11:48 19.07.2019
Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 19-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շարունակվեց Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան: ԲԴԽ անդամները քննարկում էին, որ նիստը հետաձգվի, քանի որ երկու դատավորներից մեկը […]
11:45 19.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հունիսի 24-ից 28-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով հաշվարկվել է 3.866.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Այս […]
11:18 19.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի: «Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին (ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր […]
11:01 19.07.2019
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել […]
23:21 18.07.2019
«RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է ԱՄՆ սենատորի հայտարարությանն այն մասին, որ ռուսների կողմից մշակված FaceApp հավելվածի պատճառով ԱՄՆ ազգային անվտանգությանը վտանգի տակ կարող է հայտնվել: «Աշխարհի ամենանորաձև FaceApp հավելվածում ռուսական հետք են գտել: Չեմ կատակում: Բրիտանացի մասնագետները և ամերիկյան առնվազն 1 քաղաքական գործիչ արդեն հայտարարել են, որ այն պահին, երբ դուք ձեր […]
23:12 18.07.2019
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։ Մասնավորապես՝ մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 […]
22:24 18.07.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելել է որդուն պարծենալ իր պաշտոնով, որից հետո տղան համեմատել է հորը Հարրի Փոթերի գլխավոր հակառակորդ Վոլան Դե Մորթի հետ: «Աղջիկս արդեն հարմարվել է իմ պաշտոնին, առաջ շատ էր հուզվում: Իսկ որդիս անընդհատ ուրախանում է, առաջ ասում էր, որ նա նախագահի որդին է: Մենք նրան ասացինք, որ չի կարելի այդպես արտահայտվել: […]
20:07 18.07.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ Իջևանում կայացած երեկվա ակցիան ինքնաբուխ չէր: Այս մասին նա խոսել է Տավուշի մարզպետարանում՝ լրագրողների հետ զրույցում: «Դա ոչ թե ինքնաբուխ հավաք էր, ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր: Մեր՝ մարզ այցելելը, չի նշանակում, որ այդ ամենը մոռացվեց, և մեղավորները չեն բացահայտվելու, չեն […]
19:56 18.07.2019
ՀԷՑ-ում բաժանորդների հետ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը հուլիսի 1-ին էր, բայց Շիրակի մարզում գործընթացը սահմանված ժամկետում լիարժեք ավարտված չէ: Խանգարում են հիմնականում բնակիչ-բաժանորդների փաստաթղթային անհամապատասխանություններն ու դրանք ներկայացնելու ուշացումները:Մարզում մոտ 30 հազար բաժանորդ ընկերության հետ պայմանագիր չի կնքել, ստիպված գնացել են պայմանագրերի կնքման ժամկետների երկարաձգման, որի ավարտը օգոստոսի 12-ն է: Այս ժամկետում էլ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում […]
19:26 18.07.2019
Իջևան այցելած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ լրագրողները զրուցել են խորհրդակցության արդյունքների և անտառտնտեսության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին: «Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով: Այդ անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես փայտանյութ դիտելը: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ: Կառավարությունը նախաձեռնել է անտառային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում […]
18:24 18.07.2019
Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է, վերահսկելի, որևէ խնդիր չկա այս պահին: Բերման ենթարկվածների թիվը 21 է: Մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն և յուրաքանչյուրին կտան իրավական գնահատական, մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Անհանգստանալու […]
18:00 18.07.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11, ծեծի 7, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի […]
17:55 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան: Նշելով, որ երկու երկրներն ավանդաբար սերտ հարաբերությունների են ունեցել, նախագահը կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության […]
17:55 18.07.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել: Այս մասին […]
17:50 18.07.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր:
17:40 18.07.2019
SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, թե արդյոք բնակիչները կարո՞ղ են ձեռք բերել ու վաճառել անտառտնտեսություններում առկա թափուկի չափաքանակները: «Պետությունը թափուկը ձրի տալիս է անտառամերձ համայնքների բնակիչներին, որպեսզի նրանք լուծեն իրենց սոցիալական խնդիրը, որպեսզի ձմռանը տաքանան: Թափուկի չափաքանակը մինչև 8 խմ է: Դա այնքան է, որքան անհրաժեշտ է նվազագույն ընտանիքին ձմեռն […]
17:07 18.07.2019
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի առջև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերին: «Անընդունելի է ցանկացած իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է: 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն […]
16:50 18.07.2019
Տավուշի մարզում լարվածություն չկա: Այս մասին վստահեցրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում: «Այն ֆոնը, որ առկա է այսօր Իջևանում և Իջևանի շուրջ, դա շատ փոքր խմբի ակցիա է, այդ խումբը ոչ միայն իր քանակով, այլև իր որակով չի ներկայացնում Տավուշի մարզը: Մեր բնակիչների համընդհանուր, միասնական և շատ հաստատակամ աջակցությունը մենք վայելում […]
16:42 18.07.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում պատմել է, թե ինչ համաձայնության են եկել ցուցարարների հետ: «Առաջին պահից մինչև վերջ մենք պնդում էինք, որ անօրինականություն թույլ չենք տալու: Առաջին պահից մինչև վերջին պահը նրանք պնդում էին, որ, ոչ, պետք է հանեք Դիլիջանի վերջնամասում գտնվող անցակետը: Մենք անընդհատ պնդում էինք, որ, ոչ, չենք հանելու, դուք […]
16:38 18.07.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, […]
16:34 18.07.2019
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Չակ Շումերը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում նշել է, որ Face App հավելվածը, որը մշակվել է Ռուսաստանում, կարող է սպառնալ երկրի անվտանգությանը: Ըստ սենատորի՝ այդ ծրագիրը վտանգ է ներկայացնում միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալների համար: Հավելվածն օգտագործելու համար օգտատերը պարտավորվում է հասանելիության տիրույթում պահել իր անձնական տվյալները, որոնք, ըստ սենատորի՝ հետագայում […]
16:22 18.07.2019
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի […]
16:20 18.07.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում հայտարարել է, որ Տավուշի մարզում կա 200 աշխատատեղ, որոնք պատրաստ են առաջարկել այն մարդկանց, ովքեր տնտեսական խնդիրներ ունեն: «Այն մարդիկ, որոնք ընտանիք են պահում, դեռևս 3 օր առաջ հայտարարել ենք, որ մենք ունենք շուրջ 200 աշխատատեղ մեր մարզի տարածքում, և պատրաստ ենք նրանց առաջարկել: Ընդ որում՝ դրանք […]
15:49 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել է Սևանա լճի վիճակի մասին: Գրիգորյանին հիշեցրին՝ մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս Սևանում լողալ: «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս»,- հարցրին նախարարին: «Ուզում եմ հստակեցնել մի բան, ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում»,- ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ շաբաթ, նախարարը […]
15:28 18.07.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Տավուշի մարզպետարանի մոտից բերման ենթարկում 2 քաղաքացու: Ըստ տեղեկությունների՝ նրանք մասնակցել էին Իջևանում կազմակերպված ցույցին: «Նստած էինք, եկան 2-ին տարան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
15:18 18.07.2019
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քննադատությանը, թե ոստիկանությունը «թուլացել է»: Նա արձագանքեց, որ ոստիկանությունն աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ և ուժ կիրառել միայն օրենքով սահմանված կարգով: «Ոստիկանությունը կարող է ուժ կիրառել և, բնականաբար, կարող է տպավորություն ստեղծվել, թե դա ոստիկանության թուլությունն է, ինչի հետ ես համաձայն չեմ: […]
15:03 18.07.2019
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում խոսելով Իջևանում երեկ տեղի ունեցած ակցիայի ու բախումների մասին, նշեց, որ ապօրինի ծառահատման կանխման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: Նրա խոսքերով՝ այն, ինչ եղել է մինչև իրավիճակի փոփոխությունը, առանձին քննարկման խնդիր է: «Բնականաբար, բացասական և կոռուպցիոն երևույթները եղել են: Լոռու, Տավուշի և մեր անտառների տարածքներում […]
14:29 18.07.2019
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իջևանում երեկ տեղի ունեցած դեպքերին: Նա ասաց, որ օպերատիվ գործողություններ են իրականացնում, ուսումնասիրում բոլոր ուղղությունները, նաև օրինախախտումները՝ կատարված այն անձանց կողմից, որոնց պետք է պատասխանատվության ենթարկեն, քննությունը կորոշի չափը: Հարցին՝ արդյո՞ք դիտարկվում է վարկածը, որ կարող է սոցիալական հիմքով կազմակերպված […]
14:11 18.07.2019
Իջևանում ցույցերի արդյունքում բերման ենթարկվածների հարազատներն ու ցույցի մասնակիցներն այսօր Տավուշի մարզպետարանում էին: Նրանց հետ զրուցել է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Տղաներս և ամուսինս են եղել ցույցերին: Գիշերը ժամը 3:30-ին նրանց բերման են ենթարկել բռնի ուժով: Տեղեկություն չունեմ նրանցից: Չգիտեմ՝ նրանց ինչի համար են մեղադրում՝ անտառը հատելո՞ւ, թե՞ բախումների: Իմ տղաներն անտառ չեն հատել: Մարդիկ խաղաղ ցույց […]
14:03 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սևանա լճի թեմային: Հարցին՝ արդյոք անվտա՞նգ է Սևանա լիճն առողջության համար, Գրիգորյանն ասաց. «ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որ պետք է ՀՀ քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջության համար անվնաս է կամ վտանգավոր է, առողջապահության նախարարությունն է: Ես կարող […]