10:04 27.09.2024
Սեպտեմբերի 26-ին, ժամը 22:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ռ. Պ., ծնված 2003 թ.), «Hyundai» […]
22:15 26.09.2024
Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դարձել է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման ու լիազորությունների վերանայման հարցը: Այս թեմային անդրադարձել են ելույթ ունեցողներից շատ շատերը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես համաձայնել է, որ ՄԱԿ-ի կառույցների բարեփուխումը այլևս հետաձգել չի կարելի: Ի՞նչ հնարավորություններ ու վտանգներ կարող է իր մեջ թաքցնել այս գործընթացը, և […]
21:03 26.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նուբարաշենի 3 փողոց 1-24; 5 փողոց 1-24; 6 փողոց 1-24 առանձնատներ, 11։00-17:00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 34-101 առանձնատներ, Հերացու փ. 2, 2ա շենքեր […]
20:07 26.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ:
19:30 26.09.2024
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել, ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին: Նորից […]
19:26 26.09.2024
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհուրդի անդրանիկ նիստը։ Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետերը, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ, խորհրդի քարտուղարությունն […]
19:18 26.09.2024
Արժանապատիվ աշխատանքի ապահովման, աշխատողների իրավունքների պաշտպանության և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված գլոբալ նախաձեռնություններում համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել հանրահայտ երգիչ Ալոե Բլաքի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ալոե Բլաքը, ով ակտիվ ներգրավված է սոցիալական արդարությանն ուղղված տարբեր արշավներում, ակտիվ համագործակցում […]
19:07 26.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին:
18:58 26.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը: «Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին»,- Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հոբելյանի առիթով ԿԳՄՍ […]
18:33 26.09.2024
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
18:18 26.09.2024
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: «Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ […]
18:14 26.09.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կողմերը խոսել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության մասին:
17:42 26.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ:
17:35 26.09.2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի հետ: Վերջինիս ներկայացվել են քաղաքապետարանի առողջապահության վարչության հիմնական գործառույթները, նպատակները, առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները: Դավիթ Կարապետյանը նշել է, որ «Առողջ քաղաք» նախաձեռնության բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքներ կտարվեն: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթան էլ իր հերթին […]
17:28 26.09.2024
«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
17:01 26.09.2024
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
16:54 26.09.2024
Հնդկաստանի Բիհար նահանգում փառատոնի ժամանակ առնվազն 43 մարդ, այդ թվում՝ 37 երեխա, խեղդվել է, ևս երեքը անհետացել է գետերում և լճակներում «սուրբ լոգանք» ընդունելու ընթացքում, ասվում է նահանգի կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միջադեպերը տեղի են ունեցել նահանգի 15 շրջանում՝ նախորդ օրը տեղի ունեցած փառատոնի ժամանակ։ «Ընդհանուր առմամբ 43 դի է հայտնաբերվել այս […]
16:48 26.09.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 19-25-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին, ◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 20-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 22-ին և 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին, ◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր […]
16:22 26.09.2024
Սեպտեմբերի 25-ին կայացել է փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։ Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է […]
16:11 26.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողների տրամադրել աջակցություն 171 374,6 հազար դրամի շրջանակներում։ Ըստ հիմնավորման՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից վերանայվել են մարզերին տրամադրվող աջակցության չափը և մեխանիզմները։ Աջակցությունը տրամադրվում է թվով հինգ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի մասնակի և […]
16:00 26.09.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որոնք վերաբերում են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Ըստ հիմնավորման 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, […]
15:57 26.09.2024
Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը, որն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով: Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում […]
15:54 26.09.2024
Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված՝ շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում […]
15:51 26.09.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև […]
15:48 26.09.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հաջորդող ուսումնական տարիների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով: […]
15:41 26.09.2024
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր։ Տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը: Հայտնաբերվել է մշակված […]
15:10 26.09.2024
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանում Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ անցկացվող «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա են եղել նաև ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլ հյուրեր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում ընդգծել է ցուցադրության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Անդրանիկի […]
15:05 26.09.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության 7 սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման […]
14:36 26.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համապատասխան կայքէջում՝ https://rs.ge/TirPark-en?cat հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին: «Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու […]
14:07 26.09.2024
ՀՀ կառավարության հերթական որոշմամբ՝ 4 մարզերում (Տավուշ, Լոռի, Գեղարքունիք և Սյունիք) մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով 318․8 միլիոն ՀՀ դրամ է հատկացվել։ Ծրագրի մեծ մասը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո հրատապ լուծումներ պահանջող մի շարք հարցերի լուծմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ […]