TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 200 բանտարկյալներ փախել են Բանգլադեշի խիստ ռեժիմի բանտից

19:24 07.08.2024

Ըստ Jago լրատվական պորտալի՝ Բանգլադեշի արևելքում գտնվող բանտից 209 բանտարկյալի հաջողվել է փախչել, 6-ը գնդակահարվել են միջադեպի ժամանակ։ Բանտարկյալները երեքշաբթի կեսօրին անկարգություններ են կազմակերպել՝ փորձելով փախչել, ասել է բանտի խոսնակ Սուբրատա Կումարը: Երբ բանտի պահակները միջամտել են, բանտարկյալները հարձակվել են նրանց վրա։ Իրավիճակը կայունացել է միայն բանակի օգնությամբ։ Օգոստոսի 5-ին էլ Բանգլադեշում զանգվածային հակակառավարական ցույցերի […]

̰
Օգոստոսի 9-ին կդադարեցվի Դիլիջանի որոշ հասցեների գազամատակարարումը

19:12 07.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան 2-րդ, 3-րդ նրբանցքների, Գետափնյա, Կալինինի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

̰
Եվրոպական չափանիշներին համահունչ՝ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացում. նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության պատվիրակությանը

18:38 07.08.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին փոխարինող, գործերի ժամանակավոր հավատարմատար Արվիդաս Նաույոկաիտիսի պատվիրակությանը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համահունչ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրման համար: Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Եվրոպայի […]

̰
Անձրևների կանխատեսումները կդառնան առավել ճշգրիտ

18:11 07.08.2024

Տասնամյակների ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ իրադարձությունների բարդ և առեղծվածային հաջորդականությունը, որոնք թույլ են տալիս ամպերի մեջ գտնվող փոքրիկ կաթիլներին ամպի ներսում դառնալ առավել մեծ, որպեսզի թափվեն ցած։ Այդ գործընթացի առավել խորն ընկալումն ունի որոշիչ նշանակություն եղանակի և կլիմայի համակարգչային մոդելավորման բարելավման համար, որն էլ իր հերթին հանգեցնում է ավելի ճշգրիտ կանխատեսումների։ ԱՄՆ Ազգային գիտական […]

̰
Քննարկվել է ՇՄ նախարարի հրամանի նախագիծը

17:52 07.08.2024

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ քննարկվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը, հայտնում են ՇՄՆ-ից։ «Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն արդեն գտնվում է շրջանառման փուլում, հանրային քննարկման նպատակով սույն թվականի հուլիսի 15-ից մինչև հուլիսի 30-ը հրապարակված է եղել Իրավական […]

̰
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

17:43 07.08.2024

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Դրանք նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում՝ 73 բնակավայրերում և Երևան քաղաքում (ծրագրերը կցվում են): Մինչ միջոցառումների ցանկը կազմվել և հաստատել է՝ հաշվի առնելով երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որն իրականացվել […]

̰
2023 թվականի պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել Գառնիկ Սանասարյանը

17:05 07.08.2024

Ներկայացնում ենք 2023 թվականի պահպանության լավագույն ծառայող ճանաչված Գառնիկ Սանասարյանին. նա Ոստիկանությունում ծառայության 12 տարիների ճանապարհ է անցել։ «Ես կարծում եմ, որ ոստիկանությունում աշխատելու համար առաջնահերթ պետք է լինես ընկերասեր, մարդասեր, նվիրված աշխատանքին, սիրելով կատարես քո ծառայությունը»,-նշել է Գառնիկ Սանասարյանը։ :Նրա խոսքով՝ լավագույնի կոչումը պարտավորեցնում է առավել բարեխիղճ իրականացնել ծառայությունը։ Գառնիկ Սանասարյանը նաև նշում է՝ […]

̰
Տաթև-Աղվանի ավտոճանապարհին մի հատվածում վաղը իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

16:50 07.08.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը իրազեկում է վարորդներին՝ նշելով, որ /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) ավտոճանապարհի 0-ից 19-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 8-ին‚ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհը վաղը՝ ժամը 10-ից 20.00‚ փակ կլինի երթևեկության համար։ Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները նշված հատվածը կարող են շրջանցել Մ-2-Նորավան-Տաթև ճանապարհով»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է ապագա քրեական ոստիկանների և պարեկների ուսումնական գործընթացին

16:35 07.08.2024

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ՆԳՆ կրթահամալիր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Նախարարը հետևել է դասընթացներին, զրուցել դասախոսների և սովորողների հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով և ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածությամբ։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։ Վահե Ղազարյանը տվել է կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ։ […]

̰
Շարժական գրասենյակը տեղակայվել է Դիլիջանում. սպասարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շահառու տավուշցիները

16:25 07.08.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Տավուշի մարզում հետևել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին տեղակայվել է Դիլիջան քաղաքապետարանի հարակից տարածքում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շահառուները հնարավորություն են ստացել ոլորտի հետ առնչվող իրենց հարցերն ուղղել ծառայության աշխատակիցներին և տեղում ստանալ դրանց պատասխանները: Հարկադիր կատարումն […]

̰
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

15:59 07.08.2024

ՀՀ քննչական կոմիտեշի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
Ապօրինի հատել էր թաց կանգուն ծառեր

15:42 07.08.2024

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վարագավանի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարակից անտառածածկ տարածքից նույն գյուղի բնակիչը ապօրինի հատել է թաց կանգուն ծառեր և տեղափոխել իր առանձնատան բակ: Օգոստոսի 5-ին, ստացված տեղեկության ստուգման ժամանակ, ոստիկանները վարագավանցի 27-ամյա երիտասարդի մատնանշած տարածքում հայտնաբերել են ապօրինի հատած 18 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի թաց […]

̰
Օդերևութաբանություն ֆերմերների համար

15:23 07.08.2024

Ագրոօդերևութաբանական խորհրդատվությունն օգնում է ֆերմերներին տեղեկացված որոշումներ կայացնել ջրամատակարարման, պարարտանյութերի կառավարման, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, ցանքի և բերքահավաքի ժամկետների, ինչպես նաև տնտեսության վարման այլ մեթոդների վերաբերյալ: Ագրոօդերևութաբանական խորհրդատվական ծառայությունները ներառում են եղանակի կանխատեսումը’ սկսած կարճաժամկետ կանխատեսումից մինչև սեզոնային կանխատեսումներ, որոնք, ֆերմերային տնտեսությունների պայմանների մոնիթորինգի հետ համատեղ, կարող են օգնել գյուղատնտեսության վարման և ագրոպարենային համակարգի […]

̰
Նեպալում ուղղաթիռ է կործանվել, որում հինգ մարդ է եղել

15:12 07.08.2024

Ուղղաթիռը, որում եղել է հինգ մարդ, կործանվել է Նեպալի Շիվպուրի շրջանում։ Ըստ Himalayan Times-ի ՝ ուղղաթիռում եղել են Չինաստանի չորս քաղաքացիներ և նեպալցի օդաչու: Ինքնաթիռը օդ է բարձրացել Կատմանդուից և քիչ անց նրա հետ կապը կորել է։ Առայժմ տեղեկություններ չկան ուղևորների և օդաչուի ճակատագրի մասին։

̰
Հրդեհ Բագրատունյաց պողոտայում

14:46 07.08.2024

Օգոստոսի 7-ին, ժամը 11:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի […]

̰
Մայրաքաղաքում խարդախության նոր մեթոդ է արձանագրվել. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

14:35 07.08.2024

Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել: […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:00 07.08.2024

Երևանում оգոստոսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։ ​ Մարզերում օգոստոսի 7-9-ը և 12-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի […]

̰
Իսրայելը 2023 թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 10 հազար պաղեստինցու է ձերբակալել Արևմտյան ափին

13:53 07.08.2024

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Արևմտյան ափում իսրայելական անվտանգության ուժերի կողմից կալանավորված պաղեստինցիների թիվը գերազանցել է 10 հազարը: Այս մասին հայտնել է բանտարկյալների հարցերով պաղեստինյան հանձնաժողովը։ Ըստ տեղեկության ձերբակալություններն ուղեկցվում են բռնություններով,  գույքի առգրավմամբ և վնասումով կամ ոչնչացմամբ, արտադատական ​​սպանություններով։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք […]

̰
Ֆերիկ համայնքում տեղի կունենա մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն

13:47 07.08.2024

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և […]

̰
Հունաստանի ափերի մոտ 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:40 07.08.2024

Կրետեի ափերի մոտ 4,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 64 կմ հարավ, որտեղ ապրում է մոտ 137 հազար մարդ։ Օջախը ընկել է 15 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Մի քանի րոպե առաջ նույն վայրում տեղի է ունեցել 4,1 […]

̰
Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

13:27 07.08.2024

Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին հայտնում են  Երևանի քաղաքապետարանից։ Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության դեպքում կառուցապատող ընկերությունները կտուգանվեն:

̰
Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 30-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:21 07.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին

13:09 07.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.58 դրամ:  

̰
Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

13:02 07.08.2024

Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Այն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում: Թեմաների ֆինանսավորման մեկնարկն ակնկալվում է 2024 թ. օգոստոսից: Հիշեցնենք, որ գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում […]

̰
1 զոհ, երկու վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

12:57 07.08.2024

Օգոստոսի 6-ին, ժամը 9.55-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Շևրոլե», «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ 2106»-ի վարորդը՝ 68-ամյա Հրաչ Դ.-ն, մահացել է, իսկ «Շևրոլեի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
2025թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները

12:05 07.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։ «Մասնավորապես, Հարկային օրենսգրքով (հոդված 160) սահմանվել է, որ հիփոթե­քային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների մասով եկամտային հարկը չի վերադարձվում․ 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային […]

̰
Հայրիկի ներգրավվածությունը երեխայի խնամքին կարող է օգնել մայրիկին զերծ մնալ սթրեսային իրավիճակներից և գերհոգնածությունից․ ԱՆ

11:50 07.08.2024

Փոքրիկի խնամքը, մասնավորապես` կրծքով կերակրման ընթացքը, ոչ միայն ժամանակատար է, այլև մեծ ֆիզիկական էներգիա է պահանջում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Այստեղ է, որ օգնության են հասնում հայրիկները, չէ՞ որ նրանց ներգրավվածությունը կարող է օգնել մայրիկին զերծ մնալ սթրեսային իրավիճակներից և գերհոգնածությունից: Իսկ ի՞նչ կարող են անել հայրիկները Ե՛վ գյուղական, և՛ քաղաքային բնակավայրերում կանայք […]

̰
Երևանի քաղաքապետարանը համագործակցության է հրավիրում թափոնների կառավարման ոլորտում ներդրումային առաջարկներ ունեցող անձանց

11:45 07.08.2024

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երևանի քաղաքապետի 15․07․2024թ․ հ․ 885-Ա կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Երևան քաղաքում թափոնների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների քննարկման, ստացվող ներդրումային առաջարկների իրագործելիության գնահատման նպատակով։ Մշակվել է առաջարկի ներկայացման նվազագույն պահանջների ձևաթուղթ (հայերեն և անգլերեն), […]

̰
Աղստև գետի ավազանում հուլիս ամսին դիտված հորդացումները

11:30 07.08.2024

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիսի 27-28-ին Հանրապետության տարածքը գտնվել է Ազորյան անտիցիկլոնի կատարի հարավային ծայրամասերով անցնող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ «Ցուրտ մթնոլորտային ճակատը Կովկասյան լեռների ազդեցությամբ ներխուժել է և արևելքից, և արևմուտքից ինչով պայմանավորված՝ ողջ հանրապետությունում դիտվել է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ […]

̰
114 Զանգերի կենտրոնն ամսական միջինում սպասարկում է 82 հազար հեռախոսազանգ

11:05 07.08.2024

114 Զանգերի կենտրոնն ամսական միջինում սպասարկում է 82 հազար հեռախոսազանգ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 114 Զանգերի կենտրոնի սպասարկման որակի բարելավման աշխատանքները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
BACK_TO_TOP