TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է. նախագահի շնորհավորական ուղերձը

19:20 13.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրաքաղաքի 2806-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ: Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետությունն ու մայրաքաղաքը նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում: Իր հիմնադրման […]

̰
Վարչապետը բանախոսություն է ունեցել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում

18:40 13.10.2024

««Որտեղ հաց, այնտեղ կաց». Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը». այս խորագրով բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է «TriFest» սպորտային փառատոնով

18:00 13.10.2024

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով: Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար: Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող […]

̰
Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք. Ալեն Սիմոնյան

16:37 13.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Երևանի 2806-ամյակի առթիվ: «Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին […]

̰
Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը

16:16 13.10.2024

Մարմաշեն վանական համալիրի տարածքում այսօր տեղի է ունեցել «Ախուրյան շուրջպար» միջոցառումը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ներկա է եղել 2000-ից ավելի մասնակից, նույնքան էլ՝ հյուր: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը, Կարեն Սարուխանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Ախուրյան, Անի համայնքների ղեկավարներ Զավեն Մանուկյանն ու Արման […]

̰
Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:30 13.10.2024

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Մեր երկրի համար արհեստական բանականությունը ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է. ԲՏԱ նախարար

15:06 13.10.2024

Մեկնարկել է AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով: Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ […]

̰
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

14:28 13.10.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

14:11 13.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Դիլիջան-Վանաձոր Dպ-500 մայրուղային գազատարի 35․4 կմ հատվածում վթարային իրավիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 16:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեզամ-Գազ-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՌասՄարի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲԵՍԱՌԱՍ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարջոն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արթուր […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:54 13.10.2024

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը […]

̰
Նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն արդեն Երևանում են

13:37 13.10.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով հասարակական տրանսպորտի ներկրված նոր շարժակազմերը, տեղեկացրել է, որ արդեն Երևանում է քաղաքապետարանի կողմից այս տարի գնված 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի առաջին խմբաքանակը: «Երևանի քաղաքապետարանն այս տարի համայնքային բյուջեի հաշվին 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս է գնել: Այս պահին արդեն Երևանում է առաջին խմբաքանակը՝ 22 ավտոբուս […]

̰
Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանին Քաղաքի օրվա առթիվ

12:50 13.10.2024

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է երևանցիներին Քաղաքի օրվա առթիվ։ «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորում է երևանցիներին Քաղաքի օրվա առթիվ: Հնագույն ավանդույթներն ու ժամանակակիցը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ, շարունակել ուրախացնել իր յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ, ինչպես նաև զարգացնել հարաբերությունները ռուսական քաղաքների հետ»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 13-ին

12:21 13.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.06 դրամ:  

̰
Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

12:06 13.10.2024

Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։ Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:

̰
Մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը. Տիգրան Ավինյան

11:00 13.10.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի 2806-ամյակը: «Իմ սիրելի՛ Երևան, ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ: Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին

10:48 13.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մահթումկուլի Ֆրագիի անվան Թուրքմենստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների համալսարանում մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակի առթիվ բանաստեղծի երկերի վերահրատարակության շնորհանդեսին։ Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել նաև ծրագրային դասախոսությամբ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ընդհանուր նկարագրին, ինչպես նաև համալսարանականներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

̰
Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ կլինեն

10:35 13.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի 2806-ամյակի առթիվ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոներ։ Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

10:21 13.10.2024

Հոկտեմբերի 13-ին` ժամը 01:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքից Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին Ս. Մ.-ին (ծնված 1987 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 15 մ) […]

̰
Եղել են նաև այսպիսի ժամանակներ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

09:46 13.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝  կից գրառմամբ. «Եղել են նաև այսպիսի ժամանակներ։ Եվ Երևանն, ի վերջո, բոլորիս մայրաքաղաքն է. շնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք»:

̰
«Եթե չլիներ այս ծրագիրը, տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա». ԼՂ-ից տեղահանվածը՝ պետական աջակցության ծրագրի մասին

20:18 12.10.2024

«Եթե չլիներ այս ծրագիրը՝ տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա, բայց որ գիտենք՝ օգնություն ունենք պետության կողմից, գտանք այդ համաձակությունը և կառուցեցինք մեր տունը»․ ԼՂ-ից տեղահանված Եվա Ավետիսյանը՝ Սարիգյուղում հաստատվելու և Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։  

̰
2․1 մագնիտուդով երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

18:56 12.10.2024

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը այցելել է սահմանագոտի

17:03 12.10.2024

Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև […]

̰
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան

17:00 12.10.2024

Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը: «Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում […]

̰
«Նոու Կամպ»-ի շինհրապարակում ռումինացի և ալբանացի բանվորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

16:35 12.10.2024

Ռումինացի և ալբանացի բանվորները, որոնք աշխատում են «Բարսելոնայի» տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» վերակառուցման վրա, ծեծկռտուք են կազմակերպել, ինչի հետևանքով վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել, հայտնում է COPE-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատողները ծեծկռտուքի ընթացքում օգտագործել են փայտեր։ Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել կոնֆլիկտի պատճառը: Սա առաջին դեպքը չէ, երբ աշխատողների միջև ծեծկռտուք է տեղի […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետ

16:16 12.10.2024

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Լոռու մարզի Լեռնապատ բնակավայրում 2023 թվականին իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր

15:48 12.10.2024

Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում 2023 թվականին իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր: Առաջին ծրագրով իրականացվել է ներհամայնքային 250 մ երկարությամբ և 5-6մ լայնությամբ ճանապարհահատվածի նորոգում՝ տուֆապատման միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16.784.450 դրամ՝ 40 տոկոս՝ համայնքի, 60 տոկոս՝ ՀՀ կառավարության ներդրմամբ: Ծրագիրը լիովին համապատասխանում է բնակավայրի զարգացման ռազմավարությանը, որի իրագործումը դրական ազդեցություն կունենա […]

̰
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերել տարածաշրջան. ԱԽ քարտուղար

15:39 12.10.2024

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերում տարածաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք է հայտնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: Գրիգորյանը կրկնել է՝ Հայաստանը շատ բարձր է գնահատում այն, ինչ անում է ԵՄ առաքելությունը Հայաստանում: «Կուզեի նշել մի բան, որը կարևոր է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների […]

̰
«Խաղաղության խաչմերուկին» նվիրված համաժողովում հանդես եկա ելույթով. վարչապետ

15:30 12.10.2024

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հանդես եկա ելույթով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Բնակչության շուրջ 20%-ը տառապում է միգրենով. գլխացավերի մասին արշավին միացել է նաև «Բուժ ինֆո»-ն

15:07 12.10.2024

«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ին այս օրերին գլխացավերի մասին իրազեկման արշավ է իրականացնում: Մարզահամերգային համալիրում անցկացվում է խոշոր գիտաժողով ու դրան զուգահեռ նաև առողջապահական մեծ էքսպո՝ ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Դրան միացել է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վստահ եղեք՝ ռազմագերիների հետ կապված աշխատանքը կատարվում է անընդհատ. Վահագն Խաչատուրյան

14:54 12.10.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով այս օրերին աշխատանքային այցով Թուրքմենստանում է, բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը և «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արցախցիների հայրենադարձության իրավունքներին և ռազմագերիների ազատ արձակման թեմային: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
BACK_TO_TOP