TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

13:28 29.07.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար  ծառայությունը։

̰
EGYAID կրթաթոշակների դիմելու հնարավորություն

13:07 29.07.2024

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության արտագաղթյալների ենթահանձնաժողովի մշակութային փոխանակման հարցերով հանձնաժողովը հայտարարում է EGYAID կրթաթոշակների համար 2024-2025 ուսումնական տարվա դիմումների ընդունելություն՝ բակալավրի և հետբուհական կրթական ծրագրերով ուսանելու համար։ Նշված կրթաթոշակային ծրագրին հնարավոր է դիմել https://admission.study-in-egypt.gov.eg հղումով։ Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից նյութից:

̰
Փրկարարները վատառողջ քաղաքացուն իջեցրել են սարից

12:55 29.07.2024

Հուլիսի 29-ին, ժամը 06:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղին հարակից սարալանջից վատառողջ քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Պ.-ին (ծնված 1980 թ.) փրկարարական ավտոմեքենայով սարից իջեցրել (մոտ 7կմ) և մոտեցրել […]

̰
«Քրեակատարողական բժշկության կենտրոնում» Հեպատիտ Ց-ի ախտորոշումն ու բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար

12:40 29.07.2024

Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում 2022 թվականից Հեպատիտ Ց-ի ախտորոշումն ու բուժումն իրականացվում է ամբողջությամբ անվճար` պետական պատվերի շրջանակներում: Ծրագրի մեկնարկից ի վեր կատարվել է շուրջ 800 ՊՇՌ հետազոտություն, բուժում է ստացել շուրջ 360 ազատազրկված անձ: Թեման մանրամասնում է ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը։

̰
Հունիսի 11-ին Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է

12:37 29.07.2024

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», […]

̰
1 զոհ, 8 վիրավոր. վթար Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհին

12:34 29.07.2024

Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «Սուզուկի» և «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ: «Սուզուկիի» վարորդը, 5 ուղևորները և «Ինֆինիտիի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ինֆինիտիի» 74-ամյա ուղևոր Ֆրիդա Ղ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
29-ամյա կնոջը դանակահարած տղամարդը ձերբակալվել է

12:26 29.07.2024

Հուլիսի 27-ի գիշերը՝ ժամը 22.07-ին, «Աստղիկ» բժշկական կենրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կտրած-ծակած վերքերով՝ 29-ամյա կին և ձեռքի կտրած-ծակած վնասվածքով՝ 58-ամյա տղամարդ: Ժամը 22.40-ին հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև 54-ամյա տղամարդու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին

12:08 29.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:  

̰
Տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը. ԱՆ

11:50 29.07.2024

«Արմեդ» Առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 9:00-ն, տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի: Նախապես հերթագրված, պլանավորված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվի նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի: Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, […]

̰
Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:40 29.07.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

11:35 29.07.2024

Հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի  հետևանքով. այրվում է ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ […]

̰
«Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ». համաշխարհային կոնգրես՝ Հայաստանում

11:30 29.07.2024

ԲՏԱ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կանցկացվի համաշխարհային կոնգրես «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։ «Ի՞նչ է սպասվում միջոցառման շրջանակներում WCIT 2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն […]

̰
Մեղրի համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 29.07.2024

Հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք, Կարճևան, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Նախորդ շաբաթ Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440 հազար 812 ուղևոր

11:15 29.07.2024

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 440 հազար 812 ուղևոր, տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։ «Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 720-ը երեք վագոնանի, 1214-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Կատարողականը 100,2%»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Ստուգայցի ժամանակ ննջասենյակում ապօրինի հրազեն է հայտնաբերվել

11:00 29.07.2024

Զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնի թույլտվության համակարգի ծառայողը ստուգայց է կատարել Չինարի գյուղի բնակիչ, որսորդմիության անդամ 33-ամյա երիտասարդի առանձնատուն: Մահճակալի տակ՝ ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերվել է «Իժ» մոդելի մեկփողանի որսորդական ողորկափող հրազեն: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ հրազենը պատկանում է 49-ամյա համագյուղացուն, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է […]

̰
ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել․ ՀՀ ՊՆ

10:47 29.07.2024

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը:

̰
Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար պահպանենք հրդեհային անվտանգության կանոնները. ՆԳՆ

10:33 29.07.2024

Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: 2015-ից 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անտառային տարածքներում գրանցվել է հրդեհի 244 դեպք, իսկ բուսածածկ տարածքներում՝ 35 353 դեպք, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար փրկարար ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով իրականացվում են մի շարք միջոցառումներ։ «Մենք իրականացնում […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:18 29.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը

21:25 28.07.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում։ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում ՊՈԱԿ-ի լաբորատորիան հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջների համաձայն։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները համալիրի պահպանվող տարածքներում իրականացրել են հետազոտական գիտարշավ՝ քարաքոսաբանական և անտառագիտական ուղղություններով։ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները «Արևիք» ազգային […]

̰
Ռուստամ Ստեփանյանին ձերբակալել են՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով. ՆԳՆ

18:16 28.07.2024

«Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին ձերբակալել են: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով:

̰
Որո՞նք են հեպատիտ B-ի ախտանշաններն ու փոխանցման ուղիները․ ԱՆ

17:50 28.07.2024

Ի՞նչ է հեպատիտ B-ն, որո՞նք են ախտանշանները։ Որո՞նք են փոխանցման ուղիները: ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ պատվաստումը՝ որպես Հեպատիտ B -ի կանխարգելման միջոց կարող է լինել։ «Ի՞նչ պետական ծրագրեր կան հեպատիտ C-ի վերաբերյալ։ Թեման մանրամասնում է ԱՆ ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

17:17 28.07.2024

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Հայաստանը ներկայացնող մարզիկը դուրս է եկել եզրափակիչի ուղեգիր։  

̰
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

16:50 28.07.2024

Հուլիսի 28-ին, ժամը 09:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երզնկյան փողոցի տներից մեկի ջրագիծը վնասվել է, ջրալցվում է նկուղը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր:

̰
«RAF» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Տավուշ գետի մեջ

16:43 28.07.2024

Հուլիսի 28-ին, ժամը 13:45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «RAF» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է որ «RAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Զ.) […]

̰
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է

16:38 28.07.2024

ՆԳՆ ՓԾ-ն տեղեկացնում է, որ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է: Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով:

̰
Կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գազամատակարարումը

16:00 28.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

̰
Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և  Վաչագան  գետերի մակարդակը նորմայի սահմաններում է. ՆԳՆ ՓԾ

15:40 28.07.2024

ՆԳՆ ՓԾ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 15։00-ի դրությամբ, Հանրապետությունում եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր։ «Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: Աշխատանքները […]

̰
Գյումրիում գտնվող հայտնի «վառեմ մարեմ»-ի շենքը մասամբ փլուզվել է․ ՆԳՆ

15:08 28.07.2024

Գյումրիում գտնվող «վառեմ-մարեմ»-ի հայտնի շենքը մասամբ փլուզվել է, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի մեկ արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ։ ՆԳՆ ՓԾ ծառայողները սահմանազատել են տարածքը։

̰
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

14:40 28.07.2024

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքում է, որը հանգեցնում է լյարդի բջիջների ոչնչացմանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն ամենամտահոգիչն են հեպատիտ Բ-ն և Ց-ն. դրանք ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում: Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են […]

̰
Փրկարարները տարհանում են Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

14:00 28.07.2024

Հուլիսի 28-ին, ժամը 12:37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ «Հեքիաթ» ճամբարում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

̰
BACK_TO_TOP