10:38 07.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.1 դրամ:
10:22 07.10.2024
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են ՃՏՊ։ Պարզվել է, որ բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1988 թ․)։ Փրկարարները մոտոցիկլետավարին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ […]
10:07 07.10.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Դ. Մալյան 1-30 համարների. Երևանի Ավան վարչական շրջանի՝ Խուդյակովի 68, 68/1, 70, 84/1, 84/2, 84/3 համարների, Ավան 3-14 փողոցների, Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Մ. Մկրտչյան 1-12 փողոցների: […]
10:04 07.10.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների […]
23:20 06.10.2024
Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների […]
19:33 06.10.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքի վրա, որում, զինվորականների տվյալներով, եղել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված կազմավորումների անդամներ։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ թիրախային ավիահարվածն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք վկայում են, որ շենքը եղել է ՀԱՄԱՍ-ի արմատականների շտաբը։ «Հրամանատարության և կառավարման կենտրոնը գտնվում էր մի համալիրի ներսում, […]
18:10 06.10.2024
Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։ «Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում […]
17:58 06.10.2024
Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, […]
17:25 06.10.2024
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
16:46 06.10.2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […]
15:47 06.10.2024
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […]
15:28 06.10.2024
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […]
10:23 06.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:
21:53 05.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 21, 25 շենքեր, Շինարարների փ. 13, 15, 15/1 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/4ա շենքեր […]
19:45 05.10.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […]
18:33 05.10.2024
«Digitec Expo 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում՝ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի և կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարչական ներկայացուցիչների մասնակցությամբ: «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախարարության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է «Թողարկման և վարկանիշավորման […]
18:12 05.10.2024
«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ Հայաստանում շվեյցարացի զբոսաշրջիկների արձակուրդի մասին է պատմում Կառավարության ներկայացրած տեսանյութը։
16:52 05.10.2024
Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր»-ը: «Դրանով պայմանավորված` մինչև հոկտեմբերի 6-ը 24:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Մրգաստան, Արտիմետ, Դաշտ, Շահումյան, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Այգեշատ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Ամբերդ, Արշալույս, Հայթաղ, Աղավնատուն, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Լեռնամերձ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտամետ, Շենիկ, […]
16:38 05.10.2024
Մի քանի միգրանտ, այդ թվում՝ մի երեխա, զոհվել են՝ փորձելով Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը: Ներքին գործերի նախարարության ղեկավարը խոստացել է, որ նոր կառավարությունը կուժեղացնի պայքարը հանցավոր խմբերի դեմ, որոնք զբաղվում են միգրանտների անօրինական տեղափոխման կազմակերպմամբ։ Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել էր Լա Մանշը հատելիս […]
15:55 05.10.2024
Սիրիայի և Լիբանանի ավելի քան 200 հազար քաղաքացի է մտել Սիրիա՝ սեպտեմբերի 23-ին իսրայելական հարվածների սկսվելուց հետո, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Ավելի քան 200 հազար մարդ՝ Լիբանանի և Սիրիայի քաղաքացիներ, լքել են Լիբանանը՝ հատելով Սիրիայի հետ սահմանը Իսրայելի ռմբակոծության հետևանքով»,- գրել է Գրանդին սոցցանցում։ Լիբանանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութի […]
15:45 05.10.2024
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1968 […]
15:29 05.10.2024
Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբերտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբերանվտանգության բարձր ստանդարտների […]
14:55 05.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […]
14:26 05.10.2024
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց […]
14:16 05.10.2024
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին […]
13:52 05.10.2024
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար: […]
13:45 05.10.2024
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։ Վստահ եղեք, ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`ձեր […]