15:21 08.08.2024
Կառավարությունը որոշում է ընդունել՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին […]
14:48 08.08.2024
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Տանձուտ գյուղի նշված տան նախասրահում և բակում հայտնաբերվել է ընդհանուր 11,66 գրամ կանեփանման զանգված: Զննության ժամանակ 69-ամյա տանտերը ննջասենյակի տարբեր հատվածներից ոստիկաններին է ներկայացրել Ֆ1 տիպի […]
14:31 08.08.2024
Օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1.40-ի սահմաններում, ՊԾ ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Իջնելով մեքենայից՝ ուղևորներից մեկը՝ Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, ճամփեզրի խոտածածկ տարածք է նետել պոլիէթիլենային տոպրակ, ինչը նկատել են պարեկները: Բացատրական աշխատանքի արդյունքում նա վերցրել է իր կողմից նետվածը և ներկայացրել պարեկներին։ Տոպրակում նռնականման առարկա […]
14:05 08.08.2024
Ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված, օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
13:58 08.08.2024
Գվատեմալայի հետ սահմանին գտնվող Չիապաս նահանգում սկսել են ձևավորվել զինված «ինքնապաշտպանական խմբեր», որոնք կոչ են անում տեղի բնակիչներին պայքարել թմրաբարոնների դեմ, հաղորդում է El Financiero թերթը: «Ինքնապաշտպանության ստորաբաժանման» ներկայացուցիչները, որոնք իրենց անվանել են «Autodefensa de Los Altos de Chiapas խումբ» (Լոս Ալտոս դե Չիապասի ինքնապաշտպանություն) ժամանել են նահանգի վեց մունիցիպալիտետներ և սկսել են թռուցիկներ տարածել՝ […]
13:51 08.08.2024
Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 տոկոսը կդառնա 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 5 հազարից կդառնա 6 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին որոշման նախագիծը նիստին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ նշեց, որ նախագծով առաջարկում են նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների դեպքում հետվճար չհաշվարկել, […]
13:13 08.08.2024
Օգոստոսի 7-ին, ժամը 11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վնասվածքներով 58-ամյա տղամարդու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 58-ամյա տղամարդուն դանակով մի […]
13:09 08.08.2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի երկու ծառայող մարտի 21-ի առավոտյան կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների երեք խախտման վերաբերյալ չեն կազմել արձանագրություն. վարորդն ազատվել է վարչական պատասխանատվությունից: Հետագայում ծառայողն ընդունել է վառելիք տալու վարորդի առաջարկը […]
12:37 08.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:
12:30 08.08.2024
ՊԾ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 8-ի կեսգիշերին Աշտարակի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 49-ամյա վարորդը, մեքենան ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխելու ճանապարհին, պարեկներին գումար է առաջարկել: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության […]
12:16 08.08.2024
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00:00-04։00-ը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան, Շինարարների, Բաշինջաղյան և Բեկնազարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։ Այս մասին տեղեկացնում են ԿՇՄՊ-ից։ «Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:52 08.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության՝ 8-ական, խարդախության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ […]
11:46 08.08.2024
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024/2»» մրցույթ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը: Մրցույթին կարող են մասնակցել 1984 թ. հունվարի 1-ից […]
11:29 08.08.2024
Նախօրեին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողությամբ պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու ԱՀ/ԱԶ սահմանին հումանիտար և անվտանգության իրավիճակը, այս մասին հայտնում են առաքելության սոցցանցի էջում։ «Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպեցին քաղաքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով մեզ ջերմորեն ընդունեց գյուղում»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:24 08.08.2024
Օգոստոսի 7-ին, ժամը 11.57-ին, Արարատ քաղաքի համայնքային կոմունալ ծառայությանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի կա։ Մեկնած օպերատիվ–քննչական խումբը նշված վայրում՝ աղբամանների մոտ, հայտնաբերել է ինքնությունը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու դի։ Արտաքին նկարագիրը․ հասակը 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն, ձախ […]
11:08 08.08.2024
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար, հայտնում են ՆԳՆ-ից։ «Բազմասերիանոց դրամայի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ. տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, ներկայացվել […]
10:55 08.08.2024
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ համակարգչի դիմաց ամենօրյա աշխատանքը, երկարատև ընթերցանությունը կամ էկրաններից օգտվելու չարաշահումը կարող են հանգեցնել աչքերի լարվածության, «չոր աչքերի համախտանիշի» և գլխացավի: «Ի՞նչ անել պարբերաբար կատարել ընդմիջումներ` կիրառելով «20 -20-20» կանոնը»,-նշում են ԱՆ-ից:
10:35 08.08.2024
Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում […]
10:22 08.08.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:06 08.08.2024
Օգոստոսի 8-ին, ժամը 00:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է […]
10:00 08.08.2024
Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության […]
22:33 07.08.2024
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածուի պաշտոնի համար ներկայացված Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը անմիջապես իր առաջադրումից հետո մարտահրավեր է նետել հանրապետականների փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին: Նա հակառակորդին բանավեճի է հրավիրել: «Անհամբերությամբ եմ սպասում այդ տղայի հետ բանավեճին, եթե իհարկե նա համարձակվի իրեն բազմոցից պոկել ու գալ», – ասել է Ուոլցը: Արդյո՞ք սպասելի էր այն, […]
22:04 07.08.2024
Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է, Իսրայելը պատրաստվում է հարձակման Իրանի և նրա դաշնակիցների, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից: Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը խոստացել է «պատասխան միջոցներ ձեռնարկել», «Հեզբոլլահն» ասել է, որ պատասխանը «հեռու չէ»: Իսրայելում մտավախություն ունեն, որ երկրի հյուսիսը, մասնավորապես՝ Հայֆան, առաջինը հարձակման կենթարկվի, արդեն պատրաստվել են հազարավոր հիվանդանոցային մահճակալներ, […]
20:27 07.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գնահատման և թեստավորման կենտրոնի» թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանին: Անդրադարձ է եղել այս տարվա բուհական ընդունելության քննությունների և մրցույթների արդյունքներին: Ալեքսան Եսայանը նշել է, թե որ բուհերում է հատկապես շատ եղել թափուր տեղերի թիվը, որ առարկաներից է գրանցվել ամենաբարձր և ամենացածր առաջադիմությունը: Հյուրը խոսել է նաև քննությունների ընթացքում դիմորդների կողմից տեխնիկական […]
20:12 07.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շինարարների փ. 15/2 շենք, Արզումանյան փ. 20ա շենք, Սիսակյան փ. 16 շենք, Անդրանիկի փ. 46, 48, 50 շենքեր, Սվաճյան փ. 32 շենք, Ավան՝ Աճառյան փ. 4, 6, 8, 10, 12, 18, […]
19:46 07.08.2024
Օգոստոսի 7-ին, ժամը 15:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Ա.-ին (ծնված 1975 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
19:24 07.08.2024
Ըստ Jago լրատվական պորտալի՝ Բանգլադեշի արևելքում գտնվող բանտից 209 բանտարկյալի հաջողվել է փախչել, 6-ը գնդակահարվել են միջադեպի ժամանակ։ Բանտարկյալները երեքշաբթի կեսօրին անկարգություններ են կազմակերպել՝ փորձելով փախչել, ասել է բանտի խոսնակ Սուբրատա Կումարը: Երբ բանտի պահակները միջամտել են, բանտարկյալները հարձակվել են նրանց վրա։ Իրավիճակը կայունացել է միայն բանակի օգնությամբ։ Օգոստոսի 5-ին էլ Բանգլադեշում զանգվածային հակակառավարական ցույցերի […]
19:12 07.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան 2-րդ, 3-րդ նրբանցքների, Գետափնյա, Կալինինի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
18:38 07.08.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին փոխարինող, գործերի ժամանակավոր հավատարմատար Արվիդաս Նաույոկաիտիսի պատվիրակությանը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համահունչ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրման համար: Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Եվրոպայի […]
18:11 07.08.2024
Տասնամյակների ընթացքում գիտնականները փորձել են հասկանալ իրադարձությունների բարդ և առեղծվածային հաջորդականությունը, որոնք թույլ են տալիս ամպերի մեջ գտնվող փոքրիկ կաթիլներին ամպի ներսում դառնալ առավել մեծ, որպեսզի թափվեն ցած։ Այդ գործընթացի առավել խորն ընկալումն ունի որոշիչ նշանակություն եղանակի և կլիմայի համակարգչային մոդելավորման բարելավման համար, որն էլ իր հերթին հանգեցնում է ավելի ճշգրիտ կանխատեսումների։ ԱՄՆ Ազգային գիտական […]