14:22 28.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Էլեն Շ․-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ` Վեդի քաղաքի «Վեդի» բժշկական կենտրոնից։ Աղջնակը մի քանի օր գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան մարմնական վնասվածքը ստացել էր Վեդիի թիվ […]
13:58 28.09.2024
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ «Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ։ Ուստի, ուրախ էի քննարկել մեր երկու երկրների միջև օրակարգի հարստացմանն […]
13:44 28.09.2024
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝արևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում […]
13:33 28.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս-Հարավ (Քաջարան-Ագարակ) 32 կմ ծրագրի Մ2 գործող միջպետական ճանապարհի 360-րդ կմ-ին հարակից տարածքի շինհրապարակ։ Նախարարին ներկայացվել է, որ, ըստ ժամանակացույցի, առաջիկայում նախատեսված է սկսել թունելի փորման և կամուրջների կառուցման աշխատանքները։ Ճանապարհի մյուս հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, և հաշվի առնելով շինարարության տեմպերի և ծավալների աճը՝ գրեթե կրկնակի […]
13:16 28.09.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: «Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»,-ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում:
13:08 28.09.2024
Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին հյուրընկալել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, պարուսույց, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել […]
12:07 28.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432․75 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
11:39 28.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ․ «Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը […]
11:24 28.09.2024
Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա […]
22:07 27.09.2024
Հարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում բնակվող Մարգարեթ Մարիցը դարձել է 118 տարեկան։ Այս մասին հայտնում է տեղական EWN ռադիոկայանը։ Ըստ EWN -ի՝ Մարիցն իր ծննդյան տարեդարձը նշել է շրջապատված իր 14 զավակներով։ Տոնակատարությունը տեղի է ունեցել ծերանոցում։ Մարիցը պահել է իր ծննդյան վկայականի պատճենը, ըստ որի՝ նա ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 27-ին։ Երկարակյացների պաշտոնական ցուցակը գլխավորում […]
21:57 27.09.2024
Հնդկաստանը հակված է արագացնել Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի վաճառքի գարծարքի իրականացումը: Հնդկական Indian Defence Research Wing-ը տեղեկացնում է, որ Նյու Դելիում մտադիր են շատ շուտով ավարտին հասցնել բոլոր ֆորմալ գործնթացներն ու անցնել ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Pralay կոչվող հրթիռի մասին է: Այդ պարբերականը […]
20:46 27.09.2024
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի սեպտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով:
20:25 27.09.2024
«Հելեն» արևադարձային փոթորիկը հարվածել է Միացյալ Նահանգների հարավ-արևելքին: ԱՄՆ վեց նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, մոտ երեք միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Քամու արագությունը գերազանցել է 220 կմ/ժ-ը։ Օդանավակայանները փակ են, չեղարկվել է ավելի քան 600 չվերթ։ Որոշ առափնյա շրջաններում ծովի ալիքները գերազանցել են երկու մետրը։ Ցամաքում «Հելենը» թուլացել է՝ 4-րդ կարգի փոթորկից վերածվելով […]
20:10 27.09.2024
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարից կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է երեխաներին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին ասվում է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ։ Դեփը ժամանել է այնտեղ՝ մասնակցելու Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնին։ «Ջեք Ճնճղուկը զրուցում էր, խաղում և ծիծաղում մանկաբուժական և ուռուցքաբանության բաժանմունքում բուժում ստացող տղաների և աղջիկների հետ», […]
19:44 27.09.2024
Բենգալյան ծոցում ձկնորսները մի քանի հազվագյուտ ձուկ են որսացել, որոնց մի մասը վաճառել են 1,5 մլն ռուփիով (18 000 ԱՄՆ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kalinga TV-ն: «Մոտավորապես 199 կիլոգրամ կշռող երկու ձուկ վաճառվել է 1,5 միլիոն ռուփիով, ինչը կազմում է 7500 ռուփի` մեկ կիլոգրամի համար», – հայտնում է լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ ձկնորսները […]
19:35 27.09.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր […]
19:26 27.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, փաստաբանների հետ: Հանդիպման համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ու Ազգային ժողովի կողմից […]
19:12 27.09.2024
Գազայի հատվածի հյուսիսի բնակչությունը, փորձելով խուսափել սովից, բանջարեղեն և պտղատու ծառեր է աճեցնում դատարկ տարածքներում և իրենց տների տանիքների վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տեղի բնակիչները։ Պաշարման մեջ գտնվող հյուսիսային պաղեստինյան անկլավի քաղաքացիները սովի դեմ պայքարելու տարբեր ուղիներ են առաջարկում: 60-ամյա Աբու Անվարը սկսել է հողագործությամբ զբաղվել սեփական տան տանիքում: «Մենք սկսեցինք աճեցնել բանջարեղենի և […]
19:04 27.09.2024
Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: Ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան երկու տասնյակ ակնաբույժներ աշխարհի առաջատար կենտրոններից և հիվանդանոցներից: Շաբաթվա ընթացքում նրանք միացել են Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելությանը Հայաստանում, որի շրջանակներում կազմակերպվել են ակնաբուժական բարդ դեպքերի խորհրդատվություններ, վիրահատություններ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ: […]
18:47 27.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները: Վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 59.7 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: […]
18:34 27.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» ուղղություններով: Ինչպես նաև, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված […]
18:27 27.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը քարի վերամշակման և հարդարման աշխատանքների համար, պոմպակայանի միջոցով, ապօրինի ջրառ է իրականացնում հարակից ձորակի առվակից։ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի ջրօգտագործումը։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է […]
18:22 27.09.2024
ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն առցանց եղանակով իրենց հուզող հարցերն է ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ: ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային […]
18:11 27.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. […]
18:06 27.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքմենստանի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ երկկողմ կապերի ընդլայնմանը և փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ աշխատանքը հետայսու ևս կշարունակի նպաստել Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության […]
17:47 27.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
17:42 27.09.2024
Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ […]
17:35 27.09.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք: Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով […]
16:42 27.09.2024
Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։ Ահազանգն անմիջապես փոխանցվեց Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնեց, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի […]