11:03 18.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Այսպես՝
սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
խոհանոցի պատերը, դռները եղել են անհարթ, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, պատուհաններն չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը. սահմանվել է ժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
16:30 18.06.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած16:20 18.06.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Մտքեր են […] ...
16:10 18.06.2025
ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականըՀունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։ 2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային […] ...
16:00 18.06.2025
Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄԸնդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […] ...
15:49 18.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...