13:53 03.08.2019
Տնակից տուն մեկ քայլ է․․․Այսպես է կոչվում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որը «մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի շարունակությունն է։
Հիշեցնենք՝ նախորդ տարիներին հիմնադրամը մի քանի բնակարան ձեռք բերեց խորհրդանշական բացիկների վաճառքից ստացված հասույթով։ Այս անգամ ևս անօթևան առնվազն 2 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով 15 հազար կտորից բաղկացած փազլ են կազմել, որի յուրաքանչյուր կտորը ձեռք բերելով, ցանկացած ոք իր ներդրումը կունենա բնակարանի ձեռք բերման գործում։ Փազլի առաջին 10 կտորները գնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրի մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի գեղանկարչական գործը 15 հազար մանր կտորներից բաղկացած փազլի է վերածվել։ Իսկ նկարի ընտրությունը պատահական չէ. այն խորհրդանշական է։ Մատաղի՝ զոհաբերության թեման, որը նկարի առանցքում է, նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ակցիայի հիմքում է։
Ցանկացած գյումրեցի և ոչ միայն նրանք, նվիրաբերելով սիմվոլիկ 1000 դրամը, կարող է օգնել անօթևան ընտանիքներին։ Արդեն մոտ 400 կտոր գնել ու փակցրել են։ Առաջին 10 կտորները վարչապետն է ձեռք բերել։ Դրանցից 9-ը փակցված են, իսկ 1-ը Նիկոլ Փաշինյանը տարել է իր հետ։
Այդ, ինչպես նաև ամենավերջին կտորը փակցնելու իրավունքը կրկին գործադիրի ղեկավարինն է։ Վարչապետի հաջորդ այցը Գյումրի անկախության տոնին է։ Նույն օրն էլ փազլը կամբողջանա։
«Վարչապետը 10 կտոր գնեց, և մեր կամավորները տեղադրեցին, հետո միացան մեր խորհրդի անդամները, քաղաքացիները: Վարչապետն իր հետ մեկ կտորը վերցրեց, իսկ անվանական կտորը խնդրեց պահենք մեզ մոտ, որ չկորցնի: Իր հետ տարած մասը, եթե կորցրած էլ լինի, հոգ չէ, որովհետև ինքն իրենով գովազդ էր մեզ համար: Անցած 2-3 օրերին բոլորը հարցնում են, թե ինչու է այդ մի կտորը դատարկ: Պետք է հասցնենք մինչև սեպտեմբերի 21-ը: Վերջին կտորը պետք է վարչապետը դնի: Մենք պլանավորել ենք, որ փորձենք բնակարանների վկայականները ձեռք բերել, և վարչապետն իր ձեռքով հանձնի այն մարդկանց, ում հատկացնելու ենք դրանք»,- Shantnews-ին ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը:
Հաշվարկել են՝ օրական 300-400 կտոր պետք է վաճառեն մինչև սեպտմբերի 21-ը՝ փազլն ամբողջացնելու համար։ Հիմնադրամի թիրախային տարածքը նախկին Բուսաբանական այգու տնակային թաղամասն է։ Որոշել են՝ առաջնահերթությունը պետք է տրվի բազմանդամ ընտանիքներին։
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...
23:17 31.07.2025
Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահՄիավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո […] ...
23:08 31.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...