19:35 27.09.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր […]
19:26 27.09.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների, փաստաբանների հետ: Հանդիպման համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած ու Ազգային ժողովի կողմից […]
19:12 27.09.2024
Գազայի հատվածի հյուսիսի բնակչությունը, փորձելով խուսափել սովից, բանջարեղեն և պտղատու ծառեր է աճեցնում դատարկ տարածքներում և իրենց տների տանիքների վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տեղի բնակիչները։ Պաշարման մեջ գտնվող հյուսիսային պաղեստինյան անկլավի քաղաքացիները սովի դեմ պայքարելու տարբեր ուղիներ են առաջարկում: 60-ամյա Աբու Անվարը սկսել է հողագործությամբ զբաղվել սեփական տան տանիքում: «Մենք սկսեցինք աճեցնել բանջարեղենի և […]
19:04 27.09.2024
Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: Ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան երկու տասնյակ ակնաբույժներ աշխարհի առաջատար կենտրոններից և հիվանդանոցներից: Շաբաթվա ընթացքում նրանք միացել են Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելությանը Հայաստանում, որի շրջանակներում կազմակերպվել են ակնաբուժական բարդ դեպքերի խորհրդատվություններ, վիրահատություններ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ: […]
18:47 27.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են Արաքս համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տները: Վերանորոգվում է Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկը: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 59.7 մլն դրամ արժեքով՝ 35% Կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: […]
18:34 27.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» ուղղություններով: Ինչպես նաև, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված […]
18:27 27.09.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը քարի վերամշակման և հարդարման աշխատանքների համար, պոմպակայանի միջոցով, ապօրինի ջրառ է իրականացնում հարակից ձորակի առվակից։ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի ջրօգտագործումը։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է […]
18:22 27.09.2024
ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն առցանց եղանակով իրենց հուզող հարցերն է ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ: ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային […]
18:11 27.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. […]
18:06 27.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքմենստանի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ երկկողմ կապերի ընդլայնմանը և փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ աշխատանքը հետայսու ևս կշարունակի նպաստել Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության […]
17:47 27.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
17:42 27.09.2024
Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ […]
17:35 27.09.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք: Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով […]
16:42 27.09.2024
Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։ Ահազանգն անմիջապես փոխանցվեց Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնեց, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի […]
16:24 27.09.2024
Լիբանանում ուրբաթ կեսգիշերից վերսկսված իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 25-ը, Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։ «Ավելի քան 25 մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են ուրբաթ կեսգիշերից վերսկսված իսրայելական ավիահարվածների հետևանքով», – ասել է Աբյադը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրբաթ առավոտյան ինը հոգանոց ընտանիք է զոհվել […]
15:57 27.09.2024
Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ […]
15:15 27.09.2024
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես ՆԳՆ ենթակայության տակ […]
14:30 27.09.2024
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն […]
13:00 27.09.2024
Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարզերում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, […]
12:30 27.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված կրթական միջոցառմանը, որը անցկացվել է Եվրոպական կրթական հիմնադրամի «Teaching Excellence–Empowering Educators» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և նախնական […]
12:25 27.09.2024
Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին, հայտնում են Մայր Աթոռից։ «Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» […]
12:20 27.09.2024
Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։ Տեղեկացնում ենք, որ նշված բովանդակությամբ ահազանգ կամ հաղորդում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն […]
12:15 27.09.2024
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է, որն այսօր վերաբերում է ողջ մարդկությանը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի թեմայով: Նա ներկայացրել է հայաստանյան ռազմավարությունը, անդրադարձել կրթական և իրազեկման շրջանակում իրականացվող աշխատանքներին. «Հայաստանը հետևողականորեն մշակել […]
11:37 27.09.2024
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի […]
11:31 27.09.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացրել է տեսանյութ՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ 19.5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների մասին։
11:25 27.09.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը:
11:19 27.09.2024
Այսօր Արցախյան 2-րդ պատերազմի 4-րդ տարելիցն է։ Չորս տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող […]
11:00 27.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
10:40 27.09.2024
Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսվա գործունեությունը՝ ընդգծելով մի շարք նշանակալից միջոցառումներ, որոնք ուղղված էին մասնակիցների տեսագործնական գիտելիքների խորացմանն ու արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների կատարելագործմանը: Առանձնահատուկ կարևորություն է տրվել Բերդ համայնքի Նավուր բնակավայրի մանկապարտեզում անցկացված հատուկ տակտիկական ուսումնավարժությանը, որի նպատակն էր գնահատել և ամրապնդել արտակարգ իրավիճակներում արձագանքող անձնակազմի և փրկարարների հմտությունները: Սցենարի համաձայն՝ […]
10:20 27.09.2024
Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։ Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են […]