23:03 20.07.2019
Շիրակի բիզնես համաժողովին մասնակցելու համար Գյումրիում էր նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
SHANTNEWS-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե աղետի գոտու տնակների հաշվառմամբ զբաղվող աշխատանքային խումբն առաջարկությունների ինչ փաթեթ է ներկայացրել կառավարություն, ու երբ է այդ տնակների բնակիչների բնակապահովման մասին որոշում կայացվելու։
Վահագն Վերմիշյանի խոսքերով՝ առաջարկությունների փաթեթը կառավարությունում քննարկման փուլում է։ Աշխատանքային խումբը տնակների բնակիչներին 13 կատեգորիաների է բաժանել և ամեն մի կատեգորիայի ընտանիքին բնակապահովման համար առանձին լուծում է առաջարկվել։
Օրինակ, ըստ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի, ինքը հակված է, որ սոցիալական բնակարաններ կառուցվեն այն ընտանիքների համար, որոնց նկատմամբ պետությունը բնակարանային պարտավորություն չունի, այդ թվում՝ նաև կիսված ընտանիքների, որոնց մի մասը բնակարան արդեն ստացել է, իսկ մյուսները մնացել էին տնակներում։ Բայց վերջնական որոշումը կառավարությանն է։
Շրջանառվում է բնակարանների գնման վկայականների տրամադրման, բնակարաններ կառուցելու կամ կիսակառույցներն ավարտելու վարկածները։ Հավանաբար, 1 ամսվա ընթացքում կառավարությունում արդեն որոշում կկայացվի այդ ընտանիքների բնակապահովման վերաբերյալ, ասել է Վերմիշյանը։
Աշխատանքային խմբի առաջարկությունների փաթեթն ուղարկվելու է Կադաստրի պետական կոմիտե, որտեղ, ըստ Վերմիշյանի, հատուկ ծրագրով, բալային համակարգով կորոշեն, թե ինչ կերպ կատարեն բնակբաշխումը։
Ըստ Վերմիշյանի՝ 2 ամսից արդեն այդ ցուցակները պատրաստ կլինեն։
Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի փաթեթի համաձայն՝ տնակաբնակների ամենամեծ թիվը Գյումրիում է՝ մոտ 2850 ընտանիք։
10:55 01.08.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Արևմուտքին ահաբեկչությանը աջակցելու համարԱրևմտյան երկրները պետք է միջազգային իրավական պատասխանատվություն կրեն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար: Այսպես է մեկնաբանել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների վերջերս արած համատեղ հայտարարությունը, որում Իրանին մեղադրում էին իրենց տարածքում դիվերսիաների և դիվերսիոն գործողությունների ենթադրյալ ակտիվացման մեջ: «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը […] ...
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...