TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ին

14:26 12.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.06 դրամ:  

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 12.10.2024

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան […]

̰
Կողոպուտից գրեթե 10 տարի անց վերաբացվել են հայ բարերարների արձանները

14:03 12.10.2024

Օղակաձև այգում երեկ բացվել են Քըրք Քըրքորյանի ու ևս 6 հայ բարերարի արձաններ: Բրոնզաձույլ արձանները տեղադրվել են քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Տաջիկստան

13:53 12.10.2024

«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, շփումներ ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում, հստակ շեշտադրումներով կարեւորել Սահմանադրության […]

̰
Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է

13:44 12.10.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան օրվա առթիվ: «Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ: ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն»,-ասվում է […]

̰
Փաշինյանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում

13:36 12.10.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում որևէ մեկի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն մի կետը վերցնելն ու դրա վրա շեշտադրում անելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է այն համատեքստում, որ Ադրբեջանը պարբերաբար շեշտադրում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Հայաստանին  անհիմն մեղադրելով այդ կետի […]

̰
Արդյո՞ք ՍԴ որոշումը չեղարկում է Անկախության հռչակագրի դրույթները. Հեռանկար բանավեճ

13:14 12.10.2024

Արդյո՞ք ՍԴ որոշումը չեղարկում է Անկախության հռչակագրի դրույթները: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Էդգար Վարդանյանը և Կարպիս Փաշոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Խաղաղության խաչմերուկը ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

13:07 12.10.2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն: Փաշինյանը խոսել է նաև այն մասին, թե ինչու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը գնալով մեծանում: «Մենք, որպես կանոն, […]

̰
Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում. ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու

12:55 12.10.2024

Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ: Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա, բացատրում է Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Ծխող կամ երկրորդային ծխի […]

̰
Բազկամարտի միջհիմնարկային առաջնություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

12:37 12.10.2024

Քրեակատարողական ծառայության 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառումների շարքից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է սպորտային մեծ, աննախադեպ միջոցառում՝ բազկամարտի միջհիմնարկային առաջնություն: Առաջնությունն իրականացվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Միջհիմնարկային առաջնությանը մասնակցել են դեռևս սեպտեմբերին յոթ քրեակատարողական հիմնարկներում՝ […]

̰
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների դեմ պայքարը առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է

12:27 12.10.2024

Ծխախոտը առողջության հիմնական սպառնալիքներից մեկն է ամբողջ աշխարհում և հիմնական ռիսկի գործոնը ոչ վարակիչ հիվանդությունների համար, ինչպիսիք են` չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, շնչուղիների քրոնիկ հիվանդությունները և սրտանոթային հիվանդությունները: 2022թ. հետազոտությունների տվյալներով` Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են` 53,2%, կանանց շրջանում ամեն […]

̰
«Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում

12:08 12.10.2024

Այս օրերին մայրաքաղաքում անցկացվում է «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին ուղղված միջազգային գիտաժողովին մասնակցում են 1000-ից ավելի բժիշկներ: Առողջապահության ոլորտի հայ մասնագետների հետ իր փորձով և գիտական ուսումնասիրություններով է կիսվել Յես Օլեսենը: Գիտաժողովին զուգահեռ անցկացվում է նաև Healhcare […]

̰
10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են․ քաղաքապետի մամուլի խոսնակ

11:18 12.10.2024

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են։ Հայկ Կոստանյանը նաև հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ, որոնք աշնան ընթացքում կլինեն Երևանում։

̰
Անահիտ Մանասյանը այցելել է Լոռու մարզ

10:37 12.10.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է կատարել Լոռու մարզ: Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից: Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ: Հոսպիտալի […]

̰
Երկրաշարժ՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

21:20 11.10.2024

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Ներկա էինք ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը․ Աննա Հակոբյան

20:40 11.10.2024

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Ներկա էինք ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը»։

̰
Եթե անձն ունի հոգեկան առողջության խնդիր, ինչքանո՞վ է հավանական, որ ինքնուրույն կհաղթահարի իր խնդիրը. ԱՆ

20:06 11.10.2024

ՀՀ ԱՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Եթե անձն ունի հոգեկան առողջության խնդիր, ինչքանո՞վ է հավանական, որ ինքնուրույն կհաղթահարի իր խնդիրը: Հարազատները կարո՞ղ են օգնել հաղթահարել հոգեկան ապրումները, թե՞ ավելի ճիշտ է անմիջապես դիմել մասնագետի: Հաճախ հնչող հարցերին պատասխանում է Բժշկական հոգեբանության և հոգեբուժության գծով ԱՆ խորհրդատու` Գևորգ Փաշիկյանը»: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ճարտարապետության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

19:32 11.10.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ճարտարապետության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը զուգակցվել է «Երևանը երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։ Մասնագիտական տոնի առթիվ ճարտարապետներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մաղթելով ստեղծագործելու լայն դաշտ։ «Այսօր ավելի քան երբևէ ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ […]

̰
Նարեկ Տերյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

19:17 11.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Նարեկ Տերյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Տերյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

̰
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

18:58 11.10.2024

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

̰
«Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին

18:48 11.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը: Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում: Առաջին անգամ […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ

18:36 11.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է բարեկամական խմբի ղեկավարին և վերահաստատել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում: Որպես համագործակցության փորձ՝ […]

̰
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

18:31 11.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի, սոցիալական բնակարանաշինության, սոցիալական արդարության, սոցիալական ծառայությունների թվայնացման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։ Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Գորիս

18:25 11.10.2024

Գորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և մի խումբ աշխատակիցների հանձնել նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր: Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ ՀՀ […]

̰
Ազդարարման ինստիտուտը ներկայացվել է Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդներին

18:16 11.10.2024

Արդարադատության նախարարությունը՝ «Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների համար հոկտեմբերի 10-14-ն ընթացող հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի շրջանակներում իրականացրել է ազդարարման համակարգի վերաբերյալ վերապատրաստում-դասընթաց՝ ներկայացնելով ազդարարման համակարգը և ազդարարման համապետական արշավը: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ողջունել է 14-25 տարեկան շուրջ 100 երիտասարդի համար կազմակերպված հակակոռուպցիոն […]

̰
Կլիմայական ճգնաժամն ազդում է զբոսաշրջության վրա

17:55 11.10.2024

Մոլորակի ամենագեղեցիկ անկյուններն առաջինն են զգում կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները, ինչը, ի վերջո, կարող է սպառնալ բնական և էկոլոգիական զբոսաշրջության ոլորտին, մասնավորապես՝ լեռնային և ձմեռային հանգստին։ Լեռներում հատկապես նկատելի են եղանակային փոփոխությունները, գրում է Ecosphere-ը՝ վկայակոչելով զբոսաշրջության ոլորտի փորձագետների և հատուկ պահպանվող բնական տարածքների աշխատակիցների հետ հարցազրույցները, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Փորձառու դահուկորդները […]

̰
Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

17:41 11.10.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին: Չիլինգարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՏԿԵՆ Օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետի պաշտոնը: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար, ապա շնորհավորել է Վարդան Չիլինգարյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: […]

̰
Գլխավոր դատախազն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

17:35 11.10.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին: Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում […]

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

17:00 11.10.2024

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը […]

̰
Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում․ ՀՀ ԱՆ

16:56 11.10.2024

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և ճիշտ բուժման բացակայության հետևանք են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ, որոնց զարգացման և խորացման պատճառներից են ժամանակակից կյանքում` գաջեթների, հեռախոսների և համակարգիչների էկրանային ժամանակի չարաշահումը, […]

̰
BACK_TO_TOP