TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թերի կատարված աշխատանքներ «Սևան ազգային պարկում»․ ոստիկանության նոր բացահայտումը

19:55 19.07.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման […]

̰
Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում

19:49 19.07.2019

Սարալանջից դեպի «Հաղթանակ» զբոսայգի հատվածում հրդեհ է բռնկվել: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ 4 մարտական հաշվարկ է աշխատում տեղում: Հրդեհը դեռ չի մարվել:

̰
Սա այն բարեփոխումն է, փոփոխությունն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետ

19:25 19.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից: Կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձևակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր […]

̰
Կադրեր Մյասնիկյան պողոտայում այրվող ավտոմեքենայից

19:18 19.07.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ Մյասնիկյան պողոտայում OPEL ASTRA G մակնիշի մեքենա է այրվում: ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա

19:07 19.07.2019

Հուլիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Տպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն՝ ինչպես Իջևանում աշխատատեղ բացել, բացի իջևանցի վարչապետից. Արամ Սարգսյան

19:06 19.07.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին ու դժգոհություններին, թե Իջևանում նոր աշխատատեղեր չեն բացվում: «Անտառը մենակ ծառ չի, առավել ևս, որ էդ ծառը դու չես տնկել: Անտառում կարելի է կենդանի պահել, անտառից կարելի է իր արտադրանքը վերցնել՝ էկոլոգիապես մաքուր սնկի, պտղի և հատապտղի պահածոյացմամբ և […]

̰
Շիրակի մարզը գաստրոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի

18:39 19.07.2019

«Ռեստորանների հայկական միությունը», որն ընդամենը երկու ամիս է, որ սկսել է իր գործունեությունը, նախաձեռնել է մարզերում խոհարարների, մատուցողների համար վերապատրաստումներ, որոնք ուղղված են սպասարկման, նաև զբոսաշրջիկների հյուրընկալության որակի բարձրացմանը, գաստրոտուրիզմի զարգացմանը։ Իսկ գաստրոտուրիզմը համարվում է զբոսաշրջության արագ զարգացող ճյուղ ու բնորոշվում է այսպես՝ ճանապարհորդություն՝ ծանոթանալու այլ երկրի ազգային խոհանոցի առանձնահատկություններին։ Ու առաջինը վերապատրաստումները սկսել են […]

̰
Սամվելը գոհ է. Պապիկյանը՝ համացանցում հայտնի դարձած փոքրիկ տղայի հետ

18:29 19.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Սիս գյուղից: Պապիկյանը լուսանկարվել է գյուղի երեխաների հետ. նրանց թվում է փոքրիկ Սամվելը: Վերջինիս գլխավորությամբ ամիսներ առաջ Սիս գյուղի երեխաները դժգոհում էին, որ Փաշինյանը խոստացավ իրենց ճանապարհը նորոգել, բայց խոստումը չպահեց: «Սիս գյուղում էինք: Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է»,- […]

̰
Լոռու մարզում բնակարանային գողությունների և ՃՏՊ-ների կանխարգելման միջոցառումները դրական միտումներ են ստեղծել

18:21 19.07.2019

Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին

18:15 19.07.2019

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցու փողոց խաչմերուկում

18:07 19.07.2019

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով […]

̰
Վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

18:00 19.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին: Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: «Եկել ենք […]

̰
Կիսամերկ աշակերտուհին պարել է գերեզմանի վրա և տեսանյութը տեղադրել համացանցում

17:32 19.07.2019

Խաբարովսկում աշակերտուհին որոշել է ֆոտոսեսիա անել գերեզմանատանը: Դրանով, սակայն, անչափահասը չի բավարարվել: Ֆոտոսեսիայից հետո աշակերտուհին սկսել է պարել շիրմաքարերից մեկի վրա, իսկ տեսանյութը տեղադրել է Ինստագրամի իր էջում: Ընդ որում, նա պարել է կիսամերկ, հագին միայն վերնաշապիկ է եղել: Աղջկա այս արարքով հետաքրքրվում են իրավապահները:  

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին

17:23 19.07.2019

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետը ողջունել է նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում: Նորին […]

̰
Մասիվցի Անդիկի սպանության գործով ձերբակալված չկա. Քննչական կոմիտե

16:50 19.07.2019

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանության գործին: «Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձ չկա: Քրեական գործի շրջանակում որևէ անձ կասկածյալի դատավարական կարգավիճակ չունի»,- գրել է նա: SHANTNEWS.am-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են:

̰
«Հարգեք անմեղության կանխավարկածը». դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է

16:09 19.07.2019

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդ է եկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը: Նա լրագրողների հարցերին չի պատասխանել։ Հարցին, թե դատախազությունն ասում է, որ ինքը տվյալներ է կեղծել, պատասխանել է. «Հարգեք անմեղության կանխավարկածը»։ Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավել համակարգիչ։

̰
Առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ լցվել. մանրամասներ՝ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի վթարից

16:02 19.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանը տեսանյութ է հրապարակել «Մոսկվա-Երևան» չվերթի վթարված ինքնաթիռից: «Քանի որ էսօրվա վթարված Նորդվինդի ինքնաթիռում եղբայրս է եղել, կադրեր կան էվակուացիայից։ Ասում է՝ առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ է լցվել ինքնաթիռն ամբողջությամբ»,- գրել է նա:

̰
Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

15:09 19.07.2019

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից: «Հուլիսի 19-ին՝ ժամը 06։45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ ունի

14:43 19.07.2019

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպել է Խորհրդի նախագահի ընտրությունը: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին:

̰
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

14:28 19.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել այսօրվա նիստին, պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը։ Դատավոր Նիկողոսյանը ընդմիջել է նիստը։ […]

̰
Պետգույքի կոմիտեն քննարկման է ներկայացրել Երևանի երկաթուղու պոլիկլինիկան լուծարելու նախագիծը

14:27 19.07.2019

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության որոշմամբ վերապահված է […]

̰
Անասնագոմի հարակից դռան բռնակին պայթուցիկ սարք է ամրացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից

14:16 19.07.2019

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Սիսիանում տեղի ունեցած պայթյունի պատճառների ու հետևանքների մասին: «2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից […]

̰
Փաշինյանը ճաշում է ՊՆ ուսումնական զորամասում

14:13 19.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, շրջում է ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում: Նա շրջայցի ժամանակ այցելեց ճաշարան, օգտվեց զորամասի ծառայողների համար նախատեսված ճաշացանկից: Մանրամասները՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

̰
Հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարարի հետ. Հակոբ Արշակյան

13:49 19.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Իրան կատարած այցից, կից հետևյալ գրառումն արել. «Աշխատանքային նախաճաշի ֆորմատով երկկողմ հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարար Ջահրոմիի հետ։ Մանրամասներն՝ ավելի ուշ։ Վերադառնում ենք Երևան»:

̰
Գլեդիս Բերեջիկլյանը հուսով է` Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը

13:42 19.07.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ: – Տիկին Բերեջիկլյան, 2019թ. մարտի 23-ին Նոր […]

̰
Շահարկումներն անթույլատրելի են. դատախազությունը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին

13:25 19.07.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելու նպատակների ու իրավաչափության և այլնի մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ: «Խախտելով նախաքննության տվյալներ հրապարակելու սահմանափակումը՝ ընտրողաբար կատարված տեղեկատվական արտահոսքերով խեղաթյուրված պատկեր ստեղծելու ակնհայտ մղումով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաև այդ քրեական գործի […]

̰
Վահագն Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ. դատարանը որոշումը հրապարակեց

13:05 19.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքների վերաբերյալ որոշումը: Դատարանը երկու բողոքն էլ մերժեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատարանը, փաստորեն, ուժի մեջ […]

̰
«Մոսկվա-Երևան» չվերթի մանրամասները

12:57 19.07.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա-Երևան» չվերթից: «Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 […]

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին

12:41 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում քիչ առաջ՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում վճիռը հրապարակվեց: Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին: Նշենք, որ Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Նախապես ԲԴԽ անդամները քննարկում էին նիստը հետաձգելու հարցը, քանի որ երկու դատավորներից մեկը երկրում չէ (Ստեփան Միքայելյան), […]

̰
«Շանթի» անդրադարձից հետո Գյումրիում կենդանիների բացօթյա գերեզմանոցի խնդիրը դարձավ հանրային քննարկման թեմա

12:15 19.07.2019

Մսի կոմբինատի տարածքում հայտնաբերված բաց անասնագերեզմանոցի խնդիրը մեր լուսաբանումից հետո դարձել է քննարկման ակտուալ թեմա: «Շանթի» անդրադարձին արձագանքեցին կենսաբաններն ու բնապահպանները, որոնք փաստեցին, որ բաց երկնքի տակ գտնվող ոսկորները լուրջ վտանգ են շրջակա միջավայրի համար և կարող են վիրուսների տարածման պատճառ  դառնալ: «Մենք էլ էինք ապշած, զարմացած, երբեք չէինք մտածում, որ նման բան կարող է […]

̰
BACK_TO_TOP