20:42 17.09.2024
Հոկտեմբերի 1-ից Ադրբեջանում, հավանաբար, կբացվեն ցամաքային բոլոր սահմանները, որոնք փակ են արդեն գրեթե 4,5 տարի: Հարևանների հետ սահմանները փակ պահելու ֆորմալ պատճառը կարանտինային ռեժիմն է, որը գործում է կորոնավիրուսային վարակի վտանգի հետ կապված: Մասնագետները կարծում են, որ իրական պատճառները ոչ թե առողջապահական են, այլ՝ զուտ քաղաքական:
Փակ սահմանները Իլհամ Ալիևին իսկապե՞ս թույլ են տալիս պաշտպանել իր ժողորդին կորոնավիրուսից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Վերջին անգամ Ադրբեջանի կառավարությունը կարանտինային ռեժիմը երկարացրել էր հունիսին՝ 3 ամսով, և այժմ ադրբեջանական մամուլը գրում է, որ ամենայն հավանականությամբ, հերթական անգամ այլևս չի երկարացվի ռեժիմը և հոկտեմբերի 1-ից այն կհանվի և ցամաքային սահմանները ևս կբացվեն: Պաշտոնապես այս լուրը առայժմ չի հաստատվում: Կառավարության մամուլի խոսնակն ասել է, որ այս պահի դրությամբ առայժմ ոչինչ ասել չի կարող, բայց անուղղակի ձևով, այնուամենայնիվ, կարծես թե հաստատվում է:
Մասնավորապես՝ սովորաբար կարանտինային ռեժիմը երկարացվում էր մեկ ամիս առաջ, և մինչ այսօր որոշում չկա և դա վկայում է այն մասին կամ թույլ է տալիս ենթադրել, որ այս անգամ կարանտային ռեժիմը կհանվի և գլխավոր պատճառը, ես վստահ եմ, որ միջազգային COP29 ֆորումն է ու պարզապես ծիծաղելի կլիներ անցկացնել այդպիսի մասշտաբի միջազգային ֆորում մի երկրում, որի ցամաքային սահմանները փակ են:
Որքան գիտեմ, Ադրբեջանն աշխարհում միակ պետությունն է, որում կարանտինային ռեժիմ է գործում կորոնավիրուսային վարակի հետ կապված այն դեպքում, երբ վիրուսի բացահայտման գրեթե զրոյական ցուցանիշներ են Ադրբեջանում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ սահմանները փակ պահելու իրական պատճառները որո՞նք են: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:50 30.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը […] ...
14:45 30.04.2025
Շվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը վտանգի տակ կարող է հայտնվելՇվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը ռիսկի է դիմում կորցնելու իր արտահանման ծավալները և վնասներ կրելու՝ այլ երկրներին, առաջին հերթին՝ ԵՄ-ին, մատակարարվող արտադրանքի խիստ սահմանափակումների պատճառով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։ «Հաշվի առնելով եվրոպական ներդրումների միլիարդավոր դոլարները, որոնք մենք ակնկալում ենք առաջիկա տարիներին, ԵՄ երկրները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ կբացառեն շվեյցարական արտադրանքը իրենց մատակարարման շղթաներից», – ասել […] ...
14:35 30.04.2025
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...
14:30 30.04.2025
Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...
14:24 30.04.2025
Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփԳեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...