18:22 11.09.2024
Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Իրաքից ժամանած պատվիրակությունը անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի […]
18:16 11.09.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում կա 13 հոդված, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ համաձայնեցրել են, 3 հոդված համաձայնեցրել են մասնակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։ Պատգամավորը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը առաջարկ […]
18:11 11.09.2024
Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (սեպտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: Մանրամասները՝ այստեղ:
17:54 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order» պանելային քննարկմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել արագ փոխակերպումների ենթարկվող գլոբալ ուժերի դինամիկային՝ ընդգծելով զարգացող երկրների էլ ավելի կարևորվող դերը գործող աշխարհակարգում: Այս համատեքստում […]
17:49 11.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարում, թե այսօր Հայաստանում դատական համակարգը լիարժեք անկախ է, ուստի դրան հասնելը ծայրահեղ անհրաժեշտություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բարձաձայնած՝ անկախ դատական համակարգ չունենալու, դատարանների որոշումների վրա լծակներ կիրառելու մեղադրանքներին: «Իհարկե, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը […]
17:44 11.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մանկավարժների հետ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը մի շարք վաստակաշատ մանկավարժների գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած ներդրման և երկարամյա ու բարեխիղճ մանկավարժական գործունեության համար պարգևատրել է շնորհակալագրերով: Մասնավորապես՝ նախարարության կողմից խրախուսվել են […]
17:34 11.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը, որոնց մաս են կազմել նաև Հայաստանում քննչական համակարգի պատմական հիշողությանը, անցյալն ու ներկան կամրջելուն, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի անցած տասնամյա ճանապարհի արժևորմանն ուղղված խորհրդանշական մի քանի նախաձեռնություններ։ Մասնավորապես, Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է հոբելյանական տարվա՝ 2024թ․ մեկնարկին ստեղծված […]
17:23 11.09.2024
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն իրավապահ մարմիններին հայտնել է սուտ տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է բարձրաստիճան պաշտոնատար անձին, բողոքել մեկ այլ բնակավայրում կատարված ասֆալտապատման […]
17:00 11.09.2024
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ԱՄՆ անտառային ծառայության հետ համատեղ, սեպտեմբերի 10-ից 13-ը Ուրցաձորի էկո-կենտրոնում անցկացնում է Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման միջազգային դասընթաց։ Մասնակցում են ՆԳ նախարարության փրկարար ծառայության, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ այլ պետական մարմինների ու գերատեսչությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ։ «Շատ եմ կարևորում […]
16:40 11.09.2024
Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:
16:25 11.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է: ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, […]
16:16 11.09.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։ Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի […]
15:57 11.09.2024
Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար: Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում: Քաղաքացիներն այսուհետ կարող են նաև հետևել ցանկացած […]
15:54 11.09.2024
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս: […]
15:22 11.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած […]
14:54 11.09.2024
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
14:02 11.09.2024
2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան […]
13:28 11.09.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, զորակոչից խուսափելու՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, փողերի լվացման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք […]
13:09 11.09.2024
Երևանում սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է […]
13:03 11.09.2024
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:53 11.09.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխատանքի ապագան. վարձատրություն, պաշտպանություն և նպատակ» թեմայով պանելային քննարկմանը։ Բանախոսել են նաև Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության նախարարի տեղակալ Օլտա Մանջանին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հարավային Աֆրիկայի Մարդկային գիտությունների հետազոտական խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Սառա Մոսոետսան, Կորեայի համալսարանի վաստակավոր […]
12:47 11.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:
12:38 11.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Լևոնյան, Առաքելյան, Գ.Հակոբյանց, Հասմիկի, Սպորտի, Գ. Զոհրապի, Լուկաշինի, Եղիազարյան, Սիսակյան, Ա. Սարգսյան, Չուխաջյան, Մարտիրոսյան, Թերլեմեզյան, Վ. Միրաքյան, Ռ. Մելիքյան փողոցների, Խ. Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Վշտունի փողոցի և 1-5 […]
12:30 11.09.2024
Ազգային ժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ կատարվող փոփոխությունն առավելապես տեխնիկական բնույթի է, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Նախարարը պարզաբանել է, որ նախագծով կարգավորվելու է այն քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը, որոնք սովորում են դպրոցներում կամ հիմնական կրթության հիմքով կրթությունը շարունակում են արհեստագործական […]
12:29 11.09.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]
12:23 11.09.2024
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված […]
11:34 11.09.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:24 11.09.2024
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։
11:19 11.09.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն։ Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներ։ Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների […]