17:44 11.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մանկավարժների հետ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը մի շարք վաստակաշատ մանկավարժների գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած ներդրման և երկարամյա ու բարեխիղճ մանկավարժական գործունեության համար պարգևատրել է շնորհակալագրերով: Մասնավորապես՝ նախարարության կողմից խրախուսվել են Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի դասատուներ Գայանե Գալստյանը (դաշնամուրի դասատու), Լինա Լևոնյանը (դաշնամուրի դասատու), Արթուր Ստամբոլցյանը (կիթառի դասատու) և Նելլի Սաղաթելյանը (տեսական առարկաների դասատու):
Դանիել Դանիելյանը շնորհավորել է ուսուցիչներին և մաղթել նորանոր հաջողություններ մասնագիտական ոլորտում: Նախարարի տեղակալը հետաքրքրվել է գեղարվեստական դպրոցի առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով:
«Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց իմ այցելությունից ամիսներ են անցել, և այս հանդիպումը հրաշալի հնարավորություն է՝ արձանագրելու և քննարկելու այս ընթացքում առաջացած հնարավոր հարցերը: Ուզում եմ նաև իմ գոհունակությունը հայտնել, որ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը Արարատի մարզում ծավալում է ակտիվ կրթամշակութային գործունեություն, ինչը կարևոր առաքելություն է երեխաների գեղագիտական դաստիարակության և զարգացման գործում»,- նշել է նախարարի տեղակալը:
Դպրոցի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ներկայացրել է դպրոցում իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը: Տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկա ամիսներին դպրոցի մյուզիքլային ներկայացումը «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում երևանյան բեմում ներկայացնել պատանի հանդիսատեսին:
Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու դպրոցին այս և մյուս բոլոր կարևոր նախաձեռնություններում:
Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի շրջանավարտներն իրենց ուսումը շարունակում են երաժշտական և արվեստի քոլեջներում, Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դպրոցի շրջանավարտ դաշնակահար Արթուր Գրիգորյանն ընդգրկված է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում:
Դպրոցը 2019 թվականից ակտիվ մասնակցում է «Քույր դպրոցներ» ծրագրում, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը պարբերաբար դպրոցում իրականացնում է ՀՀ Արարատի մարզի ուսումնամեթոդական և գործնական ծրագիրը և այլն: Նշվել է նաև, որ դպրոցի աշակերտները հանդիսանում են բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիրներ:
18:36 19.06.2025
Աշխարհի լավագույն դարպասապահները18:30 19.06.2025
65-ամյա տղամարդը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին մայրաքաղաքի 65-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...
18:22 19.06.2025
Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱզգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։ «Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրել է Բաբայանը։ Ընտրվելուց հետո […] ...
18:18 19.06.2025
«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […] ...
18:09 19.06.2025
Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողՀամայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...
17:54 19.06.2025
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...