12:23 11.09.2024
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։
Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորեց միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։
Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։
Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։
Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվեց նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...
21:32 19.06.2025
Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համարԵրևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:25 19.06.2025
Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակինՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին: «Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ և կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը և անվտանգությանը»,- նշվում է գրառման մեջ։ HoM Markus Ritter joined the patrol […] ...
21:18 19.06.2025
Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:11 19.06.2025
Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանըՀունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...