19:47 20.03.2025
Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար: *** Նույն օրը Գեղարքունիքի […]
19:40 20.03.2025
Հակակոռուպցիոն կոմիտեն կղեկավարի Արթուր Նահապետյանը, կկարգավորվի մշակութային աճուրդների դաշտն ու միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:20 20.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի […]
19:11 20.03.2025
Մարտի 17-ին` ժամը 12:29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է: Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ: Ձեռնարկված […]
19:00 20.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել […]
18:44 20.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետին: «Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
18:36 20.03.2025
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
18:21 20.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գենտի համալսարանի պատվիրակությանը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր Միեկ վան Հերրեեգեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և […]
17:48 20.03.2025
Մարտի 15-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարել: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ստացվել են տեղեկություններ, որ նշված արարքը կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ: Մարտի 19-ի առավոտյան ժամը 8:20-ին, գողություն կատարելու կասկածանքով, նա ձերբակալվել և […]
17:35 20.03.2025
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները մարտի 19-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հրազդանի բնակիչ 22-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահում է հրազեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա նույն օրը, կեսգիշերն անց, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել […]
17:27 20.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 22-ը ժամը 09:00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի՝ ✅Աճանան գյուղի, ✅Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի և հարակից իրավաբանական բաժանորդների, ✅Նորաշենիկի մայրուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17:12 20.03.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը: Արսեն Այվազյանը ողջունելով ՉԺՀ պատվիրակության ղեկավար Խու Չժիվէնին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն անդրադարձել է 2023 թվականին Քննչական կոմիտեի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցին՝ ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը: Խու […]
16:37 20.03.2025
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները […]
16:30 20.03.2025
Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: «Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ոստիկանությունը հորդորում է […]
16:24 20.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորությամբ։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել համագործակցության համար՝ կարևորելով ԶՖԳ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման նախաձեռնություններում։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին։ ԶՖԳ-ն հետաքրքրված է […]
15:07 20.03.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, մարտի 19-ին, կեսգիշերն անց, Գարեգին Նժդեհի հրապարակից, ապօրինի կերպով գազային օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տարել 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, մյուսի մոտ՝ 15 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Երիտասարդները […]
14:42 20.03.2025
Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ին գումարված նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի […]
12:32 20.03.2025
Համաշխարհային երջանկության զեկույցի հրապարակման համաձայն՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը։ Հրապարակվել է նաև աշխարհի ամենադժբախտ երկրների ցանկը։ Այսպես, Աֆղանստանը ճանաչվել է ամենադժբախտ երկիրը, ինչպես 2024 թվականին։ Ցուցակում են նաև Սիերա Լեոնեն, Լիբանանը, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Եմենը:
12:02 20.03.2025
Համաշխարհային երջանկության զեկույցի հրապարակման համաձայն՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը, երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան, 66-րդը՝ Ռուսաստանը, 111-րդը՝ Ուկրաինան։ Համաձայն 2024 թվականի համաշխարհային երջանկության զեկույցի՝ լավագույն եռյակում, ինչպես 2023 թվականին, բոլոր սկանդինավյան երկրներն էին։ Փաստաթղթի համաձայն՝ ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում ներառվել են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և […]
11:12 20.03.2025
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում․ Կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում […]
09:49 20.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի […]
08:40 20.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
08:23 20.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արարատի մարզում մառախուղ է։
00:38 20.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
00:30 20.03.2025
Նախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ոռոգման ցանցի բարելավումներով պայմանավորված՝ ընդլայնվել են կանաչապատ գոտիները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
00:22 20.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք […]
00:04 20.03.2025
Երևանի մանկապարտեզներում մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում՝ ստեղծելով հարմարավետ միջավայր մեր փոքրիկների համար։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թիվ 63 մանկապարտեզի բակը, ինչպես նաև այլ բակեր, շուտով կհանձնվեն շահագործման։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:44 19.03.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 8-14-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Արարատ քաղաքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 9-ին, 10-ին և 14-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե […]
22:44 19.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը: