամյան (Դանիլովյան շրջան), Լևոն Գրիգորյան (Սավելկի շրջան), Նարեկ Ասլանյան, Գեորգի Պողոսյան, Արթուր Հակոբյան (Սվիբլովոյի շրջան), […]

̰
Տասնամյակներ անց մեր նորագույն պատմության կարևոր դերակատարներից մեկը կմտնի պատմության մեջ առանց սին մեղադրանքների. Սողոմոնյան

13:35 29.07.2019

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը սոցհարցումներ իրականացրել է՝ պարզելու, թե ինչ համակիրներ ունի Քոչարյանը ու նաև հակառակը, պարզելու նախագահին շարունակաբար քննադատողների շրջանակը: Այս հարցը տվեց SHANTNEWS.am-ի թղթակիցը Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Առանձին սոցհարցումներ երբեք չենք հրապարակել, բայց, բարեբախտաբար, հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ այլ սոցհարցումներին, որոնք կատարվել են տարբեր ընկերությունների պատվերով: Բավականին կանխատեսելի պատկեր ունենք, մեկ […]

̰
Պետք է բարդացնել դատավորների նշանակումը. Վիկտոր Սողոմոնյանը՝ SHANTNEWS-ի հարցին ի պատասխան

13:30 29.07.2019

Ինչպե՞ս եք վերաբերվում դատական համակարգի բարեփոխումներին. SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն դատական համակարգում: Ոչ ոք չի ասում, որ բոլոր դատավորները լավն են, բայց ոչ ոք չպետք է ասի, որ բոլոր դատավորները վատն են: Վերցնել մեգաֆոնը, մտնել դատավորների մեջ, փորձել ինչ-որ բան փոխել, ոչ մի բան […]

̰
Դեռահասների մոտ սեռական կյանքի մասին իրազեկվածությունը պետք է բարձր լինի. հոգեբան

12:50 29.07.2019

Այսօր դասախոս, հոգեբան, «Հոգեկան առողջության» կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում խոսել է սեռական բռնության ենթարկվելու և դրա հետևանքների մասին: Նա կարծում է, որ հասարակության վերաբերմունքն այս երևույթի հանդեպ միանշանակ չէ: Արամ Հովսեփյանի խոսքով` Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները: Նա ասաց, որ այսօր կան մարդիկ, որոնք նախկինում արել են արարքներ և չեն հասկացել, […]

̰
Սողոմոնյանը պնդում է՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել

12:18 29.07.2019

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, այս համոզմունքն է հայտնել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հրավիրված ասուլիսի ընթացքում: «Դրանում առկա և մատնանշված անորոշ ձևակերպումները երբևէ չեն պարզաբանվել քննիչի ու դատախազների կողմից, չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ու պաշտպանների կողմից»,-ասաց Սողոմոնյանը: Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերը չեն բախվել […]

̰
Նախագահը կալանավորվել է մեկ ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքով. Սողոմոնյան

11:58 29.07.2019

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին: «Նախագահը կալանավորվել է մեկ ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքներով»,-ասաց Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ քննիչը որոշում է կայացրել Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու մասին՝ «առանց պատճառաբանության և հիմնավորման»: «Իրավունքի այս խախտումը ճանաչվել է Երևանի ընդհանուր […]

̰
Ո՞ւր էր կորել աշխարհի ամենաուժեղ աղջիկը

23:37 28.07.2019

Փոքրիկ Վարյա Ակուլովայի անունը մի քանի տարի առաջ հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Չորս տարեկանում նա մասնակցեց փաուերլիֆթինգի մեծահասակների առաջնությանը և եռամարտում ցույց տվեց 92․5 կգ արդյունք: Այսպիսով՝ նա դարձավ աշխարհի ամենաուժեղ աղջիկը և երկու անգամ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում: Փոքրիկի ընտանիքի շուրջ սկանդալ ծագեց: Իսկ ո՞ւր կորավ փոքրիկ Վարյան: Ծնվել է Վարյան 1992 թվականին, ուկրաինական […]

̰
Համացանցում երիտասարդ ամուսնու հրապարակած տեսանյութը էրոտիկ մտքեր է արթնացրել շատ կանանց մոտ

23:24 28.07.2019

Reddit սոցցանցի օգտատերերից մեկը մի տեսանյութ է հրապարակել, որը սկզբում նախատեսված է եղել միայն իր կնոջ համար: Նա կնոջը խոստացել էր, որ կնկարի տեսանյութ, որը նրան անպայման դուր կգա: Արդյունքը, սակայն, գերազանցեց բոլոր սպասելիքները: Տեսանյութում արտառոց ոչինչ չկա, ընդամենը տղամարդը կարգի է բերում թափթփված խոհանոցը: Բայց ընդամենը մի քանի ժամում տեսանյութը Reddit-ում հազարավոր դիտումներ է […]

̰
220 տղամարդկանց հետ անհաջող շփումներից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ

21:50 28.07.2019

Նախկին մոդել Էլիզաբեթ Հոադը հիասթափված է հակառակ սեռից: Իր կյանքի ընթացքում նա հանդիպել է 200-ից ավելի տղամարդկանց հետ բայց այդպես էլ ոչ մեկին չի ընտրել կյանքի ընկեր: Այս հիասթափությունից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ:  Նա մոդել է, իսկ շունը` ոսկեգույն ռետրիվեր: Ոչ մի բան չի կարող խանգարել նրանց երջանկությանը: Էլիզաբեթը որոշել է […]

̰
Հայտնի է, թե երբ են մարդիկ մինչև գիտակցությունը կորցնելու աստիճան հարբում

19:37 28.07.2019

Հայտնի է դարձել, թե ինչը կարող է մինչև գիտակցությունը կորցնելու աստիճան հարբելու առիթ լինել: Ինչպես հայտնում է Medical Xpress-ը, ավստրալացի և ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով 2018 թվականին Twitter-ում կատարված գրառումները, եզրահանգման են եկել, որ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ծայրաստիճան հարբել իրենց ծննդյան օրը և աշխատանքի վայրում հաջողություններ գրանցելու պարագայում: Բացի դրանից՝ շատ հաճախ թույլատրելիից […]

̰
Ջրոցի խաղացող ու երեխաներին ջուր բաժանող գյումրեցի ոստիկանները

19:17 28.07.2019

Գյումրիում այսօր Վարդավառի տոնին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ: Հանրային միջոցառման կարգուկանոնին հետևել են ոստիկանները, որոնց տոնակատարության մասնակից երեխաները ջրել են: Որոշ հատվածներում կային անգամ դույլերով «զինված» ոստիկաններ, որոնք երեխաներին ջուր էին բաժանում: Ոստիկանները SHANTNEWS-ին փոխանցել են, որ որևէ արտառոց դեպք չի եղել, միջոցառումը բարեհաջող ավարտվել է, գյումրեցիները շատ բարձր տրամադրություն են ունեցել, իսկ իրենց ջրվելու […]

̰
Վանաձորի քաղաքապետը ջրել է քաղաքացիներին

15:54 28.07.2019

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից մեկնաբանություն գրել. «Վանաձորում նշվեց Վարադավառը Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական իրարանցում էր։ Վարդավառի տոնին նվիրված տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր տրամադրությամբ: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ նույնպես Հայքի հրապարակում էր և վանաձորցիների հետ […]

̰
Թուրքիա. Սուրիացի փախստականներու կեցութիւնը վտանգուած է

14:05 28.07.2019

Ի պաշտպանութիւն Թուրքիա հաստատուած սուրիացի փախստականներուն` երէկ Իսթանպուլի մէջ բողոքի ցոյցեր տեղի ունեցած են։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ «Սփութնիք»ի արաբական ծառայութիւնը։ Աղբիւրը նաեւ կը նշէ,  որ Թուրքիոյ մէջ գործող շարք մը հասարակական կազմակերպութիւններ, ի պաշտպանութիւն սուրիացի   փախստականներուն, բողոքի հաւաքներ կազմակերպած են։ Յիշեցնենք, որ     վերջին շրջանին   Թուրքիոյ պաշտօնական մարմիններ    յայտարարութիւն տարածած են, որ  բոլոր   այն […]

̰
Բաթումի Հայ Կաթողիկե Սբ․ Փրկիչ եկեղեցին հանձնել են վրաց Ուղղափառ եկեղեցուն

13:25 28.07.2019

Բաթումի իշխանություննները քաղաքում գտնվող Հայ Կաթողիկե Սուրբ Փրկիչ եկեղեցին հանձնել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն։ Այս մասին տեղեկությունը փոխանցում է Ախալցխա.net  կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսաքանդ  վիճակում գտնվող եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել՝ Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվելու է 700.000 լարի։ Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության  պահպանման […]

̰
Կարօ Փայլան այցելութիւն տուած է Պոլսոյ Պատրիարքարան

23:29 27.07.2019

Տիգրանակերտի երեսփոխան Կարօ Փայլան, այցելութիւն տուած է Պոլսոյ Պատրիարքարան։ Այս մասին տեղեկութիւնը տուած է  Պատրիարքարանի դիմատետրի էջը։ Աղբիւրը կը նշէ, որ Փայլանին  ընկերակցած է վերջինիս խորհրդական Սեւան Տէյիրմէնճեան։ Այցելուները ընդունուած են Պատրիարքական Տեղապահ Բարձր. Տ. Սահակ Եպս.ի կողմէ։ Հանդիպման ներկայ էր Պատրիարքարանի Դիւանապետ Գերպ. Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեան։ Տեղապահ Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց յարգելի Երեսփոխանին […]

̰
5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքը չի գործում, եթե նրանք պաշտոնատար անձ են. Վարդավառի 12 կանոններն՝ ըստ Ռուբեն Մելիքյանի

18:19 27.07.2019

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Վարդավառի 12 կանոնները» և խնդրել է «չորով տարածել»: Գրառումն ամբողջությամբ ստորև. «Ընկերնե՛ր, Վաղը Վարդավառ է՝ իմ և շատերիս ամենասիրելի տոներից մեկը։ Ավանդույթը պահելով՝ հավուր պատշաճի ջրումներ իրականացնելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ՝ լրացված ու փոփոխված կանոններից։ Դրանցով փորձ է արվում հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր […]

̰
Այսօր ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները

14:03 27.07.2019

Զինված ուժերի կենտրոնական հավաքակայանում այսօր զորակոչն այլ հմայք ունի․ ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կամավորության սկզբունքով ընտրել են առաջնագծում ծառայությունը երեք տարով, ինչի համար ստանալու են արտոնություններ․ ամսական մեկ շաբաթ կգան արձակուրդ, արձակուրդ գալիս կստանան «գրպանի փող», ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ պարգևավճար՝ կոնկրետ ուղղություններով ծախսելու համար, բնակարան գնելու (հիպոտեկի կանխավճարի), […]

̰
Բանակում վերջին դեպքերը եղել են ծառայության հետ չկապված պատճառներով․ զինկոմիսար

13:56 27.07.2019

Բանակում ինքնասպանություններ և նման դեպքեր լինում են այնպես, ինչպես լինում են քաղաքացիական կյանքում։ Բայց զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակում  նման դեպքերը կանխեն։ Այս մասին այսօր զինվորական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Նրա խոսքով՝ այդպիսի դեպքերը չնչին թիվ են կազմում և կապված են նաև սոցիալական և այլ խնդիրների հետ […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը կրճատվել է

13:47 27.07.2019

Նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության մեկնողները սպայական ծառայություն պետք է անցնեին 3 տարի։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է, և բուհեր ավարտած ու այս ծրագրին դիմած նորակոչիկները ծառայելու են 2 տարի 3 ամիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Խոսքը ծառայության այն տեսակի մասին է, երբ բարձրագույն կրթություն […]

̰
Զորակոչի հերթական օրն է. Նորակոչիկների նոր խումբը հավաքակայանում է

12:31 27.07.2019

Այսօր ԶՈւ զորակոչի հերթական օրն է, երբ զինծառայության են մեկնելու այս զորակոչի ընթացքում բանակ գնացող վերջին նորակոչիկների մի մասը։ Նրանց այսօր իրենց զինվորական պարտականությունների, զինծառայության նրբությունների մասին կպատմի զինվորական կոմիսարի պաշտոնակատարը։ Իսկ նորակոչիկների ծնողները, ինչպես միշտ, սպասում են հավաքակայանի մոտակա տարածքում, մինչ նրանց որդիները կանցնեն բժշկական ստուգումները և վիճակահանությամբ կընտրեն ծառայության վայրերը։

̰
BACK_TO_TOP