TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:04 18.09.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 17-ին, կեսգիշերն անց, Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ` լիցքավորված հինգ փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին

12:56 18.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:  

̰
Ստեղծվել է ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ

12:36 18.09.2024

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։ Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու […]

̰
Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

12:30 18.09.2024

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 17-ի շրջիկ ծառայության ընթացքում գիշերվա ժամը 2-ի սահմաններում Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3 խմ բոխի տեսակի փայտանյութ: Որոտան գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին ծառերն ապօրինի հատել է […]

̰
Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ

12:05 18.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ։Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության, ցուցանակների […]

̰
Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխված օտարերկրացիների մոտ թմրանյութով փաթեթներ կային

11:33 18.09.2024

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 11-ին մոտ, մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցում ծառայող պարեկները նկատել են կասկածելի երիտասարդների: Փողոցին հարակից գերեզմանատան մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի Արտաշատի խճուղում բնակվող օտարերկրացի երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 28-ամյա օտարերկրացու մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենի 30 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել […]

̰
Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

11:25 18.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ «Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ընկերությունը։ Տրասպորտային հանգույցի թևերը արդեն իսկ ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ […]

̰
Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքները

11:20 18.09.2024

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ։ Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով՝ քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների տները, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություից։ «Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որից Կառավարության […]

̰
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

11:15 18.09.2024

Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Բացի այդ, Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար […]

̰
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:09 18.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում անցկացվելու է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Մասիս համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին Ռանչպար, Սիփանիկ, Սիս, Նորամարգ և Սայաթ-Նովա բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

11:03 18.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ «Այսպես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, […]

̰
Գյումրեցի 48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

10:55 18.09.2024

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունը, Գյումրիի Երևանյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,65 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Տղամարդը հայտնել է, որ կաթուցիչում թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար: Գյումրիի բնակիչ 48-ամյա տղամարդը […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-18-ը

10:37 18.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 38, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ […]

̰
Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:20 18.09.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:15 18.09.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
17-րդ հեծանվային զբոսանքը. կեցցե լուսաբացը. Նիկոլ Փաշինյան

10:05 18.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանք է իրականացրել և սոցցանցի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «17-րդ հեծանվային զբոսանքը. կեցցե լուսաբացը»։  

̰
Հրդեհ Աղավնաձոր գյուղում

09:54 18.09.2024

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16:04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։39-ին: «Դամրչոնց տապ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 12 հա […]

̰
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում

21:19 17.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hատուկ փրկարարները ճոպաններով իջել են ջրատարի մեջ և ջրից դուրս են բերել մահացածի մարմինը։ Տեղում […]

̰
Ինչո՞ւ էր Ադրբեջանը 4,5 տարի փակ պահում ցամաքային սահմաններն ու ինչո՞ւ է մտադիր վերջապես բացել դրանք

20:42 17.09.2024

Հոկտեմբերի 1-ից Ադրբեջանում, հավանաբար, կբացվեն ցամաքային բոլոր սահմանները, որոնք փակ են արդեն գրեթե 4,5 տարի: Հարևանների հետ սահմանները փակ պահելու ֆորմալ պատճառը կարանտինային ռեժիմն է, որը գործում է կորոնավիրուսային վարակի վտանգի հետ կապված: Մասնագետները կարծում են, որ իրական պատճառները ոչ թե առողջապահական են, այլ՝ զուտ քաղաքական: Փակ սահմանները Իլհամ Ալիևին իսկապե՞ս թույլ են տալիս պաշտպանել […]

̰
ԱՄՆ-ի կեղտաջրերում կաթվածահար անող վիրուս է տարածվում. NBC

18:51 17.09.2024

ԱՄՆ-ի կեղտաջրերի մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս էնտերովիրուսի D68 (EV-D68) կոնցենտրացիայի ավելացում, որը համարվում է սուր թուլացած միելիտի հարուցիչ, այն կաթվածահար է անում ողնուղեղը, հաղորդում է NBC News-ը։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին երկրում արդեն հայտնաբերվել է D68 վիրուսով վարակման 13 դեպք, ընդհանուր առմամբ, գրանցվել է 758 նման դեպք։ Վիրուսը ազդում […]

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

18:44 17.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։

̰
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակությանը

18:37 17.09.2024

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քրեական և բանտային բարեփոխումների ոլորտի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մեյսներին ու հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոյին։ Հանդիպման նպատակն էր կազմակերպել կարիքների գնահատման առաքելություն քրեակատարողական ոլորտում։ Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր […]

̰
Լոռու մարզում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

18:26 17.09.2024

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։00-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

18:06 17.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Քննարկվել են ջրամատակարարման, հեղեղատար, կոյուղատար համակարգերի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Անդրադարձ է եղել Երևանում ջրամատակարարման նոր ծավալների ապահովման հիմնախնդրին: Եղիազար Վարդանյանը կարևորել է դիտարկվող հարցերի վերաբերյալ կառուցապատողների մոտեցումները՝ ընդգծելով, որ նրանց առաջարկները և նախնական ուսումնասիրությունների արդյունքներն օգտակար կլինեն առաջիկայում շահագրգիռ […]

̰
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:54 17.09.2024

Սեպտեմբերի 17-ին Վիեննայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, Երկկողմ հարաբերությունների և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հարցերի գլխավոր տնօրեն Գրեգոր Քյոսլերը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական երկկողմ օրակարգի հարցերի […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում կառուցվում են ոռոգման համակարգեր

17:18 17.09.2024

Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում լուծվում է կարևոր խնդիր՝ կառուցվում են ոռոգման համակարգեր, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Սուբվենցիոն մի ծրագրով ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում Այգեպատ,Նորաշեն, Քաղցրաշեն, Մրգավետ, Մխչյան, Դիտակ, Դվին, Մրգանուշ բնակավայրերում։ Այս ծրագրի արժեքը կազմում է շուրջ […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը

16:50 17.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Վրեժ Կ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Դմիտրի Կ.-ի վարած «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով «Ford […]

̰
Վրաստանի խորհրդարանը բանտարկյալների զանգվածային համաներման մասին օրենք է ընդունել

16:44 17.09.2024

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քվեարկել են բանտարկյալների զանգվածային համաներման մասին օրենքի օգտին։ Խորհրդարանի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Օրենքը ստորագրության կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Համաներումը կվերաբերի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված քրեական հանցագործությունների համար դատապարտվածներին։ Այն չի ազդի մարդասպանների, թմրավաճառների և բռնաբարողների, ինչպես նաև այլ […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա են երիտասարդական ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ

16:37 17.09.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի […]

̰
Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում

16:16 17.09.2024

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:

̰
BACK_TO_TOP