21:47 21.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
21:28 21.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավթաշեն «Ձոր 2» թաղամաս, Դավթաշեն թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Հասրաթյան փ. 25/4, 25/6, 25/8 շենքեր, ՀԱ Բ-1 թաղ․ 3/1, 5/1, 6, […]
19:44 21.03.2025
Մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:24 21.03.2025
Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ այցելել էր Իջևան: Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարևորել է խաղաղությունը Հարավային Կովկասում՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա նշել է, որ տարածաշրջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:14 21.03.2025
Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու և համագործակցություն խթանելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։ Միրզոյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը համարում է վճռորոշ տարածաշրջանային խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։ «Որոշակի շոշափելի առաջընթաց արդեն գրանցվել է ուղիղ […]
18:55 21.03.2025
Մարտի 5-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների կողմից առկա և առցանց ձևաչափերով կազմակերպվել և անց է կացվել «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային փրկարարական վարչությունների, ոստիկանության ՕԿԿ համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված թվով 100 աշխատակից։ Դասընթացի նպատակն էր օպերատորների […]
18:48 21.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջերս Ֆրանսիական համալսարանում մեկնարկած «Իրավաբանական կլինիկա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավաբանական աջակցություն տրամադրել խոցելի խմբերին։ Այս համատեքստում, […]
18:36 21.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) կողմից հաստատված PVS Gap Analysis Update առաքելության շրջանակներում։ Քննարկվել են անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ Այս համատեքստում հյուրերին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել և ներկայումս իրականացման փուլում է […]
18:30 21.03.2025
Մարտի 17-ին՝ երեկոյան ժամը 10:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու: Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել […]
18:22 21.03.2025
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին: Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու: Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝ Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ […]
18:14 21.03.2025
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան […]
17:55 21.03.2025
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ […]
17:48 21.03.2025
Մարտի 20-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Սյունիք բնակավայրում գործող հանրային սննդի օբյեկտում պատրաստում են կեղծ օղի և կոնյակ ու վաճառում հաճախորդներին: Հետագա միջոցառումներն իրականացվեցին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում օբյեկտը շահագործող 40-ամյա տղամարդն ընդունեց, որ Երևանի առևտրի կենտրոններում գնած սպիրտանյութով և դրոշմանիշներով պատրաստել է տարբեր ապրանքանիշների […]
17:05 21.03.2025
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։ «Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական […]
12:09 21.03.2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է […]
11:50 21.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական […]
08:10 21.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից) և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ […]
07:43 21.03.2025
Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
00:36 21.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է […]
23:47 20.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության […]
21:28 20.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
21:08 20.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ գործընկերոջ՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ Երևանում հետևում են Ազգերի լիգայի Հայաստան ֊ Վրաստան ֆուտբոլային խաղին։ Նախարարը գրառմանը կից հրապարակել է լուսանկար մարզադաշտից:
20:27 20.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի փ. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի […]
19:47 20.03.2025
Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար: *** Նույն օրը Գեղարքունիքի […]
19:40 20.03.2025
Հակակոռուպցիոն կոմիտեն կղեկավարի Արթուր Նահապետյանը, կկարգավորվի մշակութային աճուրդների դաշտն ու միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:20 20.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի […]
19:11 20.03.2025
Մարտի 17-ին` ժամը 12:29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է: Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ: Ձեռնարկված […]