10:17 25.07.2024
«Միշտ երազել եմ այս տարածքում տուն կառուցելու մասին, ուղղակի հնարավորութունները չէին հերիքում»․ Խաչիկ Պետրոսյանը պատմում է սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իր փորձառության մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռեպորտաժում։
22:29 24.07.2024
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն վերալիցենզավորման համար: Դա վերաբերելու է բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ լիցենզավորված են և ցանկանում են շարունակել գործունեությունը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը:
21:53 24.07.2024
Քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2025 թվականի կեսերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Ն.Ֆ.Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Լավագույն դեպքում դրանք (կլինիկական փորձարկումները) կսկսվեն հաջորդ տարվա կեսերին (2025 թ.)»,- ասել է Գինցբուրգը լրագրողներին՝ Առողջ հասարակության ֆորումի շրջանակներում: Նրա խոսքով՝ ստեղծված տեխնոլոգիայի հիմնական խնդիրն է […]
21:30 24.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 3, 4, 5, 6, 8, 10 փողոցների առանձնատներ, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Ավան՝ 6-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Սայաթ-Նովայի պող. 35, 37 շենքեր […]
20:53 24.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում: Հրդեհը մեկուսացվել […]
20:19 24.07.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարած Թոմաս Մեթյու Քրուքսին հաջողվել է ութ կրակոց արձակել, նախքան հետախուզության աշխատակիցների՝ նրան չեզոքացնելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։ «Մենք տանիքում հայտնաբերել ենք ութ պարկուճ»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի լսումների ժամանակ: Ռեյը հստակ պատասխան չի տվել այն […]
19:40 24.07.2024
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների ավագ խմբի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի: Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Հակոբը ներկայացրել է Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ երիտասարդները Հայաստան […]
19:27 24.07.2024
Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ: Արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ: 2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, […]
19:16 24.07.2024
Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդաց Ընկերակցության (ՀԵԸ) «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծել է, որ ՀԲԸՄ ՀԵԸ «Անդրանիկ» սկաուտական […]
18:07 24.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:42 24.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Քննարկվել են 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում FAST-ի հետ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական […]
17:35 24.07.2024
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նախկինում տարբեր, այդ թվում` ծանր հանցագործությունների համար դատապարտված և այժմ բնակության մշտական վայր չունեցող 48-ամյա մի տղամարդ, որը հաշվառված է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, վերջին օրերին շրջում է Արմավիրի մարզի տարբեր համայնքներում և թիրախավորելով հատկապես տարեց մարդկանց` նրանց բնակարաններից կատարում է գողություններ: Օպերատիվ տեղեկությունները […]
17:00 24.07.2024
Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան […]
16:46 24.07.2024
Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Արտակարգ իրավիճակների հարցերով ավագ պաշտոնյա, ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Գվենոլենն Լե Կուստերին։ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործընկերության համար՝ վստահություն է հայտնել, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործմանը։ Նա կարևորել է արտակարգ […]
16:28 24.07.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ մեքենայում […]
16:20 24.07.2024
Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր շարժակազմերի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։«Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում, 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումն ընթացքի մեջ է։ 50 նոր կանգառասրահների տեսքի շուրջ այս […]
15:52 24.07.2024
ՆԳՆ փրկարար ծառայությունը թունավոր օձի խայթոցի դեպքում առաջին օգնության կանոններն է ներկայացրել, առաջին հերթին՝ խուճապի չմատնվել և զանգահարել 911, 103 կամ 101։ Չի կարելի տեղադրել լարան։ Չի կարելի արտածծել թույնը ո՛չ բերանով, ո՛չ նախատեսված գործիքներով։ Չի կարելի խայթած տեղը ծակել, կտրել, այրել: Հիշեք՝ որքան խայթած մասը հեռու է սրտի շրջանից, այնքան մեծ է փրկվելու հավանականությունը։
15:46 24.07.2024
Հուլիսի 24-ին, ժամը 11:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ջ. Պ.-ին (ծնված 1984 թ․) պատգարակով (մոտ 200 մ) […]
15:38 24.07.2024
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին, խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի` հաշվի […]
15:14 24.07.2024
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։ Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։ Տեղեկությունը ստուգվեց օպերատիվորեն։ Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվեց։ Այն բարձված էր հաճարենու շուրջ 13 […]
14:58 24.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի, Ավ.Իսահակյան, Ֆ.Նանսենի, Մ.Գորկու փողոցների, Պուշկինո և Սվերդլով բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 1, 4, 6, 7, 8, 10, 12, 14, […]
14:27 24.07.2024
Հուլիսի 25-ին՝ ժամը 10:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Ավշար բնակավայրի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում կազմակերպության անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
14:18 24.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.48 դրամ:
14:02 24.07.2024
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տաջիկստանի ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Ռախիմզոդա Խամրոն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի […]
13:55 24.07.2024
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը կրկին հայամետ հայտարարությամբ է հանդես եկել: Նա խոստացել է ընտրվելու դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Արցախյան խնդրի արդար լուծմանը հասնելու համար: Սոցհարցումները ցույց են տվել, որ նրան կողմ է արտահայտվել հարցվածների մինչև 17 տոկոսը, ինչը աննախադեպ է անկախ թեկնածուի համար: Եվ նրա մասնակցությունը կարող է վճռորոշ դառնալ նախագահական […]
13:40 24.07.2024
Պաղեստինյան Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել շրջափակման մեջ գտնվող անկլավի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով։ Այս տվյալները տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում իսրայելական ագրեսիայի զոհ է դարձել 55 մարդ, վիրավորվել՝ 110 արաբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի ռազմական […]
12:44 24.07.2024
Երևան քաղաքում հուլիսի 24-26-ին, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից […]
12:02 24.07.2024
ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, որն իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։ Այս մասին հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից: «Աննա Նշանյանը թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (իշխանուհի […]
11:33 24.07.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա, իսկ ժամը 11։00-ին Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: