15:10 10.07.2019
Երևանում և մարզերում այսօր հոսանքի զանգվածային անջատումներ են: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս առթիվ պարզաբանումներ են տարածել՝ հայտնելով էներգետիկ համակարգում վթարի մասին, նաև հորդորել մի քանի ժամ հնարավորինս քիչ էլեկտրաէներգիա օգտագործել: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է մեքենաների կուտակումներ և խցանումներ՝ հոսանքազրկումների հետևանքով լուսացույցների չաշխատելու պատճառով:
14:41 10.07.2019
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի աշխատանքից: Նա նշել է, որ ստեղծել են տեխնիկական հատուկ պայմաններ, որտեղ պետք է իրականացնեն իրենց աշխատանքները, հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին, հիմնականում ՊՆ-ին՝ անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու համար: Խաչատրյանն ասել է, որ դրանց ուսումնասիրության արդյունքներով իրենց հետագա գործունեության ուղղություններն […]
14:17 10.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործել: «Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ […]
12:46 10.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփեց իրենց հանդիպման արդյունքները: «Այսօր ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ բոլոր հարցերին ու ճյուղային համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականությունը, խոսեց անկախ դատաիրավական համակարգի կառուցման ջանքերի մասին և երախտագիտություն հայտնեց ԵՄ օժանդակության համար։ […]
12:43 10.07.2019
Ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի ուղևորին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 260 հոդված՝ թմրանյութերի ձեռքբերում, կրում և պահպանում և 262 հոդված՝ թմրանյութերի տեղափոխում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր […]
12:36 10.07.2019
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել իր օրակարգից: «Առաջին այցս է Հայաստան՝ հեղափոխությունից հետո, և լավ հնարավորություն է համագործակցության համար։ Խոսել ենք համաձայնագրի իրականացման ընթացքի մասին»,- ասաց նա: Տուսկը նշել է, որ իրենք անդրադարձել են իրավունքի գերակայության և կաշառակերության դեմ պայքարին։ «Եվրոպական […]
12:17 10.07.2019
Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում գործադուլ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Գործարանում 1000-ից ավել աշխատակից կա, որոնց հիմնական մասն Ագարակի և Մեղրու բնակիչներն են։ Վերջիններս գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները։ Առաջ են բերում նաև սոցիալական ապահովության մի շարք խնդիրներ», – ասել […]
11:55 10.07.2019
Խորհրդարանի որոշ սենյակներ վերանորոգվում են: ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ վերանորոգվում են միայն իշխանական պատգամավորների սենյակները, և եթե այո՝ ի՞նչ միջոցներով՝ ԱԺ բյուջեո՞վ, թե՞ պատգամավորների անձնական գումարով: «Վերանորոգումը դեռևս ընթացքում է, և դեռ բավական շատ սենյակներ ենք պլանավորել վերանորոգել։ Կարծում եմ՝ նախատեսված 31 սենյակից ավելի կլինի։ Վերանորոգվող սենյակներն […]
11:24 10.07.2019
Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Ակցիայի կազմակերպիչը ՀՅԴ «Նոր սերունդ»-ն է: Բողոքի ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են հիշել՝ Ադրբեջանին իրենց վաճառած զենքը կիրառվում է Արցախը պահող իրենց քույրերի ու եղբայրների դեմ:
11:22 10.07.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանին կանգնեցված ավտոբուսի վարորդի վերաբերյալ: «Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։ Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, […]
19:51 09.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:45-ին, 43-ամյա տղամարդը, Երևան քաղաքի Ազատություն պողոտայից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով […]
19:20 09.07.2019
Ամերիկուհին սխալմամբ ուրիշի երեխաներին է ծնունդ տվել ու ստիպված է եղել նրանց հանձնել իրենց կենսաբանական ծնողներին: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ԱՄՆ Նյու Յորք նահանգի բնակչուհին երկար ժամանակ չի կարողացել հղիանալ, իսկ բավական թանկարժեք արտամարմնային բեղմնավորմամբ հղիանալուց հետո պարզվել է, որ իր ծննդաբերած երկու երեխաներն իրենը չեն: Ավելի ուշ պարզ է դարձել, որ դեպքը տեղի […]
19:13 09.07.2019
Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երկու երեխաները՝ տղան և աղջիկը, ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանք երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են եղել: Տղան ունի զուգակցված վնասվածքներ՝ կրծքավանդակի, գանգուղեղային, թոքերի սալջարդով: Նրա վիճակն արդեն բարելավվել է և այսօր տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Այս մասին հայտնել է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չուբանյանը: Տղայի […]
18:22 09.07.2019
Վրաստանի մայրաքաղաքի խոշոր առևտրային ցանցերից մեկից՝ «Կարվասլա»-ից տարհանվում են այցելուներն ու անձնակազմը. պատճառը ռումբի առկայության մասին հաղորդագրությունն է: Այս մասին տեղեկացնում է Sputnik-georgia.ru-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ շենքում, ըստ ամենայնի, ռումբ է տեղադրված: Տարածքում կենտրոնացվել են բոլոր ծառայությունները, շենքի քննություն է կատարվում: Այս փուլում դեռ ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել: Շենքում […]
18:16 09.07.2019
«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է այսօր առավոտյան սանավիացիայով Վրաստանից Հայաստան տեղափոխված հիվանդի վիճակը: Նա նշել է, որ հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, նա ունի բավական լուրջ վնասվածքներ՝ գանգուղեղային, կրծքավանդակի, թոքերի սալջարդ և այլն: «Վիճակը ծանր է, անգիտակից է, արհեստական շնչառության սարքին է միացված, ամեն ինչ անում են, որ […]
17:23 09.07.2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Վրաստանում հայկական ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած Մելանյա Մարգարյանի առողջական վիճակի մասին: Մանուկյանը նշել է, որ իրենց բուժհաստատությունում է վթարի մասնակիցներից միայն այս երիտասարդ կինը: Վերջինս, ըստ Մանուկյանի, ուներ որոշակի վնասվածքներ, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Մելանյայի վիճակն այս պահին գնահատվում […]
15:45 09.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի վաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։ Միսը վաճառասեղաններին է՝ առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության […]
15:17 09.07.2019
Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառների ու հետևանքների մասին է այսօր խոսել գազաբալոնային սարքավորումների մասնագետ Մկրտիչ Տիգրանյանը: Նա շեշտել է հատկապես վթարային փականների անհրաժեշտությունը, որը նախատեսված է տարբեր օրենսդրական ակտերով և կիրառվելու դեպքում կարող է կանխել նման ողբերգությունները: Բանախոսն ասել է, որ եթե կառավարությունը սկզբունքային լինի և պարտադրի գազի սարքավորումներ տեղադրող ընկերություններին […]
15:10 09.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրմանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի հետ կապված խմբակցության դիրքորոշմանը և այլ հարցերի: ԲԴԽ նոր անդամի թեկնածուի առաջադրման մասին խոսելով՝ Մակունցը նշեց, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: «Այսօր օրվա վերջում կամ վաղը կունենանք հստակ թեկնածու, այս պահին չեմ կարող […]
14:47 09.07.2019
Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին հաղորդում է Irakanum.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Լրատվամիջոցը հայտնում է, որ Հովսեփյանի հարցաքննությունը տևել է մի քանի ժամ։ SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ այս առնչությամբ: ՀՔԾ-ից, սակայն, հրաժարվեցին մեկնաբանություն տալ:
14:40 09.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Կորյունը լուսանկարներ է հրապարակել «Արագած» գիտական կենտրոնում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներից մեկից և հետևյալ գրառումն արել. «Չէ, սա ո´չ աղետի գոտում է, ո´չ էլ Արցախում, այլ Օրգովում գտնվող Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի «Արագած» գիտական կենտրոնի ներսում: Էնպիսի տպավորություն է՝ կարծես պատերազմական գոտում լինենք: Տեսնես՝ ովքե՞ր են այս ամենի հեղինակները: Իսկ հիմա փոքրիկ տեղեկություն աստղադիտակի […]
14:38 09.07.2019
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ մի քանի խնդիրների, որոնք քննարկման օրակարգում էին: «Լուծման կարոտ ամենամեծ ոլորտներից է, ձեռքբերումները շոշափելի չեն: Երբ հերթական անգամ տեղեկանում ենք անտառահատումների մասին, ապա պատասխանատվությունը ոչ ոք չի ցանկանում ստանձնել, հաճախ խոսվում է անտառահատում իրականացնելու մասին առողջացման նպատակով, խնդրո՛ւմ եմ, ասեք՝ ինչ է սա նշանակում»,- դիմեց նա շրջակա […]
14:19 09.07.2019
Դատարանն այսօր մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերելու է անկանխատեսելի վիճակի: Ըստ փաստաբանի՝ դրա լավագույն ապացույցն է, որ բժիշկները թույլ չեն տվել, որ Գրիգորյանը մասնակցի դատական պրոցեսին: Խոսելով իր […]
13:46 09.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Շտա՜պ. Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՛ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։ 1 վանդակում 5 շուն շնչահեղձ է լինում, շների […]
13:41 09.07.2019
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստում որոշում կայացվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել: Հիշեցնենք, որ այս դատին Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե ընդմիջման էր […]
13:29 09.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող հարցերից մեկին: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քննչական կոմիտեն փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում […]
19:07 08.07.2019
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում բնակվող մի խումբ հայեր բողոքի հավաք են անցկացրել «Մելքոնյան» վարժարանի մուտքի մոտ: Բողոքի այս ցույցը համընկնել է օրերս աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և նրան ընկերակցող պատգամավորների՝ «Մելքոնյան» կրթական հաստատություն այցին։ «Մելքոնյան» վարժարանի նախկին աշակերտ, այժմ Կիպրոսում բնակվող Արտյոմ Մուժիկյանը SHANTEWS.am-ին ասում է, որ ցույցի նպատակն ամբողջ […]
18:55 08.07.2019
Երեխաների և դեռահասների վարքագծային շեղումներն ու դրանք ծնող պատճառներն այսօր քննարկել են ֆրանսիացի հոգեվերլուծողները, հայ հոգեբանները, հոգեթերապևտները և մանկաբույժները: Նախաձեռնությունը ֆրանսիացի մանկահոգեբույժ Պատրիկ Ալեսյանինն է: Նա արդեն 4 տարի է, ինչ նման հանդիպումներ է կազմակերպում Գյումրիի «Արևամանուկ» հիմնադրամում։ Ֆրանսահայ հոգեբույժ, հոգեվերլուծող Պատրիկ Ալեսյանի անձնական նախաձեռնությունն է աջակցել տեղի մասնագետներին դեռահասների վարքագծային խնդիրների լուծման հարցում։ Համատեղ […]
18:44 08.07.2019
Պորտուգալիայի Տոմար քաղաքում հնագույն ծես է կատարվել: Ինչպես հայտնում է TCH-ը, արարողության ընթացքում կանայք հատուկ սպիտակ հագուստներով շրջել են ողջ քաղաքում: Հաղորդվում է, որ արարողության ամենակարևոր կետերից մեկն այն է, որ քայլելու ընթացքում կանայք պետք է իրենց գլխին կրեն 16 կգ կշռող ու շուրջ 1 մետր բարձրության հասնող թագ: Ընդ որում, թագը պատրաստվում է հացով […]