23:47 20.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։
ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։
Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...
16:29 18.08.2025
Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է պրոֆեսիոնալ առաջին մենամարտումԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշանավորել է հաղթանակով։ Հովհաննիսյանն ԱՄՆ-ի Փլանթ Սիթի քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 6-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Քենեթ Սենեին (ԱՄՆ, 4-3)։ 27-ամյա հայ բռնցքամարտիկը 43 մենամարտ է անցկացրել սիրողական բռնցքամարտում։ Նա Հայաստանի հավաքականում վերջին մեդալը նվաճել է հունիսին` դառնալով Վրաստանի Բաթում քաղաքում […] ...
16:20 18.08.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են Սիսիան-Քաջարան […] ...
16:13 18.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 11-17-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.56 մ (17.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.735 մլն.մ³, […] ...
16:04 18.08.2025
ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար․ հայտարարությունՀՖՖ-ն հորդորում է սև շուկայից Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել։ «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել […] ...
15:55 18.08.2025
Ներկայացվել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է օգոստոսի 11-17-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաք։ Շարունակվել է խոտաբույսերի աճը և ծխախոտի տերևների չորացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական սնուցող ոռոգման աշխատանքներ։ Առանձին լեռնային շրջաններում […] ...