17:39 14.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ, Քրեակատարողական ծառայությունում ատեստավորման հանձնաժողովի նախագահ Լևոն Բալյանը հետևել է ծառայողների ատեստավորման ընթացքին: 4 փուլերի արդյունքում՝ 36 ծառայողից ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 31 հոգի: Ըստ ատեստավորման արդյունքում հավաքած միավորների կհաշվարկվի նրանց տրվելիք ամսական հավելավճարի չափը։ Ատեստավորմանը մասնակցելու համար դիմել էին գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողները։ Հանձնաժողովի կազմում են եղել նաև Քրեակատարողական […]
17:33 14.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում (3-րդ հարկ) տեղի կունենա «Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն 16 երիտասարդ արվեստագետի դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի, լուսանկարչության, ինստալացիայի, վիդեո արվեստի 14 […]
17:18 14.10.2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Մոսկվա։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում նա հանդիպում է ունեցել Հայ ուսանողական միության ներկայացուցիչների հետ, որի կազմում ընդգրկված են Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողները։ Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները, ապա հարցուպատասխանի ձևաչափով զրուցել երիտասարդների հետ։ Հարցերը հիմնականում առնչվել են […]
16:58 14.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը, կարողությունների զարգացումը: Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և […]
16:52 14.10.2024
Հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ վերջնական լրամշակումների քննարկումը։ Արտագնա քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ազգային ժողովի գործընկերներին ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները։ Փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ կատարվել են մի շարք լրամշակումներ, այդ թվում՝ ԱԺ հետ ունեցած տարբեր քննարկումների շրջանակներում առանձնացված […]
16:45 14.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորվող նախագծերի ցանկը: 2024 թվականի ապրիլի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում երկակի նշանակության հետազոտությունների իրականացմանը և այդ ոլորտում կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Մրցույթի արդյունքում […]
16:38 14.10.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել Դեսպանության աջակցությամբ […]
16:24 14.10.2024
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։ Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր […]
16:06 14.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պարենային […]
15:59 14.10.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը: Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․ «Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի […]
15:53 14.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սնզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին: […]
15:39 14.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ը: Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.49մ (13.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]
15:21 14.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ […]
15:14 14.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը: ▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց ▪️Մաքսային հսկողությունից թաքցնելով` օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և առանց հայտարարագրման 20,600 ԱՄՆ դոլար ▪️Մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է ▪️Գնացքի ուղևորի մոտից հայտնաբերվել են մաքսային […]
15:08 14.10.2024
ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քասախ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը իր «Ռաֆ-2203» մակնիշի մեքենայի սրահում թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Հոկտեմբերի 11-ին 50-ամյա տղամարդը, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […]
14:34 14.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանին և «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի տնօրեն Թագուհի Միրզախանյանին։ Ինչպես տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից, քննարկվել են փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հիմնադրամի ներկայացուցիչները մարզի ղեկավարին են ներկայացրել հասարակության տարբեր թիրախային խմբերի […]
14:26 14.10.2024
Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին: Ոստիկանության Կոտայքի մարզի […]
13:50 14.10.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն […]
12:19 14.10.2024
2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով […]
11:47 14.10.2024
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք […]
11:41 14.10.2024
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
11:00 14.10.2024
Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի […]
10:32 14.10.2024
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը հոկտեմբերի 10-13-ը լցվեց մեծ կինոռեժիսոր, սցենարիստ և կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովի արվեստի գույներով: Ռումինիայի հայոց միությունը և Հայկական մշակութային կենտրոնը կազմակերպեցին կինոդիտումներ, քննարկումներ և ցուցահանդեսներ՝ նվիրված կինոռեժիսորի ծննդյան հարյուրամյակին, որոնք տեղի ունեցան Հայկական մշակութային կենտրոնում, Բուխարեստի Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC) և «Ապոլլո 111» թատրոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է […]
23:59 13.10.2024
Այսօր տեղի է ունեցել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Արթիկ […]
23:28 13.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նախարարական կաբինետի վերադասավորումներ կատարել, այդ թվում՝ փոխել Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների ղեկավարներին, գրում է թուրքական ընդդիմադիր Sözçü թերթը։ Նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավորության մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի ղեկավարը, բալկանյան շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ ոլորտների ու նախարարների մասին է խոսքը։ […]
21:41 13.10.2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելին ֆինանսավորվում է Ֆրանսիայի կողմից։ Դեսպանը հավելել է, որ Հայաստանում Ֆրանսիան ռեսուրսները ներդնում է իր համոզմունքներին համապատասխան: Dans le Syunik, région stratégique et exposée du territoire arménien, plus de la moitié […]
21:00 13.10.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում, մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։ Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։ Ռուբեն Սիմոնյանն՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ […]
20:37 13.10.2024
Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր գերազանցել է 42,200-ը, հաղորդում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 42227-ի, վիրավորվել՝ 98464-ը»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը նաև նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 52, վիրավորվել՝ 128 մարդ։