18:07 26.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է՝ նախարարի տեղակալը կարևորել է այս ուղղությամբ […]
17:50 26.07.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
17:42 26.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 80 մլն (ութսուն միլիոն) ՀՀ դրամ: Վաուչերային ֆոնդից յուրաքանչյուր ծրագրին տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով […]
17:36 26.07.2024
Հուլիսի 26-ին, ժամը 17։01-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացին թիանավակով մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ: Փրկարարները երկու քաղաքացու և թիանավակը անվտանգ մոտեցրել են ափ։
17:30 26.07.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքնային ոստիկանների ստացած տեղեկությունը հուլիսի 9-ի առավոտյան կատարված գողության մասին էր։ 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել ։ Տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
17:00 26.07.2024
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ հերմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ օդանավակայանի ամբողջ տարածքի հատվածի, Արշակունյաց պողոտայով, Շիրակի, Ս.Տարոնցու, Եղ.Թադևոսյան փողոցներով և նրբանցքներով պարփակված թաղամասի, Ներքին Շենգավիթ թաղամասի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գիմաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մուլտի […]
16:52 26.07.2024
Սույն թվականի հուլիսի 25-ին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում կազմակերպվել և անց է կացվել «Հակառակորդի հարձակման դեպքում օբյեկտի անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․ Ղուկասյանը, իսկ ղեկավարման շտաբի պետն էր Արարատի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ […]
16:44 26.07.2024
Հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը: Հուլիսի 25-28-ը Գյումրիում փակ է լինելու Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-ից 27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից […]
16:18 26.07.2024
Կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:
16:00 26.07.2024
2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
15:52 26.07.2024
Ակնաշենում կառուցվում է նոր մանկապարտեզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 291 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:
15:24 26.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։ Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով […]
14:38 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Այստեղ իրականցվել են թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ: Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,-գրել է վարչապետը:
14:18 26.07.2024
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։ Այս պահի դրությամբ՝ ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։ Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։ Ինչպես նախապես հայտարարվել էր և […]
13:32 26.07.2024
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Նաև Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ […]
13:03 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն։ «Այցելեցի Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն՝ ծանոթացա քաղաքացիներին մատուցվող ծառայություններին ու որակին: Նորաստեղծ կենտրոնը շահագործման է հանձնվել 2023 թ.-ին: Կենտրոնի հիմնման ընդհանուր արժեքը՝ 250,2 մլն դրամ է: Վերջինիս սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
12:50 26.07.2024
Երևանում հուլիսի 26-ին երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 26-ի, […]
12:41 26.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.58 դրամ:
11:16 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս […]
11:05 26.07.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է: Հիվանդության առաջին ախտանշանները ջերմությունն ու փսխումն է, որին հաջորդում է լուծը (դիարեան): «Այս հիվանդությունը հեշտությամբ փոխանցվում է հիվանդ մարդուց առողջին: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են 2 դեղաչափով՝ 6 շաբաթականում և 12 շաբաթականում: […]
10:38 26.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու […]
10:24 26.07.2024
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, իբր հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։ Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»։
10:10 26.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:05 26.07.2024
Հուլիսի 25-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող աղյուսի գործարանում չբնակեցված վագոն-տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։38-ին, մարվել՝ 20։13-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե տանիքը (մոտ […]
22:37 25.07.2024
Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանը: Ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախագծի շրջանակում:
22:19 25.07.2024
Հուլիսի 30-ին՝ ժամը 15.00-ին, Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի Լոռու մարզի բնակիչների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 1/1 շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։
21:30 25.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։ Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխել Կոտայքի […]
21:18 25.07.2024
Երկու դեմքով և երկու զույգ ձեռքերով ու ոտքերով երեխա է ծնվել Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտար Պրադեշ նահանգի Սիտապուր քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Free Press Journal-ը։ Ինչպես պարզվել է, երեխայի մայրը հղիության ընթացքում չի ենթարկվել անհրաժեշտ հետազոտությունների, ուստի նման երեխայի ծնունդն անակնկալ է եղել հիվանդանոցի անձնակազմի համար։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխան չի կարող […]
21:07 25.07.2024
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մեծահասակները, որոնք ընդգրկում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրներ, տարեկան միջինը 9,2 լիտր մաքուր ալկոհոլ են օգտագործում: Սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, հայտնում է կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը: Համաձայն 2019 թվականի համաշխարհային համադրելի վերջին տվյալների՝ եվրոպական տարածաշրջանում տղամարդիկ տարեկան գրեթե չորս անգամ ավելի շատ ալկոհոլ են օգտագործել (14,9 լ), քան կանայք […]
20:53 25.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 4-րդ փողոցի առանձնատներ, Ավան՝ 4-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Ավան՝ 6-րդ փողոցի առանձնատներ, Ավան՝ 6-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ […]