20:19 25.07.2024
Իլոն Մասկը հայտնել է, որ պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած վայրում կռվել Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ։ «Ես Ցուկերբերգի դեմ կպայքարեի ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ և ցանկացած կանոնի ներքո», – ասել է գործարարը Վաշինգտոնում լրագրողներին: Ցուկերբերգն Threads-ում արդեն պատասխանել է մրցակցի գրառմանը. «Մենք իսկապես վերադարձե՞լ ենք մեր հին գործին»:
20:08 25.07.2024
Մարդիկ ջրի էներգիան արդեն 150 տարի օգտագործում են էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Նախ մարդը «ընտելացրեց» գետերը, ինչի համար 19-րդ դարի վերջին սկսեցին հիդրոէլեկտրակայաններ կառուցել։ Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ որոշ մասնագետներ իրենց ուշադրությունը հրավիրեցին անձրևի վրա, մասնավորապես՝ նրա կաթիլների էներգիայի վրա։ Ստացված էներգիայով գիտնականները ցանկանում էին սովորել, թե ինչպես «սնուցել» փոքր համակարգերը, ինչպիսիք են LED լամպերը կամ […]
18:52 25.07.2024
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գեղանուշ գյուղի մի բնակիչ ներկայացրել է ակոսափող հրացան և ռազմամթերք։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ինքնաձիգերի, հրացանների, […]
18:36 25.07.2024
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 61-ամյա մի տղամարդ տանը և բակում պահում է ռազմամթերք: Տեղեկությունը ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին տղամարդուն և անձամբ տեսան ռազմամթերքը: Արմավիրի մարզային քնչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա տղամարդու տանն ու բակում կատարվեց զննություն: Հայտնաբերվեցին հրանոթի ու տանկի արկերի գլխիկներ, կրակոցների իրաններ, […]
18:28 25.07.2024
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Վայոց […]
18:21 25.07.2024
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր բուժօգնության տեղափոխվածի «Հոնդա» մակնիշի մեքենան. դրսից մեքենայի տեսանելի հատվածում երևացել էին պարկուճներ և արնանման հետքեր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության […]
17:50 25.07.2024
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մասով նախատեսված համաֆինանսավորման գումարներից կատարել փոխանցումներ Հայաստանի […]
17:30 25.07.2024
Գործադիրը որոշում է կայացրել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» : Այն մշակվել է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության N […]
16:57 25.07.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 25-ին մասնակցել է Միջազգային այցելությունների 3-րդ հետազոտության արդյունքների ամփոփմանը։ Հետազոտությունն անց է կացվել 2023 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունվար ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանային «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ, «Այրում», «Բագրատաշեն», «Մեղրի», «Բավրա» անցման կետերում։ «Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրության վարումը, ինչպես նաև ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացումը էապես կնպաստեն երկրի տնտեսության վրա զբոսաշրջության […]
16:40 25.07.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և շահագրգիռ կառույցներից պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքի և որակի վերաբերյալ հարցեր։ Հաշվի առնելով մինչ այժմ ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերը, շինարարական ծրագրերի […]
16:33 25.07.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է՝ ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 18-24-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 18-ին, 20-ին, 22-ին և 24-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 18-ին և 24-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
15:44 25.07.2024
Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, «ՎԱԶ-21121-110-01» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 41 և 32 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արթիկի բնակիչ: Ձերբակալման ժամանակ 41-ամյա տղամարդը գետնին է նետել թղթե փաթեթ և հայտնել, […]
15:26 25.07.2024
Բելգիայում 7 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ նախապատրաստելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Թագավորության դաշնային դատախազությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք ծրագրված հարձակումները կապված են Փարիզի Օլիմպիական խաղերի հետ։ «Ահաբեկչության նախապատրաստման հետաքննության շրջանակում 7 մարդ է ձերբակալվել Բելգիայի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Անտվերպենում, այս գործի առնչությամբ իրականացվել է 14 խուզարկություն»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ձերբակալվածների ինքնության […]
14:42 25.07.2024
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում՝ երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների համատեքստում իրականացված կարիքների գնահատման զեկույցի վերաբերյալ․ այն իրականացվել է Երոպայի խորհրդի կողմից «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, […]
14:05 25.07.2024
Երևանում հուլիսի 25-ին և 26-ին երեկոյան ժամերին, 29-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 25-ի […]
13:58 25.07.2024
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։ Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Օկամպոն նշում […]
13:21 25.07.2024
2024թ․ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։ Բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի […]
13:04 25.07.2024
Հուլիսի 25-ին, ժամը 10:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 8 շենքի ետնամասում մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ […]
12:55 25.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:
12:30 25.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ի ժամը 21.45-ին Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Արթիկի բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա Հայկ Ա.-ն: Նա փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, […]
12:10 25.07.2024
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համար ընթացել է աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Այս հանձնաժողովը խորհրդարանական գործառույթների շրջանակներում երկրի համար ապահովել է տնտեսական կառավարման մեխանիզմներ ու տնտեսական ճկուն քաղաքականություն»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։
12:04 25.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինստագրամի իր էջում հեծանվային զբոսանքից հերթական տեսանյութն է հրապարակել և կից գրել․ «Դիլիջանի ոլորանները հաղթահարված են հեծանիվով։ Կեցցե հեծանիվը»։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
12:03 25.07.2024
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հարց․ Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։ […]
11:50 25.07.2024
Այսօր Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության (2023թ. դեկտեմբերի 18) ընթացքում տրված հանձնարակականի համաձայն։ Փոփոխությունը պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ: Ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից […]
11:43 25.07.2024
Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտի տեղակալ և Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Էնթոնի Մոհաթի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հետ արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնել ԱՄՆ […]
11:18 25.07.2024
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բերված կենցաղային էլեկտրատեխնիկայի միջից հայտնաբերել են 26 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր, տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։ «ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ կենցաղային էլեկտրատեխնիկայի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր են ներթափանցելու հիմնարկ: Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հուլիսի 24-ին հանձնուքների ձևակերպման և ընդունման սպասասրահում զննության […]
11:13 25.07.2024
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառել է նախարարի հրամանի նախագիծ՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայում գործող կարգավորմամբ սահմանված է «Տարվա լավագույնները» մրցույթի 6 անվանակարգ, որոնք վերանայվել և լրամշակվել են: Սահմանվել են նաև անվանակարգեր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող կենտրոնների (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների) […]
10:50 25.07.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-30-ը Երևանում և մարզերում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ են իրականացվելու: «Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում: Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ հասցեներում` հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00), հուլիսի 29- Գյումրի (Քըրք […]
10:38 25.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության, […]
10:23 25.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։