10:48 17.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
08:56 17.07.2019
Կալիֆոռնիայում` Ալկատրաս կղզու մոտ, ձկնորսների կարթին է ընկել սպիտակ շնաձուկ, որին նաև մարդակեր-շնաձուկ են անվանում: Ձկնորսների խմբում 7 մարդ է եղել: Մարդակեր-շնաձուկն ընկել է 42-ամյա Ջոյ Գամեսի կարթին: Ձկնորսները փորձել են օգնել ընկերոջը որսը դուրս բերել ջրից նավակի վրա ու տեսել են ծովային հսկային: Մարդակեր-շնաձուկը ձկնորսների նավը քաշել է մոտ 3 կիլոմետր: Գամեսը խոստովանել է, […]
23:59 16.07.2019
Բրիտանացիներ Ջոն-Փոլ Լեննոնն ու Ռոսս Սաունդերսը որոշել էին իրենց արձակուրդն անցկացնել Ավստրալիայում: Երիտասարդները, սակայն, չգիտեին այս մայրցամաքում ապրող բազմատեսակ թունավոր միջատների ու կենդանիների մասին: Սակայն շատ շուտով նրանք ցանոթացան այդ կենդանիներից մեկի հետ: Տղաներից ոչ մեկի մտքով անգամ չէր անցել, որ փոքրիկ օղակաձև ութոտանին մահացու վտանգավոր կարող է լինել, այլապես նրանք չէին ձեռք տա կենդանուն: […]
22:24 16.07.2019
Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում […]
21:02 16.07.2019
Հուլիսի 16-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ծավ համայնքի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Շիշկերտ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 19:00-ին: Ժամը 17:55-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակիցների […]
20:27 16.07.2019
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։ Ըստ տեղեկությունների՝ նրանց վերջին անգամ տեսել են Գյումրու Գայի պողոտայով մի կնոջ հետ դեպքի զբոսայգի քայլելիս։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Աշոցքի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 59 […]
19:39 16.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում: Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում […]
17:48 16.07.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Արգելանքը հանված է» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է. «Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է: Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով: Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ […]
17:27 16.07.2019
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն այսօր Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի նոր ցանցի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց քաղաքապետին: «Ե՞րբ է նախատեսված արդեն որոշումների կայացման փուլը և մոտավոր ռեալ ի՞նչ ժամկետներ են նախատեսված հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու»,- հարցեց նա Մարությանին: «Նախ` կախված է նրանից, թե կառավարության հետ միասին պետք է աշխատենք գումարները ստանալու, այնուհետև գնումների պրոցես […]
17:06 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: «Գիտենք, որ […]
16:50 16.07.2019
Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առջև: Վերջիններս դժգոհություններ ունեն՝ կապված ոռոգման հետ: «Ջուր չի հասնում, ես երկու օր առաջ եմ ջրել պոմիդորը, իրենց պայմանագրով ջուր են տալիս տասը օրը մեկ: Ջրանցքը չեն մաքրում, մամուռը գալիս է, փակում է ջրի պոմպը, որ պիտի տա 150 լիտր, տալիս է 30 լիտր»,- SHANTNEWS.am-ին պատմեց […]
16:47 16.07.2019
«Ռուսթավի 2»-ի համասեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջում է քրեական գործ հարուցել ընկերության գլխավոր տնօրենի դեմ: Ինչպես հաղորդում է RT-ն, Նիժարաձեն դիմում-բողոք է ներկայացրել՝ պահանջելով քննություն սկսել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի կողմից լիազորությունների չարաշահման հարցով: Այդ մասին նրան ասել է փաստաբանը՝ Գեորգի Կավլաշվիլին: «Մենք ուսումնասիրել ենք 2014 թ.-ից ի վեր հեռուստաընկերության փաստաթղթաշրջանառությունը, դրանով հաստատվում է, որ […]
16:11 16.07.2019
Բելգիական RTBF հանրային հեռուստաընկերությունը «La Carte postale de Guillaume Moulaert» հաղորդման շրջանակներում զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել որպես այս տարվա հանգստի ուղղություն ընտրել Հայաստանը: Հաղորդման հեղինակը ներկայացնում է Հայաստանն՝ իր տեսարժան վայրերով, դրվագներ ներկայացնում պատմությունից, ընդգծում, որ Հայաստանն Ազնավուրի երկիրն է, նաև նշում՝ հայերը քրիստոնեություն առաջինն ընդունած ազգն են: Մանրամասները՝ տեսանյութում:
15:29 16.07.2019
Երևանի քաղաքապետարանում ընթանում է քննարկում՝ հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման վերաբերյալ: Հրավիրվել է միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը, որը ներկայացնում է հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը, միջազգային խորհրդատվական ընկերությունների մոտեցումները: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ ներկայացրել է հանդիպման նպատակները, որից հետո միջազգային ընկերության ներկայացուցիչը խոսել է տրանսպորտի բարեփոխումների միջազգային մոդելի մասին: Ներկա են նաև կառավարության, մասնագիտական խմբի, հասարակական […]
15:20 16.07.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ: Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով […]
14:36 16.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանա լճի ինքնամաքրման գործընթացին: «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց […]
14:28 16.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Ծրագրեր՝ ուղղված անտառի պահպանությանը» վերտառությամբ տեսանյութ է տարածել: Տեսանյութին կից նշված է. «Շրջակա միջավայրի նախարարության և KFW բանկի միջև ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի միջոցով իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները այցելել են Շիկահող բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին և առկա այլ խնդիրներին»:
14:20 16.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Օպերատիվ շտաբ՝ Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ 1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ […]
14:11 16.07.2019
Բաքուն հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեից բացատրություն է պահանջել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: «Թրենդ» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, գրում է, որ հուլիսի 14-ին Վրաստանից մի խումբ քաղաքացիներ խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և վիրավորել սահմանապահներին, որոնք […]
13:33 16.07.2019
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատարանում արված հայտարարությանը, թե հաջորդ դատական նիստին օտարերկրացի մասնագետներ են ներկա լինելու: Նա մասնավորեցրեց՝ նրանք եվրոպական առաջավոր կլինիկաների պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ են, բավական հարուստ կենսագրությամբ բժիշկներ են, որոնք ներկա կլինեն հաջորդ դատական նիստին: Հարցին՝ արդյո՞ք շարունակում է պնդել, որ Գրիգորյանի առողջական վիճակն այնքան է […]
13:17 16.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Գրիգորյանն այսօրվա նիստին չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի դիմումը դատարանին, որով Գրիգորյանը խնդրում է լիազորագիր տրամադրել Հրանտ Կարապետյանին՝ վերջինիս հնարավորություն […]
12:17 16.07.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի՝ մարզային այցելությունների ընթացքում բացահայտած խնդիրների քննարկման ժամանակ անդրադարձավ մեր երկրում կանանց խնդիրներին: Նազարյանը շեշտեց՝ փոխնախարարի մարզային հանդիպումների շնորհիվ բացահայտվել են խնդիրներ, որոնց առնչվում են տարբեր սոցիալական խմբերի կանայք: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրների ճանաչումը ու դրանք […]
11:50 16.07.2019
Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ` քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես […]
11:26 16.07.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ մարզեր կատարած այցելությունների արդյունքում վերհանված խնդիրներին: Նա նշեց՝ այդ այցերի ժամանակ անդրադարձ է լինում այն թեմաներին, որ անհրաժեշտ են առողջ ապրելակերպի, անձնական հիգիենայի և սեփական սեռը ճանաչելու համար: «Ունենք մի իրավիճակ, երբ այդ դասերը սովորաբար չեն անցկացվում: […]
11:21 16.07.2019
Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և […]
10:55 16.07.2019
Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ` քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես […]
23:32 15.07.2019
Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը տեղեկացրել է, որ քույրերի ցուցմունքները իրենց հոր սպանության գործով հնարավոր է կեղծված լինեն հարցաքննության ժամանակ: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Նշվել է, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան և պահանջում է քույրերի նախնական ցուցմունքները, որոնք տրվել էին 2018 թվականի հուլիսի 28 և 29-ին, ենթարկվեն փորձաքննության: Ըստ փաստաբանի՝ […]
23:01 15.07.2019
Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում անասունների անկման դեպքեր են գրանցվել: 10 օրում գյուղի 4 տնտեսության 11 հորթերն են սատկել: Առայժմ միայն հորթերի շրջանում են անկումները։ Գյուղի վնաս կրած տնտեսություններից մեկը Միլիքյաններինն է։ Նրանց անասնագոմում եղած հորթերից 7-ն արդեն սատկել են: Առանց թաղելու, հողաշերտով ծածկելու, սատկած կենդանիներին տեղափոխել են անասնագոմից հեռու, որով հիվանդության տարածումը չի կանխվի: […]
22:29 15.07.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան` երգիչ և բիզնեսմեն Էմին Ագալարովը, ռուսական «ОК!» ամսագրի նոր սեփականատերն է: Ագալարովը ամսագիրը գնել է նախկին բաժնետեր Մագոմեդ Մուսաևից: Գործարքը տեղի է ունեցել հունիսի 12-ին: Ի դեպ, Մուսաևն էլ «ОК!»-ը, Forbes-ի հետ միասին ձեռք էր բերել 2018-ին ձեռնարկատեր Ալեքսանդր Ֆեդոտովից: Նոր սեփականատերն ասել է, որ ամսագրում որևէ փոփոխություն տեղի […]
21:13 15.07.2019
ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների […]