18:52 04.10.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին «ԴիջիԹեք էքսպո-2024»-ի շրջանակում մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» պանելային քննարկմանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է ոլորտը կանոնակարգող օրենսդրության կարեւորության մասին, նշել, որ օրենսդիրի նպատակն է օժանդակել Կառավարությանը՝ բնագավառի քաղաքականությունն առավել արդյունավետ եւ կիրառելի դարձնելու համար: ԱԺ փոխնախագահն էկոհամակարգի զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ […]
18:46 04.10.2024
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովն այս տարի անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարիների ընթացքում: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 բարձրաստիճան հյուրեր: Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
18:42 04.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքների իրացման գները թերհայտարարագրելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, հարկային […]
18:20 04.10.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցմանը: Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։ Պատասխան. Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս […]
18:16 04.10.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում: «Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը»,- ասվում է հաղորդագրությունում:
18:11 04.10.2024
Ազդարարման համապետական արշավի շրջանակում Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի մեկնարկի միջոցառմանը Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորագույն դերը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք: Հարկ է […]
18:06 04.10.2024
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են նաև Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան:
17:42 04.10.2024
Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզում հաշվառված 56-ամյա Ա.Մ.-ն, […]
16:23 04.10.2024
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է Future English («Ապագայի անգլերեն») ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումները: Ծրագիրն անգլերենի ուսուցիչներին առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացում՝ հնարավորություն ընձեռելով ողջ գործընթացն իրականացնել նորարարական, ժամանակակից առցանց հարթակի կիրառմամբ, որը կոչվում է Ուսուցիչների առցանց համայնք: Հարթակի կիրառմամբ նախատեսվում է անգլերենի ուսուցիչներին առաջարկել մասնագիտական զարգացման 17-շաբաթյա ծրագիր՝ երկու առանձին փուլերով. […]
16:12 04.10.2024
2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս՝ 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
16:04 04.10.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում […]
15:57 04.10.2024
Ս․թ․ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ: Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և […]
15:37 04.10.2024
Նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար: Հիմա մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց։ Նախկինում առաքանիները ոչ անձնական օգտագործման ապրանքներ դիտարկվելու դեպքում, քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու համար այցելում էին «Կարգո» և դրա համար վճարում մաքսային միջնորդին: Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։ Նախկինում […]
15:22 04.10.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Վաղարշապատ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և ապակե գլանակ։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը անձնական օգտագործման համար է։ Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային […]
15:02 04.10.2024
SHANT Residence-ը ևս միացել է TOON EXPO/Տուն էքսպո 2024 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի Հայաստանում միջազգային գլխավոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացնելու է ամենաթարմ և վերջին նորությունները: Սպասվում են նաև հատուկ առաջարկներ: Արդեն 4-րդ անգամ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքելու ոլորտի առաջատարներին՝ այս անգամ արդեն «Մերիդիան» կենտրոնում։ Համեցե՛ք SHANT Residence-ի տաղավար՝ ծանոթանալու ուշագրավ առաջարկներին: «Սիրով սպասում […]
14:16 04.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Հոկտեմբերի 4-ին Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանին և ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին։ Նշանակման կապակցությամբ շնորհավորելով Վիգեն Մեսրոպյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրան ՀՀ քննչական […]
13:51 04.10.2024
Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
13:22 04.10.2024
Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը: Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքպետարանը։ Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:
13:10 04.10.2024
Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը։ Արդեն 60 040 քաղաքացի օգտագործելով թվային լուծումները՝ ակտիվացրել է էլեկտրոնային ծանուցումը և տուգանքի […]
12:57 04.10.2024
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին աճել են ամենաարագ տեմպերով վերջին 18 ամիսների ընթացքում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գների ինդեքսը, որը հետևում է պարենային որոշ ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին, սեպտեմբերին կազմել է 124,4, ինչը 3%-ով ավելի է օգոստոսի համեմատ և 2,1%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, հիմնական պարենային […]
12:36 04.10.2024
Արդարադատության նախարարության կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկում: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել են հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող իրազեկման ծրագրային առաջարկները և հաղորդակցման գործողությունների ծրագրին առնչվող […]
11:55 04.10.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Շիրակի փ․)։ Մասնավորապես՝ – սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն, – արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական […]
11:44 04.10.2024
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Փաստաթղթերը ստուգելիս պարեկները վարորդի պայուսակում նկատել են ատրճանակի նմանվող իր: Զովունի գյուղի բնակիչ 27-ամյա վարորդի պայուսակում գազային ատրճանակ էր: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան` պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները […]
11:38 04.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա lավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ […]
11:00 04.10.2024
Հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս Անդրանիկի փողոցում ստուգել են 32-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել։ Նրա հայտնածով՝ փաթեթում մարիխուանա էր։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։ Հաջորդ դեպքում Կոտայքի պարեկները Իջևան-Սևան-Երևան ճանապարհին ծառայության ընթացքում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են […]
10:37 04.10.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 30-ին: Երեկոյան ժամը 7-ի սահմաններում Ախուրյանի խճուղում նրանք ձերբակալեցին և բաժին ներկայացրին Սևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի, իսկ նրանց «Մերսեդես» մակնիշի մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: 30-ամյա վարորդն ու 22-ամյա ուղևորը հայտնեցին, որ թմրամիջոց վաճառող մի կայքի միջոցով […]
10:07 04.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․75 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.04 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.13 դրամ:
21:55 03.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև […]
21:23 03.10.2024
Համաձայն Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների ուսումնասիրության՝ ձեռքի կամ ուսի ցավը կարող է թոքերի վաղ քաղցկեղի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գիտնականները վերլուծել են թոքերի քաղցկեղով հիվանդ 65 հազար հիվանդի ախտանիշները։ Նրանք պարզել են, որ հիվանդների 3,6%-ի մոտ ուսի կամ ձեռքի ցավը հիվանդության առաջին նշաններից մեկն է: Գիտնականները նշել են, որ ձեռքի […]
20:08 03.10.2024
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության սրման ֆոնին 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Լիբանան։ Օգնության փաթեթը նպատակ ունի ուժեղացնել մարդասիրական աջակցությունը Լիբանանում՝ տրամադրելով սնունդ, ապաստան, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ: Սեպտեմբերի վերջին հատկացված լրացուցիչ 10 մլն եվրոյից հետո այս տարի օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 104 մլն եվրո։ «Մեր նոր […]