TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղն իր տարածվածությամբ երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո

11:20 31.07.2024

Իսկ Դուք գիտե՞ք, որ մարդկանց շուրջ 85%-ը կյանքի ընթացքում վարակվում է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) որևէ տեսակով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հայաստանում՝ 15-44 տարեկան կանանց շրջանում, արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է, իր տարածվածությամբ երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Առողջ լինելը քո ընտրությունն է, պատվաստվի՜ր այսօր»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Արագածոտնի մարզի Թալին համայնքում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

11:10 31.07.2024

Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլանի՝ հուլիսի 24-ին Թալին համայնքում կազմակերպվել և անց է կացվել «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Ուսումնավարժությանը մասնակցում էին Թալին համայնքի ՔՊ շտաբը, ՔՊ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 31-ին

10:53 31.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.54 դրամ:  

̰
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

10:33 31.07.2024

Հուլիսի 30-ին, ժամը 19:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան […]

̰
ՃՏՊ Կոշ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:24 31.07.2024

Հուլիսի 30-ին, ժամը 19:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1989 թ.) […]

̰
Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարի վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ

10:18 31.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի […]

̰
Մայրաքաղաքում շարունակվում է վարչական շրջանների բակերի բարեկարգումը

22:07 30.07.2024

Մայրաքաղաքում շարունակվում է վարչական շրջանների բակերի բարեկարգումը: Նուբարաշենում այս տարի արդեն երկու բակ ամբողջությամբ, երկուսը մասնակի բարեկարգված է, առաջիկայում էլ կմեկնարկվի ևս չորսի բարեկարգման գործընթացը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նորք-Մարաշ վարչական շրջանում երեք ծրագիր կա. առաջնահերթություն է տրվում խիտ բնակեցված՝ բազմաբնակարան շենքերին հարող տարածքներին: Մինչև տարեվերջ Նորք-Մարաշում նաև շների համար առանձնացված զբոսայգի կկառուցվի: Խաղահրապարակներ, մարզասարքեր, […]

̰
Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին․ ՊՆ

20:16 30.07.2024

Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին, Հայաստանում պաշտոնավարումն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկիին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Յարսլավ Օլեշկևիչին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Արման Սարգսյանը շնորհավորել է Յարսլավ Օլեշկևիչին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, իսկ գնդապետ Վիշնևսկիին շնորհակալություն հայտնել համատեղ […]

̰
Քաղաքացին գումար է վճարել որպես կաշառք. ՆԳՆ

20:04 30.07.2024

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց, ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ […]

̰
Հուլիսի 31-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

19:47 30.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 26, 28, 30, 32 շենքեր, թիվ 180 դպրոց, թիվ 6 և 8 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15:00 […]

̰
Կդադարեցվի Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը

19:35 30.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 1-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Առինջում հնչած կրակոցների, 2 անձի հրազենային վնասվածքներ հասցնելու և խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են․ երեք անձ ձերբակալվել է

19:30 30.07.2024

2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Առինջ գյուղի 25-րդ փողոցում ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու մասին։ Նույն օրը երկու տարբեր բուժհաստատություններ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել նույն գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն։ Դեպքի առթիվ հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ […]

̰
Կանանց գումարտակի համալրումը շարունակվում է. ժամկետային զինծառայող Լուիզա Զաքարյան

17:30 30.07.2024

Եվս մեկ անուն-ազգանուն, ևս մեկ համարձակ հայուհի, որն իր ուժերին վստահ կամավոր հիմունքներով պարտադիր վեցամսյա ժամկետային ծառայության է անցել Զինված ուժերում: Բանակային կենցաղին ու առօրյային արդեն հարմարված շարքային Զաքարյանը ոգևորված է ու առավել քան համոզված՝ ճիշտ որոշում է կայացրել: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:

̰
Օշական գյուղի 55-ամյա բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացուն որսորդական հրացանով մարմնական ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

16:42 30.07.2024

2024 թվականի հուլիսի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 22-ի երեկոյան Օշականի ձորից «Ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Օշական գյուղի 60-ամյա Կ.Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից իր վրա կրակելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ […]

̰
«Սևան» ՔԿՀ-ին 120 գիրք է նվիրաբերվել Ազգային գրադարանի և Պարույր Սևակի տուն-թանգարանի կողմից

16:36 30.07.2024

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ, Ծառայության ստորաբաժանումների ներկայացուցիչների ուղեկցությամբ՝ կազմակերպվել է այց ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Այցի հիմնական նպատակն էր ներկա լինել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության շրջանակներում հիմնարկում կազմակերպվելիք միջոցառմանը, որի հյուրերն էին Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքափոխանակության բաժնի […]

̰
Անօգնական վիճակում գտնվող 73-ամյա կնոջ սպանության համար մեղադրվում է վերջինիս որդին. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:15 30.07.2024

Ավարտվել է որդու կողմից մորը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, […]

̰
Պայուսակում զենք և զինամթերք է հայտնաբերվել

15:07 30.07.2024

Հուլիսի 29-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, պարեկային ծառայության ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ճամբարակի բնակիչ 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր. նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ համաքաղաքացի 33-ամյա ուղևորը մեքենայից մոտ 20-30 մետր հեռանալով՝ պայուսակը նետել է ճամփեզրի խոտերի մեջ: Նա ապօրինի զենք, […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ հուլիսի 30-ին

14:47 30.07.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը առափնյա հատվածում հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:39 30.07.2024

Երևանում հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է […]

̰
Վերջին մեկ օրում արձանագրվել է 15 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

14:12 30.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 48, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության, թմրանյութի հայտնաբերման՝ 7, գույքը […]

̰
Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրության գործունեությունը

14:04 30.07.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացրած ստուգայցի ընթացքում պարզել են, որ արտադրությունը չունի հանդերձարան աշխատակիցների համար։ Կաթնամթերքի արտադրության գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։

̰
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել գետից

13:55 30.07.2024

Հուլիսի 30-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղ տանող ճանապարհին բեռնատարն արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Խաչաղբյուր գետից քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել «ZIL» […]

̰
Խուլիգանություն՝ հրազենի գործադրմամբ. կան ձերբակալվածներ

13:40 30.07.2024

Հուլիսի 29-ի ժամը 19.10-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող մի գրասենյակում ինքնաձիգներից կրակոցներ են արձակում: Ժամը 19.40-ին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» է հաղորդում ստացվել. Առինջ գյուղից հրազենային վիրավորումով բուժօգնության էր դիմել նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդ: Րոպեներ անց նույնաբովանդակ հաղորդում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է ստացվել. շտապօգնության […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր

13:32 30.07.2024

Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երասխահուն գյուղում

13:17 30.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 21-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջանիբեկ Գ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մեկնարկել է ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության հայտագրումը

13:10 30.07.2024

Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2024-2025 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով (արվեստ, սպորտ և […]

̰
Վրաերթի ենթարկվածներից երկուսը մահացել են, երրորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

12:33 30.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու: Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 30-ին

12:10 30.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.53 դրամ:  

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի մի մասի կառուցումն ընթացքի մեջ է

11:38 30.07.2024

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ37+545-կմ71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 50%-ը։ Ակտիվ ընթացքի մեջ են տարբեր հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 10կմ (որից մոտ 6կմ աջակողմյան և մոտ 4կմ ձախակողմյան հատվածներում) ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, ևս […]

̰
Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով. ԱՆ

11:27 30.07.2024

Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները. բարձր ջերմություն, հազ, ռինիտ քթահոսություն աչքերի կարմրություն մարմնի ցանավորում Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում: Կարմրուկը […]

̰
BACK_TO_TOP