Արագածոտնի մարզի Թալին համայնքում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Արագածոտնի մարզի Թալին համայնքում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

11:10 31.07.2024

Համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլանի՝ հուլիսի 24-ին Թալին համայնքում կազմակերպվել և անց է կացվել «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Ուսումնավարժությանը մասնակցում էին Թալին համայնքի ՔՊ շտաբը, ՔՊ կազմավորումների ղեկավար կազմը, սահմանամերձ բնակավայրերի վարչական ղեկավարները, տարհանման հանձնաժողովը:
Ուսումնավարժության նպատակն էր.
• ստուգել համայնքի ՔՊ պլանի իսկությունը,
• կատարելագործել համայնքի ղեկավար կազմի, ՔՊ շտաբի,
ՔՊ կազմավորումների ղեկավարների ունակությունները ռազմական դրության պայմաններում ճիշտ որոշումների ընդունման և պլանով նախատեսված ՔՊ միջոցառումների իրականացման ուղղությամբ:
Շտաբային ուսումնավարժությունն անցկացվեց 2 փուլով: Ըստ սցենարի առաջին փուլն իր մեջ ներառում էր ՔՊ շտաբի գործողությունները հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում, որի ընթացքում իրականացվեց համայնքի ղեկավար կազմի ազդարարում և հավաք, կազմակերպվեց հետախուզություն և իրավիճակի գնահատում: Մասնակիցների կողմից ներկայացվեցին հետախուզության կազմակերպման և պատրաստականության բերման միջոցառումները:
Երկրորդ փուլում խաղարկվեցին ՔՊ շտաբի գործողությունները հակառակորդի հարձակման դեպքում և դրանից հետո: Ներկայացվեցին «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում իրականացվող միջոցառումները: Մասնակիցները խնդրադրվեցին, այնուհետև, ըստ գործառույթների, ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը։ Ուսումնավարժության ողջ ընթացքում խաղարկվեցին իրավիճակների զարգացման պլանով նախատեսված միջանկյալներ:
Ուսումնավարժության ավարտին իրականացվեց արդյունքների վերլուծություն, ամփոփվեցին մասնակիցների կատարած աշխատանքները, վեր հանվեցին առկա խնդիրները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ վերջիններիս շտկման և վերացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

14:57 24.06.2025

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...

Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 24.06.2025

Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ

14:43 24.06.2025

Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը: ««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել […] ...

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

14:35 24.06.2025

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […] ...

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

14:25 24.06.2025

Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

14:18 24.06.2025

Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...

BACK_TO_TOP