20:30 12.07.2019
Երևանի պետական բժշկական համալսարանի 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիպլոմները հանձնեցին բուհի շրջանավարտներին:
20:20 12.07.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ դիմելով այս տարվա շրջանավարտներին, նշեց. «Դուք անելու եք առավել, քան ձեր հնարավորությունների մասին մտածում են, և առավել քան հնարավոր է: Ձեզնից մեծ սպասումներ կան»: Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի առթիվ ռազմաբժշկական կրթության զարգացման գործում […]
20:14 12.07.2019
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16։00-ից մինչև 24։00-ն, արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։ Տեղեկացնում են […]
20:01 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք […]
19:35 12.07.2019
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Այդ առթիվ նախատեսված տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բուհի 25-ամյակի առթիվ տոնական համերգ է կազմակերպվելու: Համերգից առաջ ՀՀ վարչապետը մասնակցեց շրջայցի: Միջոցառմանը ներկա են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ […]
19:25 12.07.2019
Մատաղիսում 2003 թվականին երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Ռոման Արամի Եղիազարյանի և Հովսեփ Մովսեսի Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ Քրեական […]
19:24 12.07.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Փայլանն անդրադարձել է այն հարցին, որ հանցագործները մինչև օրս չեն հայտնաբերվել և կալանավորվել, իսկ հայ ընտանիքն էլ հարձակման ենթարկվելուց հետո հեռացել է Թուրքիայից։ «40 […]
19:15 12.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից: Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ: Օրակարգում ընդգրկված էին […]
18:49 12.07.2019
Հուլիսի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Ջուդի Չուի «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծում» («NDAA») փոփոխության առաջարկը, որը վերահաստատում է 2015թ. աշնանը կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի և Էդ Ռոյսի Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղության վերաբերյալ օրինագծի կարևորությունը։ Ինչպես հաղորդում է Razm.info-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։ Օրինագիծը ենթադրում է, որ շփման գծում […]
18:32 12.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը: Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ […]
18:23 12.07.2019
Մոսկվայի Արբատ փողոցում գտնվող «Չայխոնա» սրճարանում ձերբակալել են գլամուրային երգչուհի Կարինա Գագրիյանին: Պատճառը երգչուհու՝ իր երգերը տարօրինակ ձևով կատարելն է եղել: Կարինա Գագրիյանը կարծես թե երգչուհի է, միաժամանակ, երգչուհի չէ: Միլիոնավոր դիտումներ ունեցող տեսահոլովակներ նա չունի, միայն մեկ-երկու երգի տեսահոլովակ է նկարահանվել: Երեկ գրանցվել է երգչուհու կարիերայի գագաթնակետը. կինն իբրև թե երգել է՝ պարզապես բղավել […]
17:41 12.07.2019
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI, International Republican Institute) 2019թ. մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել Հայաստանի 1200 բնակիչների շրջանում: Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիներ: Բնակավայրերն ընտրվել են պատահականության սկզբունքով: Հարցման նպատակն է եղել պարզել 2018թ. հոկտեմբերից հետո մարդկանց տրամադրություններում կատարված փոփոխությունները: Հարցման մի առանձին մաս էլ նվիրված է եղել մեդիային: Ըստ հարցման արդյունքների՝ […]
17:21 12.07.2019
Մեքսիկայում 3000 լիտր ծծմբական թթու է լցվել Կորտեսի ծով (Կալիֆոռնիական ծոց). պատճառը տերմինալից արտահոսքն է եղել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն: Արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Արտահոսքը տեղի է ունեցել պոմպակայանի փականի խոտանի պատճառով: Մեքսիկական Սոնորա նահանգի Գուայմաս նավահանգստի ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատակիցները փակել են պոմպակայանը և սկսել ծծմբաթթուն տեղափոխել՝ ավելի մեծ […]
16:46 12.07.2019
Ռուսաստանցի գործարար, Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է պատմել արտիստի առողջական վիճակի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Արմեն Բորիսովիչը երկու շաբաթ անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում, երիկամային անբավարարություն ունի: Բժիշկները նրան վիրահատել են: Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել նրա տարիքը, դրանից էլ բոլոր հնարավոր առողջական խնդիրներն են՝ սրտի, թոքերի հետ կապված: Նա բազմաթիվ […]
16:21 12.07.2019
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ […]
16:06 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկայում միջպետական ու հանրապետական նշանակության որոշ ճանապարհներ կհիմնանորոգվեն: «Առաջիկայում կհիմնանորոգվի. Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 4,3 կմ, Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ։ Ի դեպ, պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում արդեն իսկ ընթանում են կամ շինարարության մրցութային գործընթացի փուլում են 250 […]
15:52 12.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:
15:50 12.07.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերում գրանցվող մահվան դեպքերի վիճակագրությանը։ «Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. […]
15:24 12.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում հայկական տարազով տիկնիկները պարային ներկայացում են բեմադրել: Տիկնիկները տեսանյութում քոչարի են պարում:
15:06 12.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ հանդիպումն ինքն էր նախաձեռնել, քանի որ պարզաբանման ենթակա որոշ հարցեր կային, այդ թվում՝ կապված Սևանի, հանքերի, անտառների և այլնի: Հարցին՝ նիստի ժամանակ դժգոհություն նկատե՞լ է իր աշխատանքից, նա պատասխանեց. «Բացարձակապես»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է պաշտոնավարել: «Կարծում […]
14:38 12.07.2019
«Ես չեմ կարծում, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան թևեր։ «Իմ քայլը» խմբակցությունում ես բացառում եմ, չկան նման թևեր կամ էնպիսի թևեր, որոնց մասին խոսվում է»,- այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հերքեց մամուլի հրապարակումները այն մասին, որ իշխող խմբակցության ներսում ձևավորվել են թևեր, ու դա երևում է նաև քվեարկությունների […]
14:36 12.07.2019
Հուլիսի 11-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […]
14:30 12.07.2019
«Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ դեռևս»։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ավելացրեց, որ այդ կոնվենցիան նույնիսկ պաշտոնապես չի քննարկվում կառավարությունում։ «Եվ չնայած այն հանգամանքին, որ դեռևս Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,- ասաց Մակունցը։ Նրա խոսքերով՝ քննարկում չի անցկացվել նաև […]
13:34 12.07.2019
Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը և առաջացել է բնական ջրամբար: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը: ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետներն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարել տեղում և ահազանգում են, որ մթնոլորտային տեղումների, սողանքի հարաբերական կայունության բնութագրվող տեղամասի ակտիվացման […]
12:56 12.07.2019
Հուլիսի 11-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լվովյան փողոցի 1-ին շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի 47-ամյա մի բնակչուհու: Պարզվել է, որ նա որպես խնամակալ գտնվելով տարեց մի տղամարդու բնակարանում՝ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, օգտվելով վերջինիս և նրա կնոջ անուշադրությունից, բնակարանից վերցրել է բանկային քարտեր և […]
12:46 12.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԲԴԽ նոր անդամների ընտրությանը: «Մեծ ակնկալիքներ կային, որ հրաժարական տված դատավոր-անդամների փոխարեն կարող էին ավելի լավերն ընտրվել, բայց ավելի վատերն են ընտրվել իմ կարծիքով: Տիկին Նախշուն Տավարացյանն ընտրված է եղել՝ որպես ԲԴԽ անդամ, սակայն որոշել է, որ պիտի չերդվի, մոտ 9 ամիս չի […]
12:38 12.07.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար: «Հրազդանի ՋԷԿ-ը բավական հին կայան է, շատ ցածր ՕԳԳ-ով և արդեն իսկ իր ռեսուրսը սպառում է, մեկ-երկու տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը գալիս է նաև իրեն փոխարինելու»,- ասաց նա: Բաղրամյանն ասաց, […]
11:44 12.07.2019
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկու օր առաջ կեսգիշերին կտրած-ծակած վնասվածքներով «Շենգավիթ» ԲԿ է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ տղամարդը դեպքի մասին մանրամասները պատմել է բժիշկներին ու ասել, որ իրեն դանակահարել է 43-ամյա կինը: Հայտնի է, որ կինն արդեն ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է դանակահարել ամուսնուն: Որոշ տեղեկությունների համաձայն` գումարային հարցերի պատճառով են […]
11:24 12.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր՝ 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետին հայտնեցին, որ շինարարությունը տևելու է 25 ամիս: «Աշխատանքի հայտարարությունները տրվա՞ծ են արդեն»,- հետաքրքրվեց վարչապետը: Նրան տեղեկացրին, որ արդեն իսկ գործող HR բաժինը զբաղվում է աշխատակազմի հավաքագրմամբ. սրանով կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով:
10:57 12.07.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ 2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել թվով 6 դժբախտ դեպք, որոնց հետևանքով աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը […]