11:05 07.08.2024
114 Զանգերի կենտրոնն ամսական միջինում սպասարկում է 82 հազար հեռախոսազանգ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 114 Զանգերի կենտրոնի սպասարկման որակի բարելավման աշխատանքները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:48 07.08.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: «Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-հայտնում են ՊՆ-ից:
10:20 07.08.2024
Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել […]
10:13 07.08.2024
ՀՀ ԶՈՒ հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են «Դյուցազուն» որակավորման մրցույթին։ Մանրամասները՝ ՊՆ-ի տեսանյութում։
10:07 07.08.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ, տեղեկացնում են ՇՄՆ-ից։ «Միջոցառումների արդյունքում Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 116 հատ խեցգետնաորսիչ և 26 հատ ձկնորսական ցանց: Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել […]
10:00 07.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:48 07.08.2024
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին: Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։
22:09 06.08.2024
Օգոստոսի 6-ին, ժամը 18։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ […]
21:10 06.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Լենինգրադյան փ. 31բ, 31/1 շենքեր, Ավան՝ Աճառյան փ. 14, 16, 18, 20/2, 20/3, 22/1, 22/2, 36 շենքեր, հարակից առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ե․Թադևոսյան փ․ 3, 5, 7 շենքեր, Ե․Թադևոսյան փողոցի առանձնատներ […]
19:52 06.08.2024
Օգոստոսի 6-ին, ժամը 17:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի տարածքից քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
19:07 06.08.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Մայր բնության համար տնկի» խորագրով արշավի շրջանակներում մասնակցել է ծառատունկի: «Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակացությամբ Նյու Դելիում մեկնարկ է տրվել «Մայր բնության համար տնկի» խորագրով արշավին՝ պիպալ ծառի/թզենու (ficus religiosa) տնկմամբ։ Այս համատեքստում ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի […]
17:39 06.08.2024
Օլիմպիական խաղերը հնարավորություն են տալիս բարձրացնել իրազեկվածությունը կլիմայական գործողությունների և ցածր ածխածնային տեխնոլոգիաների վերաբերյալ: Խաղերի հյուրընկալումը հնարավորություն է տալիս արագացնել տեղական, տարածաշրջանային և ազգային կայունության ռազմավարությունները: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հյուրընկալողները պետք է ապահովեն կայունություն խաղերի ողջ ընթացքում, նվազագույնի հասցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, պահպանեն կենսաբազմազանությունը և կայուն […]
17:28 06.08.2024
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 16 365 երեխա։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է Telegram ալիքում։ Ըստ ներկայացված տվյալների՝ մոտ 17 հազար անչափահաս կորցրել է ծնողներից մեկին կամ երկուսին, մոտ 3,5 հազարը հայտնվել է սովի եզրին՝ սննդի սուր պակասի պատճառով։ Իսրայելական հրետակոծության հետեւանքով, Գազայի […]
17:17 06.08.2024
2024թ. օգոստոսի 4–ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32–ամյա տղամարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և […]
17:00 06.08.2024
Օգոստոսի 5-ին ՆԳ նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով պարգևատրվողներին , շնորհավորել է հատկապես առաջին սպայական կոչում ստացող պարեկներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ կրծքանշաններով ու մեդալներով […]
16:45 06.08.2024
Բանգլադեշում շարունակվում են անկարգությունները, վերջին 24 ժամվա ընթացքում ցուցարարները հրկիզել կամ ավերել են խորհրդարանի երկու պատգամավորների և նախկին վարչապետ Շեյխ Հասինայի կուսակցության ավելի քան 100 անդամների տները: Այս մասին հայտնում է Daily Observer լրատվական պորտալը` ոստիկանությանը հղումով : Այրված տներում հայտնաբերվել է վեց մարդու դի։ Օգոստոսի 5-ին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, որը 15 տարի ղեկավարել […]
16:24 06.08.2024
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից […]
16:10 06.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության՝ 12-ական, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 7, […]
15:58 06.08.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատի բնակիչ 71-ամյա տղամարդը աճեցնում, մշակում է կանեփի բույսեր, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ անձնական օգտագործման համար ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի […]
15:27 06.08.2024
Զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։ Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, […]
13:00 06.08.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։ Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00 կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։
12:49 06.08.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը: Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության […]
12:40 06.08.2024
Կորեայի Հանրապետությունում հանգստյան օրերին շոգի պատճառով մահացել է ևս երկու մարդ՝ այս տարի ջերմային հարվածների հետևանքով մահացությունների թիվը հասցնելով 14-ի, հայտնում է Կորեայի Հանրապետության ներքին գործերի և անվտանգության նախարարությունը։ Շոգ եղանակի պատճառով հիվանդանոց է դիմել մոտ 1690 մարդ։ Արդեն մի քանի օր է, ինչ Կորեայի Հանրապետության իշխանությունները շոգի մասին նախազգուշացումներ են տալիս: Met Office-ը կանխատեսում […]
12:26 06.08.2024
Գերմանական իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել իրենց քաղաքացիների տարհանումը Լիբանանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից Կիպրոսի միջոցով՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման մտավախության ֆոնին: Այս մասին հայտնում է Կիպրոսի հեռարձակման կորպորացիան (CyBC) : Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգում A400M տրանսպորտային ինքնաթիռները պատրաստ են թռչել Բեյրութ։ Ինչպես նշում է CyBC-ն, պոտենցիալ հակամարտության գոտում ապրում […]
12:18 06.08.2024
Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել […]
12:10 06.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:
11:52 06.08.2024
Օգոստոսի 8-ին, ժամը 15-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Գյումրիում հանդիպում կունենա քաղաքացիների հետ, տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնում (ք. Գյումրի, Ղորղանյան փող., 91/1 շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները ժամը 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժին։ Խնդրում ենք հարցերը ներկայացնել բացառապես Ներքին գործերի նախարարության գործունեության […]
11:04 06.08.2024
ՆԳՆ ՓԾ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ «Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։ Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։
11:00 06.08.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ ճանապարհահատվածի կառուցումն ավարտական փուլում է։ «Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կապալառու կազմակերպությունն առանձին տեղամասերում կատարում է ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:55 06.08.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: