TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0․25 տոկոսի գանձումից․ «Հրապարակ»

09:53 23.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։ Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որևէ երկրում նման փորձ՝ հարցրինք […]

̰
Կատուն զբոսանքից հետո թմրանյութ է տուն բերել

08:37 23.07.2019

Շոտլանդիայում ընտանի մի կատու տուն վերադառնալիս իր հետ մի պոլիէթիլենային փաթեթ է բերել, որում պարզվել է` թմրանյութ է: Այս մասին գրել է  The Scottish Sun-ը: Զբոսանքից վերադառնալուց հետո կատուն պառկել է տիրոջ կողքը՝ բազմոցի վրա, և  բերանից հանել է կաննաբիսի փաթեթը: Տանտիրուհին կատվի բերանի պարունակությունը լուսանկարել է ու նկարները տեղադրել համացանցում՝ մեկնաբանություններում կատակով ներողություն խնդրելով […]

̰
Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը մոտ մեկ ամիս է՝ ջուր չունի

23:30 22.07.2019

Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը ջուր չունի: Արդեն մեկ ամիս է՝ ջրամատակարարումը ընդհատումներով է, իսկ վերջին 10 օրերին ընդհանրապես ջուր չունեն: Հոսող ջրի բացակայության պատճառով տուժել է բուժհաստատության լաբորատորիաների աշխատանքը, իսկ հիվանդների ստացիոնար և ամբուլատոր սպասարկումը նման պայմաններում անհնար է: Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրինությունը դարձյալ ահազանգել է «Վեոլիա ջուր» ընկերություն, բայց խնդիրը չի կարգավորվում: Հոսող ջրի բացակայության պատճառով […]

̰
Թրամփն անակնկալ կերպով այցելել է իր երկրպագուների հարսանիքին

23:10 22.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է իր երկրպագուների հարսանիքին: Այն տեղի է ունեցել Նյու Ջերսիում, Թրամփի սեփականություն հանդիսացող գոլֆ-ակումբներից մեկում, որի դահլիճներից մեկը զույգը վարձակալել էր հարսանեկան արարողության համար: CNN ալիքի հաղորդմամբ՝ նորապասակները Թրամփի մոլի երկրպագուներից են: Նրանք մի քանի անգամ հրավեր են ուղարկել նախագահին, սակայն Թրամփը ոչ մի հրավերի չի պատասխանել: «Այդ ամենից […]

̰
Գյումրիում պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է

18:20 22.07.2019

Երեկ՝ հուլիսի 22-ին, Գյումրու Կոշտոյան թաղամասում աղբահանության աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան Կոշտոյան փողոցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբահանություն են իրականացրել ու աղբամաններից մեկում աղբատար մեքենայի վարորդ […]

̰
Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

16:39 22.07.2019

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, ովքեր առաջիկային կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը: Հանդիպման սկզբում ՀՀ Զինված […]

̰
Ֆրանսիական Շամոնի քաղաքը բարեկամական խոր հարաբերություններ կհաստատի Դիլիջանի հետ

16:20 22.07.2019

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խոր հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: «Ընդամենն օրեր առաջ լուր ստացա, որ […]

̰
Կաթողիկոսը հանդիպել է ՀՀ-ում վերապատրաստում անցնող սփյուռքահայերի հետ

15:30 22.07.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների՝  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Սփյուռքահայ ուսուցիչները համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների: Ռուբեն […]

̰
Դանակահարված դեռահասը փորձել է համոզել, որ բակում մեխի վրա է նստել

14:38 22.07.2019

Հուլիսի 20-ին` ժամը 22.40-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարուխան գյուղից 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, թե իրենց բակում նստել է մեխի վրա: Բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Սարուխան գյուղի գերեզմանների մոտ ծագած վիճաբանության ժամանակ […]

̰
Հնդկաստանում կայծակի հարվածից զոհվել է ավելի քան 30 մարդ

13:00 22.07.2019

Առնվազն 32 մարդ է զոհվել վերջին օրերին Հնդկաստանի հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում կայծակների հարվածից: Նշենք, որ մուսոնային տեղատարափ անձրևներն ուղեկցվում են կայծակներով: Այս մասին հայտնում է NDTV-ն: Նշվում է, որ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Զոհերի մեծ մասը Կանպուր և Ֆաթեհպուր քաղաքներից են: Նահանգի ղեկավարությունը հայտարարել է զոհերի հարազատներին ու տուժածներին օգնություն տրամադրելու մասին: […]

̰
ՊՆ-ում Փաշինյանի ելույթի ժամանակ կուրսանտների ինքնազգացողությունը վատացել է

11:43 22.07.2019

Պաշտպանության նախարարության համալիրի հրապարակում այսօր տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման արարողություն, որին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Շրջանավարտները, սակայն, բուն միջոցառմանը շարված, զգաստ կանգնած սպասել են առավոտյան 8։30-ից, իսկ վարչապետը ժամանել է 10-ի հատվածում։ Ժամերով արևի տակ կանգնելուց հետո՝ հենց Փաշինյանի ելույթի ժամանակ, որոշ կուրսանտների ինքնազգացողությունը […]

̰
Հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Հակոբ Կարապետյան

11:27 22.07.2019

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ տրանսպորտի սակագնի թանկացման հարց օրակարգում չկա: «Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ […]

̰
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 սփյուռքահայ Հայաստանում դասընթացներ կանցնի

10:12 22.07.2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների, երգչախմբի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին, ինչպես նաև շրջել Հայաստանի տեսարժան վայրերով ու շփվել հայրենակիցների հետ:  

̰
Բժիշկները թվարկել են ամառային ամենաօգտակար հատապտուղները

23:31 21.07.2019

Ամառը տարվա այն հիանալի շրջանն է, երբ օրգանիզմին կարելի է «երես տալ» վիտամիններով: Մասնագետները թվարկել են 3 ամենաօգտակար հատապտուղները: 1. Ձմերուկ Բժիշկները կարծում են, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է ուտել ոչ ավելի, քան կես կիլոգրամ ձմերուկ: Այն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Ձմերուկը պարունակում է բազմաթիվ վիտամիններ: 2. Հապալաս Այն օգտակար է տեսողության և […]

̰
Որքան շատ է երեխան պարուրված մայրական սիրով, այնքան մեծ է նրա ուղեղը. ուսումնասիրություն

21:50 21.07.2019

Մայրական սերն ազդում է երեխայի վարքի ու մտքի ձևավորման վրա։ Որքան շատ ենք սիրում երեխային, այնքան ավելի մեծ ուղեղ կունենա նա: Կալիֆորնիայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Ալան Շորը պնդում է, որ երեխայի ուղեղի աճը կախված է մոր և երեխայի դրական փոխազդեցությունից, գրում է The Healthy Arche- ն: Առաջին երկու տարիները երեխայի ուղեղի զարգացման համար ամենակարևոր շրջանն […]

̰
Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել

20:35 21.07.2019

Գավառ քաղաքում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել. նրան արագ հասցրել են «Գավառ» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասաց, որ աղջկան առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, երբ վիճակը բավարար է եղել, տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ սուր թունավորումների բաժանմունք։ «Առաջին օգնությունը մեզ մոտ է ցուցաբերվել, ամեն ինչ արվել է և մի քանի […]

̰
Բրիտանուհին հազվագյուտ ֆոբիայի պատճառով կորցրել է քունը

20:09 21.07.2019

Մեծ Բրիտանիայում կինը հազվադեպ ֆոբիայի պատճառով վախեցել է քնել: Բրիտանական The Mirror-ը հայտնում է, որ 26-ամյա բրիտանուհի Ռեյչըլ Ուիլիամսը 3 երեխաների մայր է: Հաղորդվում է, որ այն ժամանակ, երբ նրա փոքր տղաների մոտ աուտիզմ է հայտնաբերվել, նա այդ լուրը շատ ծանր է ընդունել։ Նրա մոտ նյարդային խանգարումներ են սկսվել։ Այդ նույն ժամանակահատվածում նրա ամուսինը 1 տարով […]

̰
71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը

19:41 21.07.2019

71 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը: Հերբերտ Դելեյգլի և Մերիլին Ֆրենսիսի պատմությունը սկսվել էր 1947 թվականին, մի փոքրիկ սրճարանում, որտեղ Մերիլինը  մատուցողուհի էր աշխատում: Ամեն անգամ Հերբերտն այցելում էր սրճարան՝ իր ապագա կնոջը տեսնելու համար: Ի վերջո, մի անգամ նա համարձակվեց խոսել Մերիլինի հետ և ժամադրել նրան: Դրանից մեկ տարի անց նրանք […]

̰
Ամերիկյան հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է կովերի հետ շփվելու թերապիա

18:15 21.07.2019

Ամերիկյան Նյու-Յորք նահանգում գտնվող գյուղատնտեսական հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է կովերին շոյելու թերապիա։ Ընդ որում, նրանք դա կարող են անել միայն սահմանված 75 դոլարը վճարելուց հետո: Ինչպես փոխանցում է Daily Mail-ը՝  հյուրանոցի տերերը հայտարարել են, որ այս նպատակով ծախսված գումարներն անարդյունավետ չեն: Նրանք համոզված են, որ այսկերպ իրենց հյուրերը կարողանում են ազատվել նյարդային լարվածությունից ու հոգեկան հանգստություն […]

̰
Հայտնի է դարձել Instagram-ից օգտվողների թվով առաջատար երկրների եռյակը

17:55 21.07.2019

Instagram-ից օգտվողների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է: Երկրի 121 մլն բնակիչ գրանցված է այդ հարթակում: Այս մասին տվյալները հրապարակված են LPGenerator-ում: Սոցիալական հարթակից օգտվողների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 71 մլն օգտատերով, իսկ եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 64 մլն օգտատրոջ ակտիվությամբ։ Տասնյակում ներառված են նաև Ինդոնեզիան՝ 62 մլն, Թուրքիան՝ 38 մլն, Ռուսաստանը՝ 37 մլն, Ճապոնիան՝ 27 […]

̰
Գիտնականները՝ դպրոցական երկարատև արձակուրդի վնասների մասին

16:27 21.07.2019

Գիտնականները դպրոցական ամառային արձակուրդների հասցրած վնասների բավականին երկար ցուցակ են հրապարակել: Ինչպես փոխանցում է MedikForum-ը՝ գիտնականները հայտարարել են, որ երկարատև արձակուրդներից հետո, ինչպես աշակերտներն, այնպես էլ ուսուցիչները,կարող են ուժգին սթրեսի ենթարկվել՝ դասապրոցեսի վերսկսման շրջանում: Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ այս երևույթն իր հերթին պատճառ է դառնում մի շարք այլ խնդիրների. աշակերտների […]

̰
1 ամսվա ընթացքում հնարավոր է որոշում կայացվի Գյումրու տնակաբնակ ընտանիքների բնակապահովման մասին․ Վահագն Վերմիշյան

23:03 20.07.2019

Շիրակի բիզնես համաժողովին մասնակցելու համար Գյումրիում էր նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ SHANTNEWS-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե աղետի գոտու տնակների հաշվառմամբ զբաղվող աշխատանքային խումբն առաջարկությունների ինչ փաթեթ է ներկայացրել կառավարություն, ու երբ է այդ տնակների բնակիչների բնակապահովման մասին որոշում կայացվելու։ Վահագն Վերմիշյանի խոսքերով՝ առաջարկությունների փաթեթը կառավարությունում քննարկման փուլում է։ Աշխատանքային խումբը տնակների […]

̰
 Տ.Արամ արք. Աթէշեան Հայաստան կայցելէ

19:25 20.07.2019

Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական  ժողովի ատենապետ Տ. Արամ  արք. Աթէշեան  Հայաստան կայցելէ։ Այս մասին լուրը կը հաղորդէ   Պոլսոյ «Ժամանակ»ը։ Աղբիւրը նաեւ կը նշէ,  որ   Աթէշեան     մէկ  շաբաթով  Հայաստան  պիտի  մնայ, որմէ ետք ալ պիտի վերադառնայ  Պոլիս։ Յիշեցնենք, որ Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական փակ ժողովի աւարտին Աթէշեան տեղի տուած էր Սահակ եպս. Մաշալեանի  դիմաց, որ Տեղապահ  ընտրուած էր […]

̰
Ո՞րն է դարի ամենահայտնի երգը

18:50 20.07.2019

Մեծ Բրիտանիայում XXI դարի ամենահայտնի երգը համարվել է Chasing Cars ռոք խմբի Snow Patrol կատարումը: Այս մասին հայտնել է Billboard հրատարակչությունը: Ըստ PPL ընկերության, որը զբաղվում է երաժշտության լիցենզավորմամբ, 2006 թվականին թողարկված երգն առավել հաճախակի է լսվել ռադիոկայաններում: Խմբի մենակատար Հարի Լայտբոդիի կարծիքով՝ երգի պոպուլյար լինելու գաղտնիքը ընդամենը դրա պարզ լինելու մեջ է:

̰
Թող ձեր տղան գնա, աշխատի. վարչապետը՝ բազմազավակ գյումրեցի կնոջը

18:38 20.07.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին են մոտեցել Գյումրու բնակիչները՝ տարբեր խնդրանքներով: Նրանցից մեկը բազմազավակ մայր ներկայացած կինն էր, կառավարությունից աջակցություն էր խնդրում: Կինն ասաց, որ ավագ որդին պատրաստվում է գնալ Ռուսաստան՝ աշխատելու: Վարչապետի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չի աշխատում, կինը պատասխանեց, որ այստեղ աշխատանք չկա: «Հասուն տղա է, պետք է աշխատի, […]

̰
Գյումրիում վարչապետին հայկական արտադրության ջինսե տաբատ են նվիրել

18:16 20.07.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի ժամանակ ջինսեր արտադրող ընկերության ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջինսե տաբատ է նվիրել։ Վարչապետը խոստացել է փորձել: Փաշինյանը նաև շեշտել է, որ ինքը փորձում է օգտվել հիմնականում հայկական արտադրության հագուստից։

̰
Կարո՞ղ ենք սելֆի անել կամ Ձեր էջով մեր էջը տարածել. խնդրանք Փաշինյանին

18:04 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ տաղավարներից մեկում ներկայացրին «զգացմունքների առաքման» ծառայություն: Ինչպես նշեցին ծառայության հիմնադիրները՝ իրենք ներկայացնում են Գյումրու բրենդները: Վերջիններս կառավարության ղեկավարին դիմեցին՝ նշելով, որ իրենք ճանաչելիության խնդիր ունեն: «Մենք ուզում ենք խորամանկ մի քայլի դիմել: Կարո՞ղ ենք Ձեր էջով մեր էջը տարածել կամ միասին սելֆի տեղադրենք»,- […]

̰
Հայաստանը պետք է վերգտնի արդյունաբերող երկրի իր երբեմնի փառքը. Նիկոլ Փաշինյան

16:30 20.07.2019

«Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում մենք ականատես եղանք արդյունաբերական ջախջախված, փլուզված, ժանգոտած հզորությունների»,- հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր իսկ գնահատմամբ «պատկերավոր» նկարագրելով՝ վարչապետը նշեց. «Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վերածվել են առևտրային տարածքների, տոնավաճառների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում […]

̰
Փաշինյանը կարևորեց հողային ռեֆորմի անցկացումը

16:03 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ կարևորեց մեր երկրում հողային ռեֆորմի անցկացումը: «Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ աշխատուժի 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ 14 տոկոսը գյուղատնտեսական արտադրանքն է: Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է, և սա մենք պետք է չհանդուրժենք»,- ասաց նա: […]

̰
Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի. Ի՞նչ նվիրեցին վարչապետին Գյումրիում

15:55 20.07.2019

Կոշկի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նվեր էր պատրաստել: Վարչապետը նշեց, որ նվերն ընդունում է այն նպատակով, որ տեղական արտադրանքը խրախուսվի: «Կկրեմ: Բացի փողկապից, այս պահին ինչ կա իմ հագին, հայկական արտադրության է: Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի»,-ասաց վարչապետը:

̰
BACK_TO_TOP